Jump to content

Սկիզբ (ֆիլմ, 2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկիզբ
անգլ.՝ Inception
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 ԱՄՆ[1]
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, ֆանտաստիկ ֆիլմ[2][3][4][…], թրիլեր[4][5][3][…], գիտաֆանտաստիկ էքշն, արկածային ֆիլմ, դրամա և միստիկ ֆիլմ
Թեմահեռուստաներկայություն և Երազատեսությունը գրականության մեջ
Թվականհուլիսի 8, 2010[6], հուլիսի 29, 2010[7], հուլիսի 22, 2010[8], հուլիսի 21, 2010 և հուլիսի 16, 2010[6]
Լեզուանգլերեն[1], ճապոներեն և ֆրանսերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Նոլան[9][5][10][…]
ՊրոդյուսերԷմմա Թոմաս[1] և Քրիստոֆեր Նոլան[1]
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Նոլան[9]
ԴերակատարներԼեոնարդո ԴիԿապրիո[4][9][5][…], Կեն Վատանաբե[4][9][10][…], Ջոզեֆ Գորդոն-Լևիթ[4][9][10][…], Մարիոն Կոտիար[9][10][11][…], Էլիոթ Փեյջ[4][9][10][…], Թոմ Հարդի[9][11][12][…], Քիլիան Մերֆի[9][10][11][…], Թոմ Բերենջեր[9][10][11][…], Մայքլ Քեյն[9][10][13][…], Դիլիփ Ռաո[9][12][14], Փիթ Փոսթլեթուեյթ[9][13][12][…], Լուկաս Հաաս[9][10][11][…], Claire Geare?[15], Թեյլոր Ջիր[15], Տոհորու Մասամունե[15], Յուջի Օկումոտո[15], Էրլ Քեմերոն[15], Թալուլա Ռայլի[15], Silvie Laguna?[15], Virgile Bramly?[15] և Մայքլ Գասթոն[15]
ՕպերատորՈւոլլի Փֆիսթեր
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժԼի Սմիթ
Պատմվածքի վայրԼոս Անջելես, Փարիզ և Ավստրալիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա[16], Մալիբու[16], Ճապոնիա, Փարիզ, Ալբերտա[16], RAF Cardington[16], Տանժեր[16], Farnborough Airport?[16], Լոնդոնի համալսարանի քոլեջ[16], Տոկիո[16], Palais Galliera?, pont de Bir-Hakeim?[16][17], Commodore Schuyler F. Heim Bridge?[16], Fortress Mountain Resort?[16] և Մարոկկո
ԿինոընկերությունSyncopy Inc., Legendary Pictures և Warner Bros.[1]
Տևողություն148 րոպե[1]
Բյուջե160 000 000 $
Շահույթ836 848 102 $[18] և 292 587 330 $[19]
Պաշտոնական կայքէջ
 Inception (film) Վիքիպահեստում

«Սկիզբ» (անգլ.՝ «Inception») Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ թրիլերն է, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա[20]։ Պրոֆեսիոնալ լրտեսները օգտագործում են հատուկ հնարքներ չափազանց կարևոր տեղեկություններ ձեռք բերելու համար, նրանք դա անում են մտնելով այլ մարդկանց երազների մեջ, որը կոչվում է «ներածում»։ Ֆիլմում մեծ նշանակություն է կրում այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մի քանի մարդկանց մտնել նույն երազի մեջ։ ժանրային առումով «Սկիզբը» հիշեցնում է ավանդական «ֆիլմ-գողություն»[21][22][23], միայն այն տարբերությամբ, որ այստեղ նպատակը ոչ թե օբյեկտի առևանգումն է, այլ հակառակը նրա տեղադրումը զոհի գիտակցության մեջ։ Ֆիլմի աշխատանքները սկսվեցին 2000 թվականի սկզբից, երբ Նոլանը գրեց 80 էջանոց սյուժեի շարադրություն, երազներ առևանգողների մասին։ 2001 թվականին նա քննարկեց ֆիլմի գաղափարը «Warner Bros.» կինոընկերության հետ, բայց եկավ այն եզրահանգմանը, որ այսպիսի սյուժեի էկրանավորումը չի կարող կայանալ փոքր բյուջեի պայմաններում, իսկ բլոկբաստերներ նկարահանելու փորձ Նոլանը այդ ժամանակ դեռ չուներ[22]։ Ֆինանսական շուկայում ռեկորդակիրներ «Բեթմեն. Սկիզբ» և «Խավարի Ասպետը» ֆիլմերից հետո Նոլանը զգաց որ արդեն կարող է վերադառնալ «Սկիզբ» ֆիլմին։ Առաջին հերթին նա մշակեց սցենարը[24], որը կինոընկերությունը հաստատեց և գնեց նրանից 2009 թվականի փետրվարին։ Ֆիլմի նկարահանումները սկսեցին Տոկիոյում հունիս ամսին, և ավարտվեցին Կանադայում նույն տարվա նոյեմբերին[25]։ Ֆիլմի բյուջեն կազմեց 160 միլիոն դոլար, ծախսերը իրար մեջ կիսեցին «Warner Bros.»-ը և «Legendary Pictures»-ը[26]։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Լոնդոնում հուլիսի 13-ին, երեք օր ավելի վաղ քան մյուս կինոթատրոնների ցուցադրումները (IMAX ֆորմատը ներառյալ)։ Ֆիլմը արժանացավ կինոքննադատների կողմից տրված դրական գնահատականների։ Պրեմիերայի առաջին շաբաթվանից սկսած ֆիլմը երկար ժամանակ զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում, 2014 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ այն 13-րդն է այդ ցանկում։

Դոմինիկ Կոբը (Դի Կապրիո) արթնանում է լողափին, որտեղ նրան նկատում են զինված մարդիկ և բերում իրենց տիրոջ՝ ծերուկ-ճապոնացու մոտ։ Պահակախումբը ծերուկին ցույց է տալիս Կոբի իրերը՝ ատրճանակ և փոքրիկ մետաղյա հոլ՝ Կոբի տոտեմը։ Ծերուկը սկսում է պտտել հոլը։ Հաջորդ տեսարանում Կոբը իր գործընկերոջ՝ Արթուրի (Ջոզեֆ Գորդոն-Լեվիտ) հետ առաջարկում է գործարար Սաիտոին (Քեն Վատանաբե) իրենց ծառայությունները, որոնց շնորհիվ Սաիտոն երազներում կարող է պաշտպանվել մտքերի առևանգումից։ Իրականում Կոբի և Արթուրի նպատակը Սաիտոի գաղտնի ինֆորմացիան գողանալն է, նրանց հաջողվում է դա անել, սակայն անսպասելիորեն պարզվում է, որ Կոբի կինը՝ Մոլը (Մարիոն Կոտիյար) տեղեկացրել է Սաիտոին նրանց նպատակի մասին, իսկ Սաիտոն փոխել է իր ունեցած տվյալները։ Կոբբը մի ձեռքում բռնելով ինֆորմացիայի ծրարը ստիպված է տեսնել թե ինչպես են տանջում Արթուրին՝ կրակելով նրա ոտքին։ Կոբբին չի մնում այլ ընտրություն, բացի Արթուրի սպանությունից, որպեսզի նա արթնանա, սակայն դրանից երազը սկսվում է քանդվել։ Կոբբը Արթուրի հետ միասին արթնանում է Սաիտոի գաղտնի թաքստոցում։ Սաիտոն արթնանում է հենց այդտեղ, նրան սկսում են սպառնալ և գցում են գորգի վրա։ Սաիտոն երբ զգում է, որ գորգը սարքված է ուրիշ նյութերից հասկանում է, որ մինչև հիմա քնած է։ Այդ սխալը երազի «ճարտարապետինն» էր՝ Նեշինը (Լուկաս Հաաս), ով հետագայում փորձում է դավաճանել իր թիմին, պատմելով ամեն ինչ Սաիտոին։ Հասկանալով որ նա քնած է և նրան ոչինչ չի սպառնում Սաիտոն հանգիստ շունչ է քաշում։ Թիմի անդամները ընդհատում են իրենց առաքելությունը և արթնանում գնացքում, որից էլ արագորեն փախչում են թողնելով արթնացող Սաիտոին։

Ֆիլմի ամենատպավորիչ կադրերից մեկում այս փողոցը «ծալվում» է

Սաիտոն գտնում է Կոբբին ու Արթուրին և բացատրում նրանց, որ այդ «երազի առևանգումը» ստուգարք էր։ Նա խնդրում է կատարել «ներածում». Թաքուն կերպով տեղադրել գաղափար մարդու մտքի մեջ։ Որպես վճար Սաիտոն երաշխավորում է, որ գործը հաջող ավարտելուց հետո Կոբբը կարող է վերադառնալ ԱՄՆ, որտեղ իրեն համարում են հանցագործ։ Նպատակն է դառնում Ռոբերտ Ֆիշեռը (Կիլլիան Մերֆի), ով հանդիսանում է Սաիտոի մահացող մրցակցի՝ Մորիս Ֆիշեռի (Փիթ Փոսթլեթուեյթ) որդին, Ռոբերտին պետք է ստիպել քանդել իր հոր բիզնես կայսրությունը։ Ընկերությունների մրցակցության մեջ Ֆիշերի ճանապարհին կանգնած է միայն Սաիտոն։ Արթուրը պնդում է, որ «ներածումը» անհնար է։ Կոբբը չի համաձայնվում նշելով, որ նա մի անգամ արդեն արել է դա։ Կոբբը փնտրելով նոր «ճարտարապետ» այցելում է Փարիզ իր աներոջ Մայլսի (Մայքլ Քեյն) մոտ, ով ներկայացնում է Կոբբին իր լավագույն ուսանողուհուն՝ Արիադնային (Էլեն Փեյջ)։ Աղջիկը պետք է փոխարինի Նեշին, ով ձախողել էր անցած առաջադրանքը և մատնել իր թիմին։ Թիմի մյուս անդամներն են դառնում Իմսը (Թոմ Հարդի), ով փոխում է իր տեսքը երազներում, և Յուսուֆը (Դիլիպ Ռաո), նա էլ դեղագործ է և պատրաստում է հաբեր թիմի խորը քնի համար։ Արիադնան կասկածներ ունի Կոբբի հանդեպ, Մոլի հետ բախման պատճառով։ Արիադնան պարզում է, որ Կոբբը և Մոլը միասին երազի մեջ կառուցել են մի ամբողջ քաղաք, որտեղ նրանք հաշտության մեջ ապրել են 50 տարի։ Կոբբը ամեն դեպքում ցանկացել է վերադառնալ իրականություն, նա սկսել է համոզել Մոլին, սակայն վերջինս կատեգորիկ հրաժարվել է։ Այդ ժամանակ նա կատարում է «ներածում» Մոլի գիտակցության մեջ, որ նրանք երազի մեջ են, այլ ոչ թե իրականության։ Արդյունքում նրանք ծերանալով մահանում են, ապա ձեռք ձեռք բռնվելով քնի մեջ արթնանում են քնից, և ավելի ուշ պարկում են գնացքի գծերի վրա, որպեսզի ընկնեն գնացքի տակ և վերադառնան իրականություն[27][28]։ Սակայն մտքի «ներածումը» աշխատում է վիրուսի պես՝ աստիճանաբար նա լրիվ գրավում է մարդու գիտակցությունը, և Մոլը արդեն գտնվելով իրականության մեջ, սկսում է կասկածել նրա ճշմարտության վրա։ Նա համոզում է իրեն, որ մինչ այս գտնվում էր երազի մեջ, և պատրաստվում է կատարել ինքնասպանություն արթնանալու համար։ Փորձելով համոզել ամուսնուն անել իր նման, նա դատախազություն թուղթ է ուղարկում, նշելով որ Կոբբն է մեղավոր իր մահի մեջ։ Չնայած Մոլի ջանքերի, Կոբբը հրաժարվում է դառնալով Մոլի ինքնասպանության պատահական վկա, երբ Մոլը իրեն գցում է պատշգամբից։ Մոլի թողած թղթերը իշխանություններին թույլ են տալիս մեղադրել Կոբբին, հենց այդ փաստն էլ թույլ չի տալիս Կոբբին վերադառնալ ԱՄՆ, որտեղ նրա մոտ մնացել է երկու երեխա, որոնց մասին հիշողությունները անընդհատ հետապնդում են նրան։ Իմսը կառուցում է «ներածման» նախագիծը, որը հիմնված է Ֆիշեռի և նրա հոր վատ հարաբերությունների մեջ։ Միտքը պետք է նման լինի սեփականի, որպեսզի չթողնի այն տպավորությունը որ ինչ-որ մեկը նրան համոզել է։ Նախագիծը պահանջում է երազների մի քանի շերտեր, որոնք կհամապատասխանեն Ֆիշեռի ենթագիտակցության ավելի խորը մակարդակներին։ Երբ մահանում է Մորիսը, թիմը Ռոբերտի հետ հայտնվում է 10 ժամ տևող Սիդնեյ-Լոս Անջելես թռիչքի նույն ուղերթում։ Յուսուֆը դառնում է առաջին երազի ցնորամոլը, նրա երազի գործողությունները կատարվում են անձրևոտ քաղաքում։ Առևանգելով Ռոբերտին թիմը ընկնում է «պրոեկցիա» պահակախմբի հարձակման տակ, ինչի արդյունքում Սաիտոն լուրջ վիրավորվում է։ Կոբբը հասկանում է, որ Ռոբերտին սովորեցրել են դիմադրել գիտակցության մեջ մտնող գողերին։ Առաջադրանքը չեղյալ համարել չի կարելի քանի որ նրանք շատ ուժեղ քնաբերի ազդեցության տակ են, իսկ եթե թիմի անդամները մահանան նրանք կհայտնվեն լիմբի մեջ, որտեղ անհնար է տարբերել երազը իրականությունից, և այդպես հնարավոր է խելագարվել։ Որպեսզի սկսի «ներածումը» Իմսը ընդունում է Ռոբերտի կնքահոր՝ Պիտեր Բրաունինգի տեսքը (Թոմ Բերենջեր)։ Նա ասում է, որ Մորիսի գրասենյակում կա պահոց, որի մեջ նշված է նրա վերջին ցանկությունը՝ կիսել իր ընկերությունը։ Կոբբի թիմը հանցագործների տեսք ընդունելով պահանջում են պահոցի գաղտնաբառը։ Ռոբերտը չգիտի կոմբինացիան և նա ասում է պատահական 6 թիվ՝ 528491: Թիմը նստում է մեքենա, որպեսզի փախչի Ռոբերտի պահակախմբից։

Երազում Ադրիանեն, «ձևափոխելով» շրջակայքը, ստանում է այս պատկերը

Նրանք մտնում են երկրորդ երազի մեջ (Արթուրի), որի գործողության վայրը դառնում է հյուրանոցը, այս երազը այնպես ինչպես մյուս բոլոր երազները նախագծված են Արիադնաի կողմից։ Յուսուֆը մնում է առաջին երազում կառավարելով մեքենան։ Ենթագիտակցության գողերը համոզում են Ռոբերտին, որ նրա առևանգումը առաջին երազի մեջ կազմակերպել էր Բրաունինգը, որպեսզի իմանար գաղտնաբառը և վերացներ Մորիսի թողած հաղորդագրությունը։ Նրանք նաև համոզում են, որ Ռոբերտը մտնի մեկ երազի մեջ Բրաունինգի հետ, որպեսզի իմանա նրա իրական դրդապատճառները։ Անելով դա նրանք էլ ավելի են խորանում Ռոբերտի գիտակցության մեջ։ Արթուրը մնում է հյուրանոցում թիմին պաշտպանելու համար։ Երրորդ երազը (Իմսի) կատարվում է ձնեպատ ամրոցում։ Սաիտոն և Ռոբերտը սկսում են փնտրել պահոցը, իսկ Կոբբը և Արիադնան Իմսի հետ միասին շեղում են Ռոբերտի բազմաթիվ «պրոեկցիաներին», որոնք ներկայանում են որպես ամրոցի պահակախումբ։ Սաիտոն մահանում է վնասվածքներիս, իսկ Մոլը ամրոցում սպանում է Ռոբերտին ավելի շուտ, քան նա մտնում է պահոց։ Կոբբը սպանում է Մոլին։ Արիադնան առաջարկում է մտնել լիմբ որպեսզի վերադարձնել Ռոբերտին կյանք։ Լիմբում Կոբբը և Արիադնան հայտնվում են այն քաղաքում, որը կառուցել էին Մոլը ու Կոբբը։ Գտնելով Մոլին, Կոբբը բացատրում է Արիադնային թե որտեղից գիտի «ներածության» հնարավորության մասին։ Մոլը հրաժարվել է թողնել իրենց հորինած աշխարհը, և Կոբբը մտցրել է նրա ենթագիտակցության մեջ միտք, որ նրա կյանքը երազ է։ Միտքը լինում է շատ ուժեղ և Մոլը արթնանալով կարծում է, որ մինչև հիմա քնած է։ Դա էլ ստիպում է նրան կատարել ինքնասպանություն։ Այդ պատճառով Մոլի «պրոեկցիան» խանգարում է Կոբբի աշխատանքին, ներկայանալով Կոբբի մեղքի դրսևորումը։ Կոբբը գիտակցում է, որ նրա կինը մահացած է և մեղավոր է զգում նրա մահվան համար։ Թիմի երազից դուրս գալու ռազմավարությունը կախված է «նետումից», որը իրենից ներկայացնում է ընկնելու կամ հրվելու զգացմունք, ինչը արթնացնում է մարդուն։ Որպեսզի վերադառնան իրական կյանք, նրանք պետք է կազմակերպեն մի շարք աստիճանական «նետումներ» երազի բոլոր մակարդակներում։ Առաջին «նետումը» կայանում է, երբ Յուսուֆի մեքենան ընկնում է կամրջից, սակայն նա ստիպված է լինում անել դա ավելի շուտ, քանի որ «նետումները» կապված չեն միմյանց հետ, թիմը չի արթնանում։ Մեքենայի ազատ անկման պատճառով հյուրանոցը սկսում է գտնվել անկշռելիության մեջ։ Արթուրը բերում է իր թիմին վերելակի մեջ, որի հիմքերին ամրացնում է պայթուցիկ նյութեր (վերելակը արագանում է անկշռելիության մեջ պայթուցիկի շնորհիվ, ստեղծելով ծանրության ուժ վերելակի արագության հաշվին)։ Երրորդ «նետումը» տեղի է ունենում ամրոցի երազի մակարդակում պայթուցիկ նյութերի շնորհիվ։ Ռոբերտին Իմսը և Արիադնան վերադարձնում են կյանք դեֆիբրիլյատորի օգնությամբ, լիմբի մեջ գտնվելով նա գցում է իրեն երկնաքերից։ Ռոբերտը վերադառնում է պահեստ, որտեղ գտնում է նրա մահացող հոր «պրոեկցիաին»՝ Մորիս Ֆիշեռին։ Մորիսը ասում է, որ հիասթափված է ոչ թե նրանից, որ իր որդին չի կարողացել գալ իր հեթքերով, այլ նրանից որ իր որդին փորձել է անել դա։ Պահոցը պարունակում է կտակ և մի առարկա Ռոբերտի մանկությունից, դա թույլ է տալիս հասնել էմոցիոնալ կատարսիսի։ Ռոբերտը որոշում է կիսել հոր ընկերությունը, ցանկանալով ինքնուրույն կերպով հասնել հաջողության։ Այդպիսով «ներածության» առաջադրանքը հաջողությամբ ավարտվում է։ Արիադնան գտնվելով լիմբում թռչում է պատշգամբից, որպեսզի վերադառնա երրորդ երազ, որի «նետումը» համապատասխանեցված է մնացած երազների հետ։ Ժամանակաչափի մեխանիզմը վերադարձնում է իրենց հետ իրականություն, քանի որ այդքան ժամանակի համար էր նախատեսված քնաբերը։ Որպեսզի փրվկի Սաիտոն, Կոբբը մնում է լիմբում։ Կրկնվում է ֆիլմի առաջին տեսարանը, որտեղ Կոբբը գնում է Սաիտոի մոտ։ Սաիտոն արդեն ծերուկ է (երազների ժամանակի տարբերության պատճառով), նա ապրել է մի կյանք չգիտակցելով որ գտնվում է երազի մեջ։ Կոբբը տալիս է Սաիտոին հոլը, որը երազի ժամանակ չէր համապատասխանում ֆիզիկայի օրենքներին՝ անվերջ պտտվելով, Սաիտոն հիշում է Կոբբին և բարձրացնում է ատրճանակը։ Կոբբը արթնանում է ինքնաթիռի մեջ, որտեղ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Սաիտոն կատարում է իր խոստումը՝ Կոբբը վերադառնում է Ամերիկա իր ընտանիքի մոտ։ Մտնելով տուն, նա սեղանի վրա պտտեցնում է իր հոլը որպեսզի ստուգի քնած է նա թե ոչ, սակայն շեղվում է տեսնելով իր երեխաներին ովքեր խաղում են այգում (մինչ այդ նա չէր կարողանում հիշել և տեսնել նրանց դեմքերը)։ Հոլը շարունակում է պտտվել, բայց արդյոք կանգնում է այն թե ոչ, ֆիլմում մեզ չի ցուցադրվում։

Եզրափակիչ տեսարանում հանդիսատեսին թողնված է անորոշության տարրը, էկրանը մթնում է հենց այն պահին երբ հոլը սկսում է զգալիորեն դողալ, հնարավոր է դադարելով իր պտույտը[29]։ Ուշադիր հանդիսատեսը կնկատի, որ ֆիլմի միջով տարված է պատմողական մոտիվներ, որոնք ծառայում են որպես չափորոշիչ. որտեղ է կատարվում գործողությունը, երազու՞մ թե՞ իրականության մեջ։ Երազի մեջ Կոբբը զգում է իր կնոջ առկայությունը, զգում է իրեն ամուսնացած, այդ պատճառով նրա մատի վրա միշտ կարելի է նկատել մատանին։ Իրականության ժամանակ (հնարավոր է հենց վերջին տեսարանն էլ ներառյալ) Կոբբը մատանի չի կրում։ Հոլը անվերջ պտտվում է միայն երազում։ Բոլոր այն տեսարաններում որտեղ Կոբբը չի կրում մատանի, հոլը վերջիվերջո գործում է ըստ ֆիզիկայի կանոնների և կանգնում է[30]։

Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը օգտագործում է իր սեփական տերմինները և հասկացությունները, որոնք նկարագրում են օտարների երազներ մտնելու պրոցեսը։

  • Ճարտարապետ (անգլ. the Architect), մասնագետ, ով ստեղծում է երևակայական աշխարհ ուրիշի երազի համար։ Ճարտարապետի դերը «զտման» ժամանակ՝ նախագծել երազը այնպես, որ քնի մեջ մտած մարդը չտարբերի երազը իրականությունից, և ստեղծել քնած մարդու համար մաքսիմալ բարդ երազի լաբիրինթոս, որից զոհը չի կարող հեշտությամբ դուրս գալ։ Ֆիլմի առաջին տեսարաններից մեկում ճարտարապետը Նեշն է (Սաիտոից ինֆորմացիա գողանալու փորձի ժամանակ), ֆիլմի մնացած մասում՝ Արիադնան։
  • Ներածում (անգլ. Inception), մտքի ստեղծման պրոցես, որը արվում է ուրիշի ենթագիտակցության մեջ։ Համարվում էր անհնար, քանի որ մարդկային ուղեղը մերժում է ուրիշների տեղադրած մտքերը համարելով դրանց օտար։
  • Նետում (անգլ. a Kick), գործընթաց, որը թույլ է տալիս օտարի քնի մեջ փակված մարդուն շտապ լքել երազը։ Ֆիլմում նետումը կատարվում է քնած մարդուն գցելու՝ նրա հավասարակշռությունը խախտելու միջոցով, վեստիբուլյար սարքավորումը քնած ուղեղին հայտնում է վտանգի մասին, ինչը ստիպում է մարդուն արթնանալ։ Երբ երազի մեջ կա երազ, այդ ժամանակ օգտագործվում է նետման աստիճանական համակարգը. Արիադնայի ու Ռոբերտի թռիչքը երկնաքերից և Սաիտոի ու Կոբբի ինքնասպանությունը թույլ էին տալիս դուրս նետվել լիմբից, ձնեպատ ամրոցի պայթյունը վերադարձնում է Արիադնային, Ֆիշեռին, Կոբբին և Սաիտոին Կոբբի և Մոլի ստեղծած աշխարհից, վերելակի պայթյունը բոլորին վերադարձնում է հյուրանոց, մեքենայի հարվածը ջրի հետ նետում է բոլորին հյուրանոցի մակարդակից։ Առաջին մակարդակից նետումը դեպի իրականություն ցույց չի տրվում։
  • Լիմբ (անգլ. Limbo), ենթագիտակցության խորը մակարդակ, որտեղ ժամանակը ընթանում է անվերջ երկար։ Գտնվելով լիմբում արդեն անհնար է արթնանալ բնական տարբերակով։ Եթե լիմբում գտնվող «զտողը» չգիտակցի որ նա քնած է, ապա նա այնտեղ կմնա ընդմիշտ։ Զտողները շատ են վախենում լիմբից, կա վարկած որ այնտեղ լինելու դեպքում մարդու գիտակցությունը սկսում է կործանվել։ Յուսուֆի տված ուժեղ քնաբերը վտանգավոր էր հենց նրանով, որ նույնիսկ եթե երազում տեղի ունենար մահվան դեպք, ապա նետում տեղի չէր ունենա, մահացածը կտեղափոխվեր լիմբ։ Լիմբը կարելի է համեմատել թմբիրի (կոմա) հետ։
  • Պրոեկցիա (անգլ. Projection), իրականում գոյություն չունեցող կերպար, որը ստեղծում է ցնորամոլի (երազի տիրոջ) ենթագիտակցությունը։ Պրոեկցիաների անհատականությունները ցնորամոլի հոգեկան վիճակի արտացոլումն են։ Երազի լոգիկայով պրոեկցիաները աշխատում են այն դեպքում, երբ մարդու երազի մեջ չեն մտնում օտարներ, և երբ քնածը չի գիտակցում որ քնած է։ Սակայն երբ երազը դառնում է գիտակցված, պրոեկցիաները արձագանքում են, նրանք լեյկոցիտների նման ուղվում են դեպի օտար զտողին փորձելով ոչնչացնել նրան։ Եթե քնած մարդը հատուկ պատրաստում է անցել զտողների դեմ պայքարի համար, ապա նրա պրոեկցիաները ընդնում են իրական զինված պահակախմբի տեսք։
  • Ցնորամոլ (անգլ. the Dreamer), երազի «տերը», մարդ ում երազի մեջ ներկա պահին գտնվում են զտողները։ Ինքը ցնորամոլը նույնպես առկա է իր երազում, սակայն նա չի կարող ընկղմվել ավելի խորը երազների մեջ։ Ֆիլմում անձրևոտ քաղաքի ցնորամոլը Յուսուֆն էր, հյուրանոցի երազը Արթուրինն էր, իսկ ձնեպատ ամրոցի երազը պատկանում էր Իմսին։
  • Օբյեկտ (անգլ. the Subject), մարդ, ում ենթագիտակցությունը հանդիսանում է զտիչների նպատակը՝ միտք գողանալու կամ ծնելու (ներածման) համար։ Հենց այս նպատակով է օբյեկտը ընկղմվում օտարի երազի մեջ։ Ֆիլմում սկզբից օբյեկտ էր հանդիսանում Սաիտոն, ապա Ֆիշեռ կրտսերը։
  • Տոտեմ (անգլ. Totem), որևէ առարկա, ինչը թույլ է տալիս կողմնորոշվել իրականության, երազների մեջ, այսինքն այն պատասխանում է այն հարցին արդյո՞ք նրա տերը չի գտնվում մեկ այլ մարդու երազի մեջ։ Բացի տիրոջից, ոչ-ոք չպետք է դիպչի տոտեմին, որովհետև միայն տերը պետք է ճշգրտորեն իմանա նրա բնութագրերը և հատկությունները։ Հակառակ դեպքում ճարտարապետը արդեն երազի մեջ կարող է ստեղծել տոտեմի պատճենը, և մարդ չի կարողանա հասկանալ քնած է նա թե ոչ։ Արթուրի տոտեմը զառն էր, որը երազում միշտ ընկնում էր որոշված կողմով, մինչ դեռ իրականում այն ընկնում է հավանականության տեսության համաձայն, Արիադնայի տոտեմը մետաղյա շախմատային փիղն էր[24], որի վրա հատուկ մասում արված էր անցք, այդպիսով այն ի տարբերություն երազի իրականում ընկնում էր որոշված կողմով։ Կոբբի տոտեմը անագե հոլն էր[24], որը առաջ պատկանում էր Մոլին. Եթե պտտվող հոլը կանգնում և ընկնում է, ապա Կոբբը գտնվում է իրականությունում, իսկ եթե շարունակում է անվերջ պտտվել, ապա Կոբբը երազի մեջ է։
  • PASIV սարքավորում (անգլ. Portable Automated Somnacin IntraVenuous Device, букв. «շարժական ավտոմատ սարքավորում Սոմնացինի ներերակային ընդունման համար»), սարքավորում, որը թույլ է տալիս մտնել ուրիշի երազների մեջ։ Այն ստեղծվել էր գիտնականների կողմից, որպես զինվորականների վերապատրաստության վարժասարք։ Սարքավորումը տեղավորվում է ճամպրուկի մեջ։ Սարքավորման շնորհիվ քնած մարդու արյան մեջ ներարկվում է հորինված դեղամիջոց սոմնացինը։ Սարքավորումը ֆիլմում չունի անվանում, և նրա աշխատանքի սկզբունքները այնտեղ չի բացատրվում. Ամբողջ ինֆորմացիան գալիս է «վիրուսային» (գովազդային) կայքից՝ pasivdevice.org, որը ստեղծել է «Warner Bros.» ընկերությունը, ֆիլմի գովազդի շրջանակներում։
Ֆիլմի դերասանական անձնակազմը 2010 թվականի հուլիսի պրեմիերաին: Ձախից աջ. Կիլլիան Մերֆի, Մարիոն Կոտիյար, Ջոզեֆ Գորդոն-Լևիտ, Էլեն Փեյջ, Քեն Վատանաբե, Մայքլ Քեյն, Լեոնարդո ԴիԿապրիո
  • Լեոնարդո ԴիԿապրիո– Դոմնիկ Կոբբ, զտիչ։ Մարդ, ով պաշտպանում է ենթագիտակցությունը, սակայն ընդունակ է գողանալ մտքեր սեփական նպատակների համար։
  • Քեն Վատանաբե– Սաիտո, տուրիստ։ Գործարար, ով առաջարկում է Կոբբին գործարք և օգնում կատարել այն։ Ի սկզբանե մեկնում է թիմի հետ, որպեսզի հետևի առաջադրանքի կատարման գործընթացին։
  • Ջոզեֆ Գորդոն-Լևիթ– Արթուր, ուղեկցորդ։ Պատասխանատու է առաջադրանքի դետալների համար։
  • Մարիոն Քոտիար– Մոլ, ստվեր։ Կոբբի մահացած կինը, ով հետապնդում է նրան երազների աշխարհում։
  • Էլեն Փեյջ– Արիադնա, ճարտարապետ։ Ճարտարապետական համալսարանի շրջանավարտ, զբաղվում է երազների աշխարհների կառուցմամբ։ Այդպես է անվանվել ի պատիվ հին հունական առասպելի հերոսուհու Արիադնայի, ով օգնել էր Տեսեյին դուրս գալ Մինոտավրոսի լաբիրինթոսից։
  • Թոմ Հարդի– Իմս, նմանակող, պրոֆեսիոնալ գող։ Կոբբի թիմի անդամ, ով կարող է ստեղծել ցանկացած մարդու կերպար։
  • Կիլլիան Մերֆի– Ռոբերտ Ֆիշեռ, օբյեկտ։ Բիզնես կայսրության ժառանգորդ, ով հանդիսանում է Կոբբի վերջին առաջադրանքը։
  • Թոմ Բերենջեր– Պիտեր Բռաունինգ։ Ֆիշեռի կնքահայրը։
  • Դիլիպ Ռաո– Յուսուֆ, քիմիկոս։ Ստեղծում է հատուկ թմրանյութեր, որոնք օգնում են թիմին ընկնել երազների աշխարհ։
  • Լուկաս Հաաս- Նեշ։ Կոբբի նախկին ճարտարապետը։
  • Մայքլ Քեյն– Մայլս, պրոֆեսոր։ Կոբբի ուսուցիչը և աները։ Նա Արիադնայի համալսարանում պրոֆեսոր է։ Խնամում է Կոբբի երեխաներին։
  • Փիթ Փոսթլեթուեյթ– Մորիս Ֆիշեռ։ Ռոբերտ Ֆիշեռի մահացող հայրը։ Հնարավոր է, որ նրա անունը կապված է նկարիչ Մորիս Էշեռի հետ։
  • Դերասաններ Քեն Վատանաբեն, Մայքլ Քեյնը և Կիլլիան Մերֆին ավելի շուտ խաղացել էին Նոլանի Բեթմենի մասին պատմող ֆիլմերում։ Իսկ այս ֆիլմից հետո Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը ֆիլմում ընդգրկեց այս դերասաններից Թոմ հարդիին, Մարիոն Քոտիարին և Ջոզեֆ Գորդոն-Լևիթին։

