Տուն (մուլտֆիլմ, 2015)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուն (այլ կիրառումներ)
Տուն անգլ.՝ Home | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, ֆանտաստիկ ֆիլմ, երաժշտական ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ |
Թեմա | այլմոլորակային կյանք |
Հիմք | The True Meaning of Smekday? |
Թվական | մարտի 26, 2015[1][2][3] և մարտի 27, 2015[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թիմ Ջոնսոն |
Պրոդյուսեր | Chris Jenkins? |
Սցենարի հեղինակ | Թոմ Ասլ |
Երաժշտություն | Լորն Բելֆ |
Մոնտաժ | Նիկ Ֆլետչեր |
Կինոընկերություն | DreamWorks Animation SKG |
Տևողություն | 94 րոպե |
Շահույթ | 386 000 000 $[5] |
Պաշտոնական կայքէջ |
«Տուն» (անգլ.՝ Home, անվանվել է նաև Happy Smekday!) - համակարգչային անիմացիոն ֆիլմ (մուլտֆիլմ) նկարահանված Dreamworks Pictures կինոընկերության կողմից։ Որպես հիմք հանդիսանում է 2007 թվականին Ադամ Ռեկս-ի կողմից գրված անգլ.՝ The True Meaning of Smekday գիրքը։ Ֆիլմի պրեմիերան կայցաել է 2015 թվականի մարտի 27-ին[6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլմոլորակայիններ բուվերը կապիտան Սմեքի[7] (Սթիվ Մարտին) հետ գրավում են Երկիր մոլորակը, որպեսզի թաքնվեն իրենց համար վտանագավոր թշանիմներից և գտնեն նոր տուն[8]։ Բարի նպատակներով բուվերը մարդկանց տեղափոխում են այլ վայր, որպեսզի միմյանց չխանգարեն։ Սակայն մի աղջնակի, որի անունը Թիպ (Ռիհաննա) է հաջողվում է փախուստի դիմել։[9]։ Լինելով փախուստի մեջ Թիպը հանդիպում է նույնպես փախուստի դիմած մի բուվի՝ Օ(Ջիմ Պարսոնս) անունով, ով պատահաբար թշնամուն ասել էր իրենց գտնվելու վայրի մասին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջիմ Պարսոնս - Օ, բուվ
- Ռիհաննա - Թիպ Տուչչի, Երկրի վրա բնակվող աղջնակը
- Ջենիֆեր Լոպես - Լյուսի Տուչչի, Թիպի մայրը
- Սթիվ Մարտին - Կապիտան Սմեք
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին DreamWorks Animation ընկերությունը իրավունք ստացավ որևէ գրքի հիման վրա ֆիլմ կամ մուլտֆիլմ նկարահանելու։ Իր կայքում Ադամ Ռեկսը նշեց, որ DreamWorks-ը հայտարարել է գրքի վերարտադրությանը 2011 թվականին[10][11]։ 2012 թվականի հունիսի 20-ին հայտարարվեց, որ ֆիլմը կկոչվի Happy Smekday!, Ջիմ Պարսոնսը և Ռիհաննան կձայնագրվեն գլխավոր դերերում, իսկ ֆիլմը դուրս կգա 2014 թվականին։ 2012 թվականի սեպտեմբերին 20th Century Fox և DreamWorks Animation ընկերությունները ֆիլմի պրեմիերան նշանակեցին 2014 թվականի նոյեմբերի 26-ին[12]։ 2013 թվականի հունիսին ֆիլմի վերջնական անունը ընտրվեց «Տուն» (Home)։ 2013 թվականի հոկտեմբերի 3-ին հայտարարվեց, որ ֆիլմում մասնակցություն կունենան նաև Ջենիֆեր Լոպեսը և Սթիվ Մարտինը[13]։ 2014 թվականի մայիսի 20-ին DreamWorks ընկերությունը հայտարարեց, որ «Տուն» և «Մադագասկարի պինգվինները» ֆիլմերի ամսաթվերը ենթարկվել են փոփոխության։ Այսպիսով «Տուն» մուլտֆիլմի պրեմիերան կայացավ 2015 թվականի մարտի 20-ին։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- DreamWorks Animation ընկերությունը ստացել էր գրքի վերարտադրության իրավունք։
- Ադամ Ռեկսը իր կայքում նշել էր, որ DreamWorks-ը գրքի ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսի 2011 թվականին։
- 2012 թվականի հունիսի 20-ին հայտարարվեց, որ ֆիլմը կկոչվի Happy Smekday!։
- 2012 թվականի սեպտեմբերին 20th Century Fox և DreamWorks Animation ընկերությունները ֆիլմի պրեմիերան նշանակեցին 2014 թվականի նոյեմբերի 26-ին։
- 2013 թվականի հունիսին ֆիլմի վերջնական անունը ընտրվեց «Տուն» (Home)։
- 2013 թվականի հոկտեմբերի 3-ին հայտարարվեց, որ ֆիլմում մասնակցություն կունենան նաև Ջենիֆեր Լոպեսը և Սթիվ Մարտինը։
- Գորգերը (բուվերի թշնամիները) ավելի շուտ զատկի ձվեր են, քան հրեշներ (հղումը Բորգերից)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=happysmekday.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ The Deadline Team. DreamWorks Animation Moves Up ‘Penguins Of Madagascar’ Bow, Bumps ‘Home’ To 2015 (англ.). Deadline.com (20 мая 2014).
- ↑ Dickey, Josh Jennifer Lopez, Steve Martin Board DreamWorks Animation’s ‘Home’ (Exclusive). The Wrap News Inc (October 3, 2013).
- ↑ Jim Parsons and Rihanna to Voice DreamWorks Animation's Happy Smekday!. DreamWorks Animation. ComingSoon.net (June 20, 2012).
- ↑ Intergalactic Memo - Subject: Steve Martin and Jennifer Lopez (October 4, 2013).
- ↑ Herreras, Mari. T Q&A Adam Rex (September 23, 2010).
- ↑ Rex, Adam @delzey Yes, Dreamworks optioned SMEKDAY 3 yrs. ago, and renewed the option this year. If they make it I expect it'll be CGI. #kidlitchat. MrAdamRex. Twitter (November 16, 2011)
- ↑ DreamWorks Animation. New Distributor Twentieth Century Fox Unveils DreamWorks Animation's Release Slate Through 2016 (September 9, 2012).
- ↑ Movie Title Changes. Box Office Mojo.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տուն» (մուլտֆիլմ) Internet Movie Database կայքում
- «Home» Big Cartoon DataBase կայքում
- «Home» Rotten Tomatoes կայքում
- «Home» Metacritic կայքում
- «Home» Box Office Mojo կայքում
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Մուլտֆիլմեր
- Ֆանտաստիկ մուլտֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- 2015 ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր