Անտառային եղբայրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անտառային եղբայրություն
անգլ.՝ Over the Hedge
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, ֆիլմ-կողոպուտ, մանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն
Հիմնված էOver the Hedge?
Շարքի մասն էDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՌեժիսորԹիմ Ջոնսոն և Քերի Քիրքպատրիկ
ՍցենարիստՔերի Քիրքպատրիկ
ՀնչյունավորումԲրյուս Ուիլիս[1], Գարի Շենդլինգ[1], Սթիվ Կարել[1], Ուիլյամ Շետներ[1], Վանդա Սայքս[1], Omid Djalili?[1], Նիկ Նոլթի[1], Ավրիլ Լավին[1], Յուջին Լևի[1], Քեթրին Օ’Հարա, Էլիսոն Ջեննի[1], Թոմաս Հեյդեն Չերչ[1], Madison Davenport?[1], Բրայան Ստեփանեք[1][2], Ariel Winter?[1], Ջոել Մաքգրեյ[1] և Դեբրա Ուիլսոն[1]
ՊրոդյուսերԲոնի Արնոլդ
ԵրաժշտությունՌուպերտ Գրեգսոն-Ուիլյամս
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm
Տևողություն83 րոպե
ՇարքDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
Թվականմայիսի 19, 2006 և հուլիսի 6, 2006[3]
ՊարգևներԷննի մրցանակ
Շահույթ336 002 996 ԱՄՆ դոլար[4]
dreamworks.com/movies/over-the-hedge

«Անտառային եղբայրություն» (անգլ.՝ Over the Hedge, բառացի՝ Ցանկապատի հետևում) ամերիկյան մուլտիպիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 2006 թվականին DreamWorks կազմակերպության կողմից։ Մուլտֆիլմի ռեժիսորները Տիմոն Ջոնսոնն և Քերի Կիրկպատրիկն են։ Սյուժեն հիմնված է Մայքլ Ֆրայի և Տ․ Լյուիսի նույնանուն կոմիքսների շարքի վրա։ Գլխավոր հերոսներին հնչյունավորել են Բրյուս Ուիլիսը, Հարրի Շենդլինգը, Թոմաս Հեյդեն Չարչը, Սթիվ Կարելը, Ավրիլ Լավինը և Ուիլյամ Շենտերը։

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականի ապրիլի 22ին Կանադայում։ Ապրիլի 29-ին անիմացիոն ֆիլմը ցուցադրվել է Ինդիանապոլիսում տեղի ունեցած Միջազգային կինոփառատոնում։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականի մայիսի 19-ին, իսկ ռուսական էկրաններ մուլտֆիլմը դուրս է եկել 2006 թվականի մայիսի 26-ին։

Մուլտֆիլմի կարգախոսն է՝ «Երեխանե՛ր, պետք է կիսվել»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի որոնման ժամանակ Էռ-Ջեյ ենոտը ընկնում է Վինսենտ արջի որջը, որտեղ գտնում է շատ մեծ քանակի տարբեր կիսաֆաբրիկատներ։ Նա փորձում է դրանք գողանալ, սակայն անզգուշության պատճառով արթնացնում է Վինսենտին։ Էռ-Ջեյը պատահաբար ուտելիքով լի սայլը հրում է զառիվայրից և այն ընկնում է բեռնատարի տակ։ Կատաղած արջը ուզում է ուտել Էռ-Ջեյին, բայց վերջինս համոզում է նրան, որ կարող է բոլորը վերադարձնել։ Վինսենտը Էռ-Ջեյին մեկ շաբաթ ժամանակ է տալիս նրա համար, որպեսզի նա վերադարձնի վերացվածը՝ սպառնալով հակառակ դեպքում «գտնել, սպանել, ուտել, թաղել և հոշոտել» նրան։ Էռ-Ջեյը ուտելիք փնտրելով թափառում է ճանապարհներով։ Նա հանդիպում է խոշոր կոտեջային ավանի, որը կառուցվել էր ձմռան ընթացքում և հասկանում է, որ այստեղից կարող է բոլոր անհրաժեշտ բաները գտնել։

Այդ ժամանակ ավանի եջ գտնվող անտառի մասում ձմեռային քնից արթնանում են մյուս կենդանիները՝ Վերն կրիան, Ստելլա ժանտաքիսը, Օզզի և Հիզեր պարկամկները, ինչպես նաև վայրենակերպ Լուն և Պեննին՝ իրենց երեք երեխաների՝ Սպայկի, Բակկի և Կուիլլոյի հետ, և սկյուռ Հեմմին։ Նրանք սարսափում են, հասկանալով, որ գտնվում են անտառի վերջին մասի վրա, բայց Էռ-Ջեյը բացատրում է նրանց, որ դա այնքան էլ վատ չէ․ մարդիկ՝ ում հետ նրանք հիմա ապրում են, շատ սնունդ ունեն, որը հեշտությամբ մեկ շաբաթում կարելի է վերցնել։ Մարդկան աշխարհում առաջին էքրսկուրսիան ավարտվում է կոտեջի տիրուհի և Տանտերերի հանձնաժողովի նախագահ Գլեդիսի հետ տհաճ միջադեպով, բայց Էռ-Ջեյը անյուամենայնիվ անտառային եղբայրությանը համոզում է բախտը փորձել և փորձել սնունդ գտնել։ Նրան դա հաջողվում է․ վեց օրում նա ընկերների հետ հավաքում է ամբողջ անհրաժեշտը, որը պետք է վերադարձներ Վինսենտին (թաքցնելով, թե ինչի հաար է սնունդը անհրաժեշտ)։ Գլխավոր չարագործը, որն անհանգստացած էր գազանների ներխուժմամբ, հրավիրում է վնասատուների դեմ պայքարողի և նրան խնդրում, որ իր բակում թակարդներ տեղադրի, այդ թվում նաև «Մորթաքաշ տուրբո», որն արգելված էր բոլոր նահանգներում, բացի Տեխասից։

