Մարտիկ (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիկ (այլ կիրառումներ)
Մարտիկ անգլ.՝ Warrior | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թեմա | անհաջող ընտանիք, հարբեցողություն և ընդհանուր մենամարտեր |
Թվական | 2011 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գևին Օ Քոնոր |
Պրոդյուսեր | Գևին Օ Քոնոր Գրեգ Օ Քոնոր |
Սցենարի հեղինակ | Կլիֆ Դորման Գևին Օ Քոնոր Էնթոնի Տամբակիս |
Դերակատարներ | Ջոել Էդգերտոն Թոմ Հարդի Նիկ Նոլթի Ջենիֆեր Մորիսոն Ֆրենկ Գրիլո |
Օպերատոր | Մասանոբու Կատայանգի |
Երաժշտություն | Մարկ Այիշեմ |
Մոնտաժ | Ջոն Գիլրոյ |
Պատմվածքի վայր | Փիթսբուրգ և Նյու Ջերսի |
Նկարահանման վայր | Նյու Ջերսի և Փիթսբուրգ |
Կինոընկերություն | Lionsgate Mimran Schur Pictures Solaris Filmtribe |
Տևողություն | 139 րոպե |
Բյուջե | 25 միլիոն $ |
Շահույթ | 23 միլիոն $[1] |
Պաշտոնական կայքէջ | |
Warrior (2011 film) Վիքիպահեստում |
«Մարտիկ» (անգլ.՝ Warrior)` սպորտային դրամա, ռեժիսոր՝ Գևին Օ Քոնոր, ընդհանուր մենամարտերի մասին։ Գլխավոր դերերում են Ջոել էդգերտոնը և Թոմ Հարդիը, երկրորդական դերում Նիկ Նոլթի - գլխավոր հերոսների հայրը, որը այդ դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 9-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմ Քոլոնը (Թոմ Հարդի) տասնչորս տարի բացակայելուց հետո վերադառնում է երբեմնի հարբեցող, անանուն հարբեցողների ընկերության մեջ ոտք դրած հոր` Պեդիի (Նիկ Նոլթի) մոտ։ Թոմը գալիս էր զայրացած այն պատճառով, որ իր հայրը չի ուզում նրանց հետ խմել և չի հավատում նրան որ Քոնլոն մեծը թողել է կործանարար սովորությունը։ Հաջորդ օրը Թոմին գրանցվում է մոտակա սպորտային դահլիճում, որտեղ հաղթում է պրոֆեսիոնալ մարտիկ Երրիկ Գրայմսին՝ «վայրենի շուն » մականունով(Էրիկ Էպլ)։ Մարտից հետո Թոմին խնդրում է իր հորը, որ նա օգնի իրեն մարզվելու հարցում, որպեսզի նա հաղթի «Սպարտա» կոչվող մրցաշարում, այն պայմանով, որ նրանք պետք է փորձեն կարգի բերել իրենց անձնական հարաբերությունները։
Այդ ժամանակ մեծ որդի Պեդին և նրա եղբայր Թոմի՝ Բրենդանը (Ջոել Էդգերտոն)՝ ֆիզիկայի ուսուցիչը և UFC-ի մեծ մարտիկը, կանգնում են ֆինանասական սնանկության խնդրի առաջ։ Եթե Բրենդանը բանկին չվճարեր երեք ամսվա ընթացքում, գույքի առգրավվում տեղի կունենար։ Փորձելով ապահովել կնոջը՝ Տեսին (Ջենիֆեր Մորիսոն) և երկու երեխաներին, Քոնլոնը վերադառնում է ռինգ։ Առաջին մարտից հետո խոսակցությունները Քոնլոնի այդպիսի հոբբի մասին տարածվեց ամբողջ դպրոցում, որը հանգեցնում է ղեկավարության այն որոշմանը, որ նրան ազատում են նրան աշխատանքից։ Չգտնելով ուրիշ տարբերակ, Բրենդանը դիմում է իր հին ընկեր Ֆրենկ Կամպանեին (Ֆրենկ Գրիլո),որպեսզի նա սկսի իրեն մարզել։ Դրանից հետո մարզիկը մասնակցում է մրցաշարին ստանալով ոտքի լուրջ վնասվածք, Կամպանան նրան փոխարինում է Բրենդանի հետ։
Պեդին այցելում է Բրենդանին, որպեսզի հայտնի նրան Թոմիի վերադարձի մասին, բայց նա չի ուզում ոչ մի կապ ունենալ հոր հետ։ Բրենդանը ասում է, որ ներել է նրան, բայց դեռ առաջվա պես չի վստահում նրան։ Այդ ամենից հետո Բրենդանը նկատում է, որ «Սպարտա» մրցաշարում նա շուտով կռվելու է իր եղբոր հետ։ Քոնլոնը կազմակերպում է նրան հանդիպումը, որի ժամանակ նա իմանում է, որ իր եղբայրը չի կարողանում ներել նրան այն բանի համար, որ նա մնացել է իր հոր հետ այն ժամանակ երբ նրա մայրը բաժանվել է հորից։