Ֆիլմի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստիճանների պարադոքսը

Նոլանը սցենարի վրա աշխատել է մոտ 10 տարի։ Երբ նա նոր սկսում էր մտածել ֆիլմի գաղափարը, Հոլիվուդում դուրս էին գալիս բլոկբաստերներ, որոնք հարցականի տակ էին թողնում «իրականության իրականությունը». Ռեժիսորը այդ ֆիլմերից է համարում «Մատրիցան», «Մութ քաղաքը», «13-րդ հարկը» և վերապահումներով սեփական «Մեմենտոն»։ Նոլանը ազդվել է նաև Բորխեսի զուգավորվող երազների («Ավերակների շուրջ») պատմվածքներից, րոպեկան երազներից, որոնք թվում են տարիներ («Գաղտնի հրաշքը»)։ «Սկիզբ» ֆիլմի աշխարհը ամբողջությամբ նախագծել է Քրիստոֆեր Նոլանը։ Կատարվող գործողությունները այսօրվա իրականությունն են, միայն այն բացառությամբ, որ ֆիլմում մարդիկ ընդունակ են միաժամանակ տեսնել նույն երազը։ Այլ խոսքերով, երազը զրկվում է իր կոնկրետ մարդու սահմանափակությամբ, ինչը ստեղծում է բոլորովին նոր հնարավորություններ։ Օտար մարդկանց երազներ ներթափանցելը, կարդալ նրանց մտքերը և նրանց գիտելիքներին տիրապետելը Նոլանին բերեց «Իսկ ի՞նչ կլինի եթե ոմն մեկը ցանկանա օգտագործել այդ սիստեմը սեփական նպատակների համար» հարցին։ ԴիԿապրիոն համաձայնվեց մասնակցել ֆիլմում այն պայմանով, որ սցենարում պետք է ավելի մանրամասնվի հերոսի գերռիսկային քայլի գնալու շարժառիթը։ Առաջին հերթին դա կնոջ մահվան մեղքի քավումն է։ Պատմողական այս կոնստրուկցիան շատ նման է նույն Նոլանի «Հիշիր», և Սկորսեզեյի «Անիծվածների կղզին» (որտեղ գլխավոր դերում խաղում է նույն ԴիԿապրիոն) ֆիլմերին։ Մեղքը դա ներքին զգացողություն է, որը նման է անավարտ գործին, նման սցենարական գիծը բնորոշ է Նոլանի գրեթե բոլոր ֆիլմերին, նրա հերոսներին տանջում է հենց այդ հարցը, և դա խանգարում է որպեսզի նրանք հասնեն գիտակցաբար դրված նպատակներին։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարի 11-ին «Warner Bros.» ընկերությունը հայտարարեց «Սկիզբ» ֆիլմի ստեղծման մասին։ Գնվել էին սցենարի էկրանավորման իրավունքները, որը գրել էր հենց ռեժիսորը։ Նկարահանումները սկսեցին Տոկիոյում 2009 թվականի հունիսի 19, նկարահանումները անցկացվել էին նաև՝ Լոս-Անջելես, Լոնդոն, Փարիզ, Տանժեր և Կալգարի քաղաքներում։ Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվեցին 2009 թվականի հուլիսի 13-ին։ Ֆիլմը նկարահանված է ժամանակակից թվային և ժապավենային տեխնոլոգիաների շնորհիվ։ Նոլանը այս ֆիլմում չօգտագործեց IMAX կինոխցիկ, ինչպես դա արել էր «Խավարի Ասպետ»-ում։ «Մենք չենք կարծում, որ հնարավորություն կունենանք օգտագործել IMAX կինոխցիկներ, նրանց չափսերի պատճառով, քանի որ ֆիլմում պետք է լինեն սյուրեալիստական տեսարաններ, երազներ և այլն։ Ես կուզենաի որ նրանք մաքսիմալ կերպով մոտեցվեն իրականին»։ Այնուամենայնիվ ֆիլմը նկարվեց 65մմ-անոց (այնպես ինչպես և IMAX-ը) ժապավենի վրա։ Օգտագործվեցին Panavision Super 70, HDCAM SR կրիչի վրա գրող բարձր թույլատվության կինոխցիկներ, Vistavision (35մմ հորիզոնական դիրքով շարված կադրերով) կինոխցիկը, և 35մմ-անոց Arriflex 235 ու Arriflex 435 կինոխցիկները։

