Թոմ Հարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմ Հարդի
Tom Hardy TIFF 2014.jpg
Ի ծնե անուն՝Edward Thomas Hardy
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 15, 1977(1977-09-15) (42 տարեկան)
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ազգություն՝անգլիացիներ[1] և իռլանդացի[1]
Քաղաքացիություն՝Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն՝սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, մոդել, գործադիր պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Կարիերա՝2001- մինչ մեր օրերը
Պարգևներ՝Բրիտանական անկախ կինոմրցանակ բրիտանական անկախ ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար և Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի «Ծագող աստղ» մրցանակ
IMDb։ID 0362766
http://tomhardy.org/

Էդվարդ Թոմաս Հարդի (անգլ.՝ Edward Thomas Hardy, սեպտեմբերի 15, 1977(1977-09-15)[2][3][4], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է որպես Թոմ Հարդի (անգլ.՝ Tom Hardy), անգլիացի դերասան։ Սկսել է նկարահանվել 2001 թվականից։ Առավել հայտնի է դարձել՝ խաղալով «Ռոքնռոլլա», «Սկիզբ», «44 երեխա» ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Հարդին ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 15-ին Հեմերսմիթում[5]: Եղել է ընտանիքի միակ զավակը և հասակ է առել Լոնդոնում: Մայրը՝ Էննը, ունեցել է իռլանդական արմատներ և եղել է նկարիչ, իսկ հայրը՝ Էդուարդ Հարդին, գրել է կատակերգություններ[6][7][8]: Թոմ Հարդին սովորել է «Ռիդս» և «Թաուեր Հաուս» դպրոցներում, Ռիչմոնդի թատերական դպրոցում, ինչից հետո ընդունվել է Drama Centre London: Իր կարիերայի սկզբում նա խաղացել է ռազմական դրամաներում՝ կատարելով ԱՄՆ բանակի շարքային Ջոն Յանովեչի դերը «Զենքի եղբայրներ» (2001) սերիալում: 2001 թվականին Հարդին նկարահանվել է Ռիդլի Սքոթի «Սև ճուռակ» ֆիլմում:2013 թվականին նա խաղացել է «Սուր հովարներ» ֆիլմում, իսկ 2015 թվականին նա խաղացել է «Լեգենդ» ֆիլմում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Հարդին հանդես է եկել «Dot the i» անկախ կինոնկարում, որտեղ նրա գործընկերն էր Գաել Գարսիա Բեռնալը։ Դրանից հետո տեղափոխվել է Հյուսիսային Աֆրիկա և նկարահանվել «Սայմոն․ Անգլիական լեգիոներ» ֆիլմում (2002)։ Նույն թվականին խաղացել է իր առաջին նշանակալի դերը՝ «Star Trek: Retribution» ֆիլմում՝ հանդես գալով պրետոր Շինզոնի դերում: Վերադառնալով Անգլիա՝ նկարահանվել է «LD50․ Մահաբեր չափաբաժին» ֆիլմում (2003

2003 թվականին Հարդին արժանացել է «London Evening Standard Theatre Award» թատերական մրցանակի՝ Court Theatre և Hampstead Theatre թատրոնների կողմից բեմադրված «Blood» և «In Arabia», «We’d All Be Kings» պիեսների ներկայացումներում ունեցած բացառիկ դեբյուտի համար: Հաջորդ տարի առաջադրվել է նաև Լոուրենս Օլիվյեի անվան մրցանակին՝ 2003 թվականի ամենահեռանկարային դեբյուտի համար «In Arabia, We’d All Be Kings» բեմականացումում։

Հարդին 2005 թվականին հայտնվել է BBC հեռուստաալիքի «Կույս թագուհին» սերիալում՝ կատարելով Եղիսաբեթ I-ի մանկության ընկեր Ռոբերտ Դադլիի դերը: Սերիալում նրանց հարաբերությունները պատկերվում են որպես պլատոնական, միաժամանակ շատ ռոմանտիկ: Հարդին խաղացել է Ջոն Ֆլեմինգի դերը «A for Andromeda» (2006) ֆիլմում, որը հիմնված է Ֆել Ռիչարդի՝ 1960-ական թվականների նույնանուն գիտաֆանտաստիկ սերիալի վրա:

Թոմ Հարդին «Լրտես, դուրս եկ» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային, 2011 թվականի սեպտեմբեր

2007 թվականին նկարահանվել է իրական դեպքերի վրա հիմնված «Ստյուարտ. Նախկին կյանք» հեռուստադրամայում։ Հարդին կատարել է գլխավոր հերոսի՝ անօթևան Ստյուարտ Շորտերայի դերը, որին տարիներ շարունակ ծաղրում էին, և որի մահը կարող էր ինքնասպանություն լինել։ 2008 թվականին հայտնվել է Գայ Ռիչիի «Ռոքնռոլլա» գանգստերային կատակերգությունում, որտեղ խաղացել է գեյ հանցագործի՝ Գեղեցիկ Բոբի դերը։ Վերջինս «Վայրի բանդա» հանցախմբի անդամներից մեկն էր։