Հենց այդ ժամանակ էլ այն տեսահոլովակը, որում Թոմին ծեծում է «Վայրենի շանը» տարածվում է ամբողջ համացանցով, դառնալով YouTube-ի հոլովակների ամենաշատ դիտվածներից մեկը։ Նրան նկատում է այն ծովային զինծառայողը, որին Թոմին փրկել էր Իրաքի պատերազմի ժամանակ։ Տեղեկությունը՝ հերոս-փրկիչի մասին տարածվում է ակնթարթորեն ամբողջ զանգվածային լրատվության միջոցներում և Թոմիի երկրպագուների թիվը սկսում է արագ մեծանալ, նրան նաև երկրպագում էր ամբողջ Ամերիկյան ծովային հետևազորը։ Պեդին՝ իր հերթին, հայտարարում է այն մասին, որ հպարտ է իր որդով, բայց նա առանց հարգանքի և վրդոհված վիրավորում է հորը։ Քոնլոն Մեծը հեռանում է հյուրանոցային իր համարից և հարբում է։ Մի քանի օր անց CNNը պարզում է, որ Թոմի Քոնլոնը դասալիք է, որը փախել է Իրաքում տեղի ունեցող պատերազմներից և այդ ծովային զինվորի կյանքը փրկել է պատահական։ «Սպարտա» մրցույթի ժամանակ գալիս է ոստիկանությունը և մրցույթի ավարտից հետո ձերբակալում է Քոնլոնին։
«Սպարտան » վերջապես սկսվում է։ Թոմին հաղթանակ է գրանցում հենց առաջին ռաունդում, մենամարտելով Բրենդանի ոճով՝ մտածկոտ և հանգիստ։ Եղբայրները հաղթանականեր են գրանցում ամեն անգամ, կիսաեզրափակչում Բրենդանը հաղթանակ է գրանցում Կոբը մարտիկի հետ՝ ռուս։ Եղբայրները իրար են հանդիպում ֆինալում։ Թոմին առաջին րոպեներին սկսում է հարձակվել, իր ամբողջ կատաղությունը թափելով եղբոր վրա, Բրենդանը պաշպանվում է, ինչպես կարողանում է։ Մարտի ամենաթեժ պահին Բրենդանը կոտրում է Թոմիի ուսը և նա այլև չի կարողանում արդյունավետ մենամարտել։ Չնայելով Բրենդանի խնդրանքներին, որպեսզի նա հանձնվի, ոչ մեկը չի ցանկանում հանձնվել, նրանք հասնում են մինչև 5-րդ ռաունդ։ Վերջին ռաունդի վերջում Բրենդանը սկսում է ճնշել նրան ասելով, որ սիրում է իրեն։ Թոմին հանձնվում է և «Սպարտա» մրցույթի հաղթող է ճանաչվում Բրենդան Քոնլոնը։ Ֆիլմի վերջամասում Բրենդանը և Թոմին քայլում են իրար գրկած, իսկ նրանց վրա է նայում ժպտացող հայրը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար |
---|---|
Ջոել Էդգերտոն | Բրենդան Քոնլոն |
Թոմ Հարդի | Թոմի Ռուարդան/Քոնլոն |
Նիկ Նոլթի | Պեդի Քոնլոն |
Ջենիֆեր Մորիսոն | Տես Քոնլոն |
Ֆրենկ Գրիլո | Ֆրեն կամպանա |
Քուրտ Էնգլ | Կոբա |
Ջեյք Մակլաֆին | Մարկ Բրեդֆորդ |
Ֆերնանդո Չիեն | Ֆենրոյ |
Նոա Էմերիխ | Դեն Թեյլոր |
Քևին Դան | Ջո Զիմո |
Դենզել Ուիտակեր | Ուսանող |
Մաքսիմիլիանո Էռնանդես | Քոլդ Բոյդ |
Էրիկ Էպլ | Կատաղած շուն |
Վանեսա Մարտինես | Պուպար Ֆերնանդես |
Նեյդ Մարկվարդ | Կառլ Կրապեր |
Էնթոնի Ջոնսոն | Օրլանդո Լի (կեսգիշեր) |
Բրայան Քալեն | ինքը |
Սեմ Շերիդան | ինքը |
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացել է հիմնականում դրական արձագանքներ։ Rotten Tomatoes էջի համաձայն 166 գրախոսությունններից 83 % քննադատները ֆիլմին տվել են դրական գնահատականներ։ Ընդհանուր համերաշխություն - «Մարտիկ» ֆիլմը օգտագործում են տարբեր կլիշե ժանրերի համար, բայց գերազանցում է իր մարտական տեսարաններով և դերասանների խաղով[2]։ Էբերտ Ռոջերը ֆիլմին տվել է 3 աստղ՝ 4-ից, դրա հետ մեկտեղ նշելով, որ շատ քիչ ֆիլմեր կան, որոնցում հանդիսատեսը ցանկանում է երկու կողմերի հաղթանակը։ Նաև նա վերցրել է Օ Քոնորի ռեժիսորական և Նիկ Նոլթիի դերասանական խաղը[3]։ Օսկարի 84-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը պայքարում էր «երկրորդ պլանի լավագույն դերասանի համար» (Նիք Նոլթի) Նոլթին նաև նոմինացվել է ԱՄՆ-ի գիլդիայի կինոդերասանների մրցանակի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Warrior(2011)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Warrior (2011)». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Warrior». Roger Ebert. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2012-01-21 Wayback Machine
- «Воин»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտիկ (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2011 դրամա ֆիլմեր
- 2011 ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ֆիլմեր հայր-որդի հարաբերությունների մասին
- Ֆիլմեր եղբայրների մասին
- Ֆիլմեր հարբեցողության մասին