Գաել Գարսիա Բեռնալ
Գաել Գարսիա Բեռնալ իսպ.՝ Gael García Bernal | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1978[1][2][3][…] (46 տարեկան) |
Ծննդավայր | Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[5] և Edron Academy? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ |
Համատեղ ապրող(ներ) | Դոլորես Ֆոնսի |
Պարգևներ և մրցանակներ | |
gaelonline.com | |
Գաել Գարսիա Բեռնալ (իսպ.՝ Gael García Bernal, նոյեմբերի 30, 1978[1][2][3][…], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի դերասան, ով հայտնի է դարձել «Տականք սեր» (2000) հեռուստադրամայում Ալեխանդրո Գոնասալեսո Ինյարիտուի դերը կատարելուց հետո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 30-ին Գվադալախարա քաղաքում։ Գաելի մայրը՝ Պատրիցիա Բեռնալը դերասան և մոդել է եղել, հայրը Խոսե Անխել Գարսիան՝ դերասան է և ռեժիսոր։ Գաելի ծնողները խաղացել են Մեքսիկայի տարբեր թատերական բեմերում։ Գաելը ունի նաև երկու փոքր եղբայր և մեկ քույր։
Դերասանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր տարիքից Գաելը խաղացել է թատերական բեմերում և նկարվել՝ հեռուստասերիալներում։ 1989 թվականին փոքրիկ դերասանը ունեցավ Պելուչե-ի դերը «Թերեզա» բազմասերանոց հեռուստանովելում (1989-1991), իսկ 1992 թվականին խաղացել է Դանիելի դերը «Պապիկը և ես» սերիալում։
1995-1997 թվականներին Գաելը սովորել է դերասանական հմտություն Լոնդոնի Կենտրոնական բեմական ելույթի և դրամատիկական արվեստի դպրոցում։ Նա եղել է առաջին մեքսիկացին, ով ընդունվել է Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը։
1996 թվականին խաղացել է Մարտինայի դերը ուրուգվացի ռեժիսորի Անտոնիո Ուրուտիոյի «Ներսում, սիրտը» ժապավենում, որը առաջադրվել էր «Օսկարի» որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Գաելին աշխարհահռչակ մակարդակի աստղ դարձրին մեքսիկացի ռեժիսորների Ալեխանդրո Գոնսալեսա Ինյուրիտուի «Տականք սեր» (2000) և Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» (2001) աշխատանքները։
Բացի իսպաներենից, Բեռնալը ազատ տիրապետում է նաև անգլերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին։
2005 թվականին Գաելը իր ընկեր, կինոդերասան Դիեգո Լունայի և պրոդյուսեր Պաբլո Կուրսոմի հետ միասին ստեղծել է «Կանանո ֆիլմեր» պրոդյուսերական կինոընկերությունը։ Բեռնալը հանդես է գալիս որպես սցենարիստ և ֆիլմերի պրոդյուսեր։ 2007 թվականին տեղի ունեցավ Բեռնալի ռեժիսորական դեբյուտը «Դիֆիցիտ» ֆիլմում, որտեղ դերասանը ունեցավ գլխավոր Կրիստոբալյայի դերը։
2010 թվականին Բեռնալը ռեժիսորի կարգով սկսեց փաստագրական ֆիլմի՝ Կենտրոնական Ամերիկայի միգրանտների, նրանց դժվար ճանապարհի մասին Մեքսիկական Պետությունների միջոցով դեպի ԱՄՆ-ի Չյապաս և Օախակա քաղաքները նկարահանումները։
2014 թվականին ընդգրկվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրի կազմում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել Դոլորենս Ֆոնսի հետ, բայց զույգը առանց պատճառաբանելու բաժանվեց։ Այդ ամուսնությունից Գաելը ուներ երկու երեխա, աղջիկ և տղա՝ Լազարո Կարցիա Ֆոնցին(08,01,2009) և Լիպերդատ Գարսիա Ֆոնցին (07,04,2011)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն Անվանում | Իրական Անվանում | Դեր |
---|---|---|---|
2000 | Տականք Սեր | Amores perros | Օկտավիո |
2001 | Քո Մայրիկին նույնպես | Y tu mamá también | Հուլիո Սապատա |
2001 | Մասնավոր Կյանք | Vidas privadas | Գուստավո Բերտոլինի |
2001 | Աստծուց լուր չկա | Sin noticias de Dios | Դեվենպորտ |
2002 | Հայր Ամարոյի Գաղտնիքը | El crimen del Padre Amaro | հայր Ամարո |
2002 | Ես և Լյուսին | I’m with Lucy | Գաբրիել |
2002 | Ֆիդել | Fiedel | Չե Գեվառա |
2003 | Կետ i-ն | Dot the i | Կիտ |
2003 | Ջուլիի մասին երազելով | Dreaming of Julia | Ռիկի |
2004 | Չե Գևարա․ Մոտոցիկլստի օրագիրը | The Motorcycle Diaries | Չե Գեվառա |
2004 | Վատ դաստիարակություն | La mala educación | Անհել/Խուան |
2005 | Թագավոր | The King | Էլվիս |
2005 | Քնի Գիտությունը | La science des rêves | Ստեֆան |
2006 | Բաբելոն | Babel | Սանտյագո |
2006 | Տոտո | Toto | — |
2006 | Ես քո երկրպագուն եմ (Սերիալ) | Soy tu fan | Էմիլիո |
2007 | Պակաս | Déficit | Կրիստոբալ (Ինչպես նաև Սցենարիստ և Ռեժիսոր) |
2007 | La Santa Muerte | La Santa Muerte | Պատմող |
2007 | Անցյալ | El Pasado | Ռիմինի |
2008 | Կուրություն | Blindness | Երրորդ պալատի թագավոր |
2008 | Ռուդո և Կուրսի | Rudo y Cursi | Տոտո |
2009 | Մամոնտ | Mammoth | Լեո |
2009 | Հսկողության սահմանները | The Limits of Control | Մեքսիկացի |
2009 | Պեդրո Պարամո | Pedro Páramo | Պեդրո Պարամո |
2010 | Նամակներ Ջուլիետին | Letters to Juliet | Վիկտոր |
2010 | Նրանք վաճառում են նույնիսկ անձրևը | Tambien La Lluvia | Սեբաստյան |
2011 | Կարևորը — Չվախենալն է | A Little Bit of Heaven | Ջուլիան |
2011 | Ամենա միայնակ մոլորակը | The loneliest planet | Ալեքս |
2011 | Զղջում եմ, որ չասացի | Regret Not Speaking | — |
2012 | Իմ հայրիկի տունը | Casa de Mi Padre | Օնսա |
2012 | Ոչ | No | Ռենե Սաավդրու |
2012 | Թափառաշրջիկ | Zalet | — |
2014 | Վարդագույն Ջուր | Rosewater | Մազիառ Բախարի |
2014 | Մոցարտը ջունգլիներում | Mozart in the Jungle | Ռոդրիգո Դե Սուվէ |
2014 | Ջունգլիների Տերը | El Ardor | Կաի |
2014 | Անապատե Քաղաքներ | Ciudades Desiertas | Էլիխիո |
2015 | El Aula Vacía | — | |
2015 | Խոշորացում | Zoom | Էդվարդ |
2015 | Անապատ | Desierto | Մոյեզ |
Eva no duerme | Ծովակալ Էմիլիո Էդուարդո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #130202606 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ High Profile Alumni — Central School of Speech and Drama.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաել Գարսիա Բեռնալ» հոդվածին։ |
|