2009 թվականի սկզբին Հարդին նկարահանվել է «Բրոնսոն» ֆիլմում։ Այն պատմում է բանտարկյալ Չարլզ Բրոնսոնի մասին, որն իր հասուն կյանքի մեծ մասն անցկացրել է միայնակ կալանքի մեջ: Ֆիլմի համար նա ձեռք է բերել 19 կիլոգրամ մկանային զանգված[9]:

Նույն թվականի հունիսին Հարդին նկարահանվել է «Գնում» (անգլ.՝ The Take) հեռուստասերիալում՝ խաղալով գանգստեր Ֆրեդդիի դերը, որը գործ ուներ թմրամիջոցների և ալկոհոլի հետ: Դերի համար ներկայացվել է Crime Thriller Awards մրցանակի՝ 2009 թվականի «Լավագույն դերասան» անվանակարգում[10]:

2009 թվականի օգոստոսին Հարդին հայտնվել է Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդ» վեպի Էկրանավորման մեջ՝ կատարելով Հիթքլիֆի՝ սիրո դասական խորհրդանիշի դերը, որը սիրահարվում է իր մանկության ընկերուհի Քեթրինին (Շարլոտա Ռայլին): The Sun թաբլոիդում նա նույնիսկ գրել է, որ ֆիլմի նկարահանումից հետո նրանք սկսեցին հանդիպել, ինչի համար նա լքեց իր կնոջը և փոքրիկ որդուն: Ռայլին հարցազրույցի ժամանակ հերքել է այդ լուրը[11]:

2010 թվականի սկզբին Հարդին Չիկագոյի Գուդման թատրոնում խաղացել է Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի «The Long Red Road» ներկայացման մեջ, որը հիմնված էր Բրեթի Սի Լեոնարդի պիեսի վրա[12]: Հարբեցող Սեմի դերակատարման համար Հարդին արժանացել է քննադատների դրական արձագանքներին[13][14]:

Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» (2010) գիտաֆանտաստիկ ֆիլմում Հարդին խաղացել է գլխավոր հերոսներից Իմսի դերը:

«Մարտիկ» (2011) Հարդին խաղացել է գլխավոր հերոսի՝ Պեդի Կոնլոնի (Նիկ Նոլթի) որդու կերպարը[15]:

2012 թվականին նկարահանվել է Քրիստոֆեր Նոլանի եռագրության վերջին մասում՝ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմում՝ կատարելով չարագործ Բեյնի դերը:

2014 թվականին թողարկվել է Հարդիի գլխավոր դերակատարմամբ 2 ֆիլմ՝ «Լոկ» և «The Drop»: Նույն թվականի դեկտեմբերին դերասանը ստացել է Ռիկ Ֆլագի դերը «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում, սակայն 2015 թվականի սկզբին լքել է նախագիծը[16]:

2015 թվականին Հարդին հանդես է եկել «Երեխա-44», «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը», «Լեգենդ» և «Փրկվածը» ֆիլմերում, իսկ 2017 թվականի սկզբին՝ «Տաբու» դրամատիկական հեռուստասերիալում։

Դերասանը էպիզոդիկ դեր է կատարել «Աստղային պատերազմներ» ֆիլմի ութերորդ մասում[17]:

2017-ի մայիսին հայտարարվել է, որ Marvel Comics կոմիքսների վրա հիմնված «Վենոմ» ֆիլմում Հարդին կխաղա Էդի Բրոքի/Վենոմի դերը[18][19]: Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Ատլանտաում և Նյու Յորքում[20]: «Վենոմը» մեծ էկրաններին հայտնվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Հյուսիսային Ամերիկայում[21], իսկ Ռուսաստանում պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 4-ին[22]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականից մինչև 2004 թվականը Հարդին ամուսնացած էր պրոդյուսեր Սառա Ուորդի հետ[23]: 2005-2009 թվականներին հարաբերություններ է ունեցել Ռեյչալդ Սպիդի հետ, ունեն որդի՝ Լուի անունով (ծնված 2008 թվականին)[24]:

«Մոլեգին հողմերի դարավանդ» մինի-սերիալի նկարահանման ժամանակ նա հանդիպել է Շարլոտա Ռայլին: 2014 թվականի հուլիսին նրանք ամուսնացել են[25], ունեն 2 երեխա[23][26]:

Հարդին ունեցել է հակում ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ, սակայն դրանցից ազատվել է 2003 թվականին[27]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս «Զենքի եղբայրներ» Band of Brothers շարքային Ջոն Յանեովիչ
2001 ֆ «Սև բազե» Black Hawk Down մասնագետ Լենս Թվոմբլի
2002 ֆ «Սայմոն․ Անգլիական լեգիոներ» Simon: An English Legionnaire Պասկալ Դյուպն
2002 ֆ Dot the I Թոմ
2002 ֆ Star Trek: Nemesis Շինզոն
2003 ֆ «LD50. Մահացու չափաբաժին» LD 50 Lethal Dose Մեթ
2003 ֆ «Վճարման օր» The Reckoning Սթրոու
2004 ֆ «Էլեկտրամագնիսական ճառագայթում» EMR Հենրի
2004 ֆ «Շերտավոր տորթ» Layer Cake Կլարկի
2005 հֆ «Փախուստ Կոլդից ամրոցից» Colditz երկրորդ լեյտենանտ Ջեք Ռոուզ
2005 հֆ «Գիդեոնի աղջիկը» Gideon's Daughter Էնդրյու
2005 ս «Կույս թագուհի» The Virgin Queen Ռոբերտ Դադլի
2006 հֆ «Սունի Թոդ» Sweeney Todd Մեթյու
2006 ֆ «Մինոտաուր» Minotaur Թեո
2006 հֆ «Անդրոմեդայի համար» A for Andromeda Ջոն Ֆլեմինգ
2006 ֆ «Մարիա-Անտուանետա» Marie Antoinette Ռամոն
2006 ֆ «Սեռական բնույթի տեսարաններ» Scenes of a Sexual Nature Նոել
2007 ֆ «Ջրհեղեղ» Flood Զակ
2007 ֆ «Խոշտանգումների խցիկ» w Delta z Պիեր Ջեքսոն
2007 ֆ «Ժառանգություն» The Inheritance հայր
2007 ս «Մեդոուլենդ» Cape Wrath Ջեք Դոնելլի
2007 հֆ «Ստյուարտ. Նախկին կյանք» Stuart: A Life Backwards Ստյուարտ Շորտեր
2007 հֆ «Օլիվեր Թվիստ» Oliver Twist Բիլ Սայքս
2008 ֆ «Բրոնսոն» Bronson Չարլզ Բրոնսոն
2008 ֆ «Արգելված հարված» Sucker Punch Ռոդերս
2008 ֆ «Գողի օրենսգիրք» The Code Մայքլզ
2008 ֆ «Ռոքնռոլլա» RocknRolla գեղեցիկ Բոբ
2009 հֆ «Մոլեգին հողմերի դարավանդ» Wuthering Heights Հիթքլիֆ
2009 ս «Գնում» The Take Ֆրեդի Ջեքսոն
2010 ֆ «Սկիզբ» Inception միստեր Իմս
2011 ֆ «Լրտես, դուրս եկ» Tinker, Tailor, Soldier, Spy Ռիքի Տար
2011 ֆ «Մարտիկ» Warrior Թոմ Կոնլոն
2012 ֆ «Ուրեմն պատերազմ» This Means War Դյուկ
2012 ֆ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» The Dark Knight Rises Բեյն
2012 ֆ «Աշխարհի առավել հարբած շրջանը» Lawless Ֆորեսթ Բոնդուրանտ
2014 ֆ «Լոկ» Locke Այվեն Լոկ
2014 ֆ The Drop Բոբ Սագինովսկի
2014-2019 ս «Սուր հովարներ» Peaky Blinders Ալֆի Սոլմոնս
2015 ֆ «Երեխա-44» Child 44 Լև Դեմիդով
2015 ֆ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը» Mad Max: Fury Road Մաքս Ռոկատանսկի
2015 ֆ «Լեգենդ» Legend Ռոնալդ Քրեյ, Ռեջինալդ Քրեյ
2015 ֆ «Փրկվածը» The Revenant Ջոն Ֆիցջերալդ
2017-մ.օ. ս «Տաբու» Taboo Ջեյմս Կեզայա Դելեյնի[28]
2017 ֆ «Դյունկեր» Dunkirk Ֆարիեր
2017 ֆ «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայներ» Star Wars: The Last Jedi Հրաձիգ
2018 ֆ «Վենոմ» Venom Էդդի Բրոք/ Վենոմ
2020 ֆ «Ֆոնզո» Fonzo Ալ Կապոնե
2020 ֆ «Վենոմ 2» Venom 2 Էդդի Բրոք/ Վենոմ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
2017 «Տաբու» Taboo

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
2013 «Որսագողության պատերազմներ» Poaching Wars
2015 «Լեգենդ» Legend
2017 «Ավար» Trophy
2017 «Տաբու» Taboo

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 - Բրիտանական կայսրության շքանշան արվեստի մեջ ունեցած ավանդի համար
  • 2011 - BAFTA մրցանակ՝ ծագող աստղ
  • 2009 - Բրիտանական անկախ կինոյի մրցանակ՝ լավագույն դերասան, «Բրոնսոն» ֆիլմի համար