Վերնը միակն էր, ով զգում էր, որ վատ բան է լինելու, և վեցերորդ օրը նա որոշում է վերադարձնել ամբողջ սնունդը։ Էռ-Ջեյը փորձում է նրան կանգնեցնել, բայց պատահաբար ամբողջ սնունդը ոչնչանում է։ Այդ ժամանակ Վերնը հասնակում է, թե ինչ է արել, և որոշում է օգնել թարմացնել սննդի պաշարները։ Էռ-Ջեյի խորամանկ ծրագրի շնորհիվ եղբայրությանը հաջողվում է մեկ գիշերում վերականգնել իրենց բոլոր պաշարները, բայց Էռ-Ջեյի համառության պատճառով նրանց բռնում են գողության վայրում, այն ժամանակ, երբ ժանտաքիս Ստելլան շեղում էր Վագր կատվին, իսկ հետո տանը տհաճ հոտ է տարածում, և միայն ենոտին է հաջողվում փրկվել և փախչել ավանից Վինսենտի մոտ՝ չմոռանալով վերցնել հայթայթած սնունդը։

Նա սնունդը տանում է Վինսենտին։ Վերջինս պատրաստվում էր ճաշել, բայց Էռ-Ջեյը որջից պատահաբար նկատում է, որ գազանորսը նրա ընկերներին բեռնատարով տանում է անհայտ ուղղությամբ, և ծանրաբեռնված սայլի հետ ցակտում է ընկերին օգնության հասնել։ Կատաղած Վինսենտը շտապում է նրա հետևից, որ սպանի նրան։

Արդյունքում Էռ-Ջեյը և ամբողջ անտառային եղբայրությունը վերադառնում է անտառ, իսկ Վինսենտի հետ «Մորթաքաշի» տակ ընկած ինքնակոչ պայքարողը և Գլեդիսը ձեռբակալվում են և բանտ են տարվում։ Վերջինս երկար պաշտպանվում էր ոստիկանությունից՝ չցանկանալով հանձնվել։

Լուսագրերից հետո կադրում Էռ-Ջեյը և եղբայրությունը փորձում են մեքենայից չիպսեր հանել, բայց նրանց չի հաջողվում։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Էռ-Ջեյ, ենոտ Բրյուս Ուիլիս Բրյուս Ուիլիս
Հեմմի, սկյուռ Սթիվ Կարել Սթիվ Կարել
Վերն, կրիա Հարրի Շենդլինգ Հարրի Շենդլինգ
Ստելլա, ժանտաքիս Վանդա Սայկս Վանդա Սայկս
Օզզի, պարկամուկ Ուիլյա Շենտեր Ուիլյա Շենտեր
Հիզեր, պարկամուկ Ավրիլ Լավին Ավրիլ Լավին
Պեննի, վայրենակերպ Քեթրին Օ’Հարա Քեթրին Օ’Հարա
Լու, վայրենակերպ Յուջին Լեվի Յուջին Լեվի
Վինսենտ, արջ Նիկ Նոլթի Նիկ Նոլթի
Դուեյն Թոմաս Հեյդեն Չարչ Թոմաս Հեյդեն Չարչ
Գլեդին Էլլիսոն Ջեննի Էլլիսոն Ջեննի
Վագր Օմիդ Ջալիլի Օմիդ Ջալիլի

Կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրավորած էր, որ ենոտ Էռ-Ջեյին պետք է հնչյունավորեր Ջիմ Քերրին, բայց ավելի ուշ նրանք փոխարինեց Բրյուս Ուիլլիսը։ Ենթադրվում էր նաև, որ Վերնա կրիային պետք է հնչյունավորեր Ջին Ուայլդերը, բայց վերջնական արդյունքում պրոդյուսերների ընտրությունը կան առավ Հարրի Շենդլինգի վրա։ Էտ-Ջեյի դերի համար հավակնել է նաև Բիլ Մյուրեյը, իսկ Վերնի դերի համար՝ Հարոլդ Ռամիս։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կադրի ազդեցությամբ, որտեղ հերոսները հանդիպում են ինչ-որ անծանոթ բանի և որոշում են նրան տալ «Սթիվ» անունը, վերջերս բացահայտված մթնոլորտային երևույթը կոչվել է հայտնագործողի, սիրողական աստղագետի պատվին՝ «Սթիվ»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]