Ֆիլմի կոմպոզիտորն է Հանս Ցիմմեռը, ով աշխատել է Նոլանի հետ «Բեթմեն. Սկիզբ» և «Խավարի ասպետ» ֆիլմերում։ Ցիմմեռի խոսքերով, «Սկիզբ» ֆիլմի սաունդթրեքը «շատ էլեկտրոն երաժշտություն է»։ Սաունդթրեքը թողարկվեց 2010 թվականի հուլիսի 13-ին։ Վերջին երկու կատարումները հայտնվեցին ինտերնետում, որպես սաունդթրեքի բոնուս մաս։

  1. «Half Remembered Dream» - 1:12
  2. «We Built Our Own World» - 1:55
  3. «Dream Is Collapsing» - 2:28
  4. «Radical Notion» - 3:43
  5. «Old Souls» - 7:44
  6. «528491» - 2:23
  7. «Mombasa» - 4:54
  8. «One Simple Idea» - 2:28
  9. «Dream Within a Dream» - 5:04
  10. «Waiting for a Train» - 9:30
  11. «Paradox» - 3:25
  12. «Time» - 4:35
  13. «Projections» - 7:04
  14. «Don’t Think About Elephants» - 5:35

Ֆիլմում հնչում է նաև Շառլ Դյումոնի հայտնի «Non, Je ne regrette rien» երգը, Միշել Վոկերի գրված բառերով և Էդիտ Պիաֆի կատարմամբ։ Կոբբի թիմը օգտագործում է այս երաժշտությունը տարբեր մակարդակների նետումները համաժամանեցնելու համար։ Մոլի դերը տանող Մարիոն Կոտիյարը ստացել է իր «Օսկարը» հենց Պիաֆի դերը կատարելու համար։ Ռեժիսորի խոսքերով, վերցնելով նրան այս դերում, նա ցանկացել է փոխել երգը, որպեսզի հեռու մնա անտեղի ասոցիացիաներից, սակայն նկարահանող անձնակազմը համոզել է Նոլանին չանել դա։ Ֆիլմի թրեյլերների համար գրվել է երեք երաժշտական թեմա, որոնցից «Mind Heist»-ի հեղինակը Զակ Հեմսին է, իսկ «Simple Idea»-ն և «True Potential»-ը գրել է Հանս Ցիմմեռը։

Թողարկում և մարքեթինգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում «Սկիզբ» ֆիլմի ցուցադրությունը սկսվեց 2010 թվականի հուլիսի 22-ից։ Առաջին թիզերը եղավ 2009 թվականի ամռանը «Անփառունակ սրիկաները» ֆիլմի ցուցադրումից առաջ։ Ստանդարտ թրեյլերը ցուցադրվեց ձմռանը «Շերլոք Հոլմս» ֆիլմից առաջ։ 3-րդ և վերջին թրեյլերը ցուցադրվեց IMAX-ով 2010 թվականի մայիսին «Երկաթե Մարդը 2» ֆիլմից առաջ։ 2010 թվականի գարնանը սկսվեց «Սկիզբ» ֆիլմի վիրուսային մարքեթինգային արշավը։ Վիրուսային մարքեթինգը հայտնվեց պաստառների, հայտարարությունների և տարօրինակ կայքերի տեսքով, որոնք կապված էին ֆիլմի հետ։ 2010 թվականի հունիսի 7-ին «Yahoo! Movies»-ում թողարկվեց կարճամետրաժ ֆիլմ HD ֆորմատով։ «Warner Bros.» Ընկերությունը ամբողջ մարքեթինգի վրա ծախսել է 100 000 000 դոլար։

Քննադատական կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rotten Tomatoes» կայքի գնահատականը ցույց է տալիս, որ 10 քննադատներից 9-ը հայտնել են ֆիլմի մասին դրական կարծիք։ Ամենաառաջին կարծիքների մեջ նկատվում էր հիացմունքը, սակայն արդեն լայն վարձույթից հետո գնահատականները դարձան ավելի կշռված։ «TIME» ամսագրի լրագրող Ռիչարդ Կորլիսը ասում է. «Այս հիանալի խաղալիքը, ավելի շատ նման է անվերջ պտտվող հոլի, քան թե կենդանի օրգանիզմի։ Կարող եք այս ֆիլմը անվանել բարդ վիդեո խաղ, այն վերապահմամբ, որ ոչ թե Դուք եք խաղում նրանով, այլ նա է խաղում Ձեզնով»։