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - «Օսկար»՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր «Փրկվածը» ֆիլմում
  • 2014 - Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ լավագույն դերասան «Լոկ» ֆիլմում
  • 2013 - MTV Movie Awards՝ լավագույն չարագործ և լավագույն կռիվ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմում
  • 2012 - MTV Movie Awards՝ լավագույն կռիվ «Մարտիկ» ֆիլմում
  • 2011 - «Սատուրն» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան «Սկիզբ» ֆիլմում
  • 2008 - BAFTA մրցանակ հեռուստատեսության ոլորտում՝ լավագույն դեր «Ստյուարտ. Նախկին կյանք» ֆիլմում

Թատերական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - Լորենս Օլիվյեի մրցանակ՝ «Լավագույն նոր դեմք» անվանակարգ «Արաբիայում մենք թագավորներ կլինեինք» պիեսի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.therichest.com/celebnetworth/celeb/tom-hardy-net-worth/
  2. Encyclopædia Britannica
  3. filmportal.de — 2005.
  4. Munzinger-Archiv — 1913.
  5. «An Interview with Tom Hardy» (անգլերեն)։ movies.ign.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 2010-07-21 
  6. «A tough life for Bronson actor Tom Hardy» (անգլերեն)։ entertainment.timesonline.co.uk։ Վերցված է 2010-07-21 
  7. «Tom Hardy: the rake's progress» (անգլերեն)։ guardian.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 2010-07-21 
  8. «Article: hardy perennial» (անգլերեն)։ highbeam.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 2010-07-21 
  9. «Actors Who've Gone Big»։ Empire։ Bauer Consumer Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 21 июля 2010 
  10. Allen, Kate։ «Coben, Cole, Atkinson vie for crime awards»։ The Bookseller։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-10-ին։ Վերցված է 21 июля 2010 
  11. Wigg David։ «Heathcliff and Cathy reach such passionate Heights in ITV adaptation - is it for real?»։ Daily Mail (Великобритания: Associated Newspapers Ltd)։ Վերցված է 21 июля 2010 
  12. Jones Kenneth։ «Tom Hardy Journeys Goodman's Long Red Road, a World Premiere, Starting Feb. 13»։ Playbill Web site։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 21 июля 2010 
  13. Potempa Phillip։ «OFFBEAT: Goodman Theatre's 'The Long Red Road' is brilliant masterpiece»։ nwi.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 21 июля 2010 
  14. Hieggelke Brian։ «Review: The Long Red Road/Goodman Theatre»։ Newcity Stage։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 21 июля 2010 
  15. «Plot Summary for Warrior» (անգլերեն)։ IMDB.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 2010-07-21 
  16. Tom Hardy Drops Out of 'Suicide Squad' (Exclusive)
  17. «Том Харди снимется в восьмых «Звездных войнах»»։ Lenta.ru։ Վերցված է 2016-05-11 
  18. «Venom & Black Cat Movies Will Be 'Adjuncts' to the MCU's Spider-Man»։ հունիսի 18, 2017 
  19. Kroll Justin (հոկտեմբերի 10, 2016)։ «Tom Hardy to Star in ‘Spider-Man’ Movie ‘Venom,’ Ruben Fleischer to Direct»։ Variety 
  20. Marc Christopher (սեպտեմբերի 9, 2017)։ «UPDATE: ‘Venom’ Production Start Delayed Until Late October»։ Omega Underground։ Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին։ Վերցված է սեպտեմբերի 10, 2017 
  21. «Feature Film Releases»։ Variety Insight։ Վերցված է փետրվարի 10, 2018 
  22. Walt Disney Studios Sony Pictures Realising (2017-05-21)։ «Том Харди сыграл роль Эдди Брока в фильме "Веном"»։ wdsspr.ru։ Վերցված է 2017-06-02 
  23. 23,0 23,1 Bacardi, Francesca (2015-10-22)։ «Tom Hardy and Wife Charlotte Riley Welcome First Child Together»։ E! News (անգլերեն) 
  24. Davies, Serena (2009-06-11)։ «Interview: Tom Hardy, from East End gangster to romantic hero»։ The Telegraph (անգլերեն) 
  25. Smith, Lauren (2014-09-22)։ «Tom Hardy got married in secret - two months ago»։ Glamour (անգլերեն) 
  26. Schnurr, Samantha (2019-01-12)։ «Tom Hardy and Charlotte Riley Welcome Baby No. 2»։ E! News (անգլերեն) 
  27. McLean G։ «'I want adulation'»։ The Guardian (Англия)։ էջ 13։ Վերցված է 2010-07-21 
  28. Том Харди сыграет жулика в сериале по рассказу своего отца