Նիկ Նոլթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկ Նոլթի
անգլ.՝ Nicholas King Nolte
Ծնվել էփետրվարի 8, 1941(1941-02-08)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ
ԿրթությունՎեստսայդի Ավագ դպրոց, Omaha Benson High School Magnet?, Պասադենայի քաղաքի քոլեջ, Արիզոնա նահանգի համալսարան, Արևելյան Արիզոնայի քոլեջ, Ֆենիքս քոլեջ և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, մոդել, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, բասկետբոլիստ և թատրոնի դերասան
ԸնտրանիRich Man, Poor Man?, 48 ժամ և The Prince of Tides?
Ծնողներհայր՝ Franklin Arthur Nolte?, մայր՝ Helen Nolte?
Ամուսին(ներ)Sheila Page?, Sharyn Haddad?, Rebecca Linger? և Clytie Lane?[4]
Երեխա(ներ)Brawley Nolte?
Պարգևներ և մրցանակներ

Նիկ Նոլթի (անգլ.՝ Nick Nolte, փետրվարի 8, 1941(1941-02-08)[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

3 անգամ ներկայացվել է Օսկարի, 1 անգամ Էմիի, 4 անգամ Ոսկե Գլոբուսի, ստացել 1 Ոսկե Գլոբուս 1991 թվականին «Մակընթացությունների արքայազնը» ֆիլմի համար։ Ընդհանուր թվով 11 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացվել ևս 17-ի։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հելեն Քինգի` սուպերմարկետի սեփանակատիրոջ ընտանիքում։ Նիկի հայրական պապիկը ունեցել է գերմանական արմատներ։ Նիկի հետ մեծացել է նաև ավագ քույրը` Նենսին[6]։ Նոլթին ավարտել է Վեսթսայդի միջնակարգ դպրոցը Օմահիում, որտեղ տեղական ֆուտբոլի թիմի անդամ է եղել։ Փասադենա-Սետի քոլեջի ուսման ընթացքում, որը նա ավարտել է 1965 թվականին, Նոլթին աշխատել է գարեջրի Falstaff Brewing Corporation գործարանում։ Անցնելով դերասանական կուրսեր մի քանի ակադեմիաներում, Նոլթին աշխատեց փոքր թատրոններում։ Նոլթիի առաջնախաղը մեծ կինոյում կայացավ 1973 թվականին` Ջեյմս Ուիլյամ Գուերչիոյի արկածային «Կապույտ համազգեստով տղաները» մարտաֆիլմով, որտեղ դերասանը կատարեց երիտասարդ հիպիի էպիզոտիկ դերը։ 1977 թվականին Նոլթին արժանացավ «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների` Թոմ Յորդաշի դերի համար «Ունևոր, չքավոր» մինի-սերիալում։ Դերը, որը փառավորեց նրան ամբողջ աշխարհով, սերժանտ Ջեկ Կեյստն է Ուոլտեր Հիլլի «Քառասունութ ժամ» թրեյլերում, որտեղ նրա գործընկերը Էդդի Մերֆին էր։ Դերասանը 1992 թվականին դարձավ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր` անհաջողակ Թոմ ՈւինգոյինԲարբարա Սթրեյզանդի «Հեղեղի տիրակալը» մելոդրամայում մարմնավորելու համար[7]։ Հետագայում Նոլթին ևս երկու անգամ ներկայացվեց «Օսկար»-ին. 1998 թվականին Ուեյդ Ուայթհաուսի դերի համար «Ողբ» դրամայում և 2012 թվականին Պեդդի Կոնլոնայի դերի համար մարզական «Մարտիկ» դրամայում։ Խաղացել է 80-ից ավելի ֆիլմերում, որոնցից են.

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկ Նոլթին ամուսնացած է եղել երեք անգամ. Շեյլ Պեյջի հետ (1978-1983),Շերին Խադդադի հետ (1978-1983) և Ռեբեկա Լինգերի հետ (1984-1994, Բրոուլի որդի ունեն)։ Դրանից բացի, Նոլթին ուներ սիրային հարաբերություններ դերասանուհիներ Դեբրի Ուինգերի և Վիկի Լյուիսի հետ[8]։ 2007 թվականի հոկտեմբերի 3-ին Նոլթիի քաղաքացիական կինը` Կլայտ Լեյնը պարգևեց նրան դուստր` Սոֆի Լեյն Նոլտի[9]։ Դերասանը և իր ընտանիքն ապրում են Մալիբու քաղաքում, Կալիֆոռնիայի նահանգում։ Երկար տարիներ Նոլթին տառապում էր հարբեցողությամբ, դերասանին նույնիսկ ձերբակալել են հարբած մեքենա վարելու համար[10]։ 2008 թվականին Նոլթին հայտարարեց, որ ամբողջապես ազատվել է այդ կործանիչ սովորույթից կրիշնաիտների օգնությամբ[11], որոնց հետ նա մինչև հիմա պարբերաբար շփվում է։ Նոլթիին դուր է գալիս մասնակցել կրիշնայական երգեցողություններին և պարերին։ Նա պարբերաբար իր տանը կազմակերպում է կրիշնայական աստվածապաշտություն և Կալիֆորնիայում այցելում է կրիշնաների եկեղեցիների։ Նոլթին հաստատում է, որ 1960-ական թվականներին անձամբ հանդիպել է Կրիշնայի գիտակցության միջազգային համայնքի հիմնադիր Բխակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադային[12]։

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - «Օսկար»-ի մրցանակի առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերի համար
  • 2012 - «Քննադատների ընտրությունը» մրցանակի առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերակատարման համար
  • 2012 - ԱՄՆ-ի Գիլդիի կինոդերասանների մրցանակների առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերակատարման համար
  • 2011 - «Սպուտնիկ»-ի մրցանակի առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերակատարման համար
  • 1999 - «Օսկար»-ի մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
  • 1999 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
  • 1999 - «Անկախ ոգի» մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
  • 1999 - «Սպուտնիկ»-ի մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
  • 1999 - ԱՄՆ-ի Գիլդիի կինոդերասանների մրցանակների առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
  • 1992 - «Ոսկե գլոբուս» մրցանակ «Հեղեղի տիրակալը» ֆիլմում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
  • 1992 - «Օսկար» մրցանակի առաջադրում «Հեղեղի տիրակալը» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
  • 1988 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում «Մոլախոտեր» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
  • 1977 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում «Ունևոր, չքավոր» մինի-սերիալում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
  • 1976 - «Էմմի» մրցանակի առաջադրում «Ունևոր, չքավոր» մինի-սերիալում տղամարդու գլխավոր դերակատարման համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]