Ամերիկացի հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը տվել է ֆիլմին ամենաբարձր գնահատականը, նա ասում է. «Մեր օրերին թվում է թե ֆիլմերը դուրս են բերված աղբարկղերից՝ սիքվելներ, ռեմեյքներ, կինոսերիաներ։ Այս ֆիլմի ստեղծողները կատարել են շատ բարդ աշխատանք։ Ֆիլմը իրենից ներկայացնում է յուրահատուկ ստեղծագործություն, որը սկսվել է սպիտակ թղթից»։ Նա նաև գովաբանել է ֆիլմի էմոցիոնալությունը. Մարիոն Քոտիարի իդեալականացված կերպարը գլխավոր հերոսի համար ծառայում է որպես մագնիս, սա անփոխելի սկիզբն է նրա երազների անդադար փոխվող աշխարհում։

Կորլիսը հակառակը, գրում է որ ֆիլմը ավելի շատ ազդում է ոչ թե հոգու, այլ մտածելակերպի վրա, ինչպես դասական եվրոպական գլուխկոտրուկ «Անցած տարի Մարիենբադում» (1960) ֆիլմում։ Ավելի նրբանկատ է ֆիլմի նկատմամբ Սկոթ Էնթոնին «The New York Times»-ից, նա չի տեսնում ֆիլմում ոչ մի խորը փիլիսոփայություն, նա գտնում է միայն փիլիսոփայության մշուշային ակնարկներ։ «Русский Newsweek»-ը կարծում է, որ Նոլանը նկարել է «ոչ հիմար ամառային բլոկբաստեր», այնպիսի ամուր պրոֆեսիոնալների մասին, ինչպիսին հենց ինքն է, «ովքեր կարողանում են սարքել տարբեր շենքեր, բայց նախընտրում են միանման գրասենյակային տարածություններ»։ Ամենահաճախը կարելի է տեսնել հետևյալ քննադատությունները ֆիլմի նկատմամբ.

  • Իրական օրիգինալության բացակայություն։ Օտարի երազ ներթափանցել ցնորամոլի վրա ազդեցություն ունենալու նպատակով. Սա այն թեման է, որը հայտնագործվել է կինոյում դեռ մինչ Նոլանը (օրինակ «Պապրիկա» անիմեյում)։ Բրիտանական «The Guardian»-ը կատակով գրում է. «Մատրիացայից, Ավատառից և հիմա էլ սրանից հետո, երազում թավալվել և ձգվելը գլխի վրա ամրացված լարերով երևում է կարծես նոր ռոքնռոլ. Էնթոնի Սկոթին հերոսների երազները հիշեցրեցին միջին կարգի մարտաֆիլմերը «ժամանակի մեծ հատվածում, Լոս-Անջելեսի անձրևոտ փողոցներով, մեքենաներով ու ատրճանակներով մի խումբ տղամարդիկ հետապնդում են մյուս խմբին, քայլելով էլեգանտ-հնաոճ հյուրանոցով, դահուկներով սառցե ալպիական բնապատկերով, որը կարծես քիչ առաջ լքել էր Ջեյմս Բոնդը։
  • Օտարի երազ ներթափանցելու տեխնոլոգիայի։ «Allmovie» կայքը նշում է, որ իրական երազների նման, «Սկիզբ» ֆիլմը հանդիսատեսի վրա ազդում է գեղարվեստական տեսանկյունից, որի մեջ մարդիկ փորձում են իմաստ գտնել, սակայն կինոթատրոնից դուրս գալուն պես սկսում են հայտնվել մի շարք լոգիկ անհամապատասխանություններ։ Օրինակ ֆիլմում չի բացատրվում թե ինչպես է աշխատում համատեղ քնի տեխնոլոգիան։ Կռոնենբերգի «Էկզիստենցիա» ֆիլմում, որի հետ շատ են համեմատում «Սկիզբը», դա հնարավոր էր շնորհիվ բիոպորտերի, որոնք բիոլարերի միջոցով միանում էին մարդու մարմնին։ Նույնիսկ Էբերտը չի թաքցնում, որ հասարակ մարտաֆիլմի հիանալի պահված տրամաբանությունը տալիս է պատմությանը ավելի մեծ իմաստ, քան հնարավոր է ֆիլմը ունի իրականում։
  • Երազները չեն տարբերվում իրականությունից։ Երազները Նոլանի մոտ ռացիոնալ կառուցված և հերթականացված են, ինչը չի համապատասխանում իրական երազների խառը և իռացիոնալ լինելուն։ «The New York Times»-ը գրում է.

«Ֆրոյդը և Հիչքոքի նման մի շարք հայտնի ռեժիսորներ հիանալի գիտեին, որ ենթագիտակցությունը անկառավարելի է, այն անընդունելի ցանկությունների լաբիրինթոս է, որտեղ կան կոդավորված գաղտնիքներ, կատակ և վախ»։

Շատերը ովքեր գրում են ֆիլմի մասին, գլխավոր հերոսների առաջադրանքի մեջ տեսնում են կինոյի փոխաբերությունը որպես գործունեություն, որի ժամանակ ռեժիսորը և նկարահանող անձնակազմը «ներածում» են հանդիսատեսի գլխի մեջ իրենց միտքը, Կորլիսը նշում է. «Պատկերացնում եմ, որ կինոթատրոնում այս ֆիլմը դիտելը նման է միասնական քնին, որը տևում է երկար տարիներ»։ Կոբբի և Արիադնայի երկխոսությունները Կորլիսը նմանեցրել է խորհրդատվության՝ երբ ռեժիսորը գնում է բեմադրող-նկարչի մոտ։ «The Guardian»-ը գրում է, որ հանդիսատեսը նման է քնածի նաև նրանով, որ տրամադրված ընդունում է իր առկայությունը ֆիլմի այս կամ այն տեսարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Australian Classification database
  2. http://www.nytimes.com/2010/07/16/movies/16inception.html
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2010/07/16/movies/16inception.html?_r=0
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.metacritic.com/movie/inception
  5. 5,0 5,1 5,2 http://www.filmaffinity.com/es/film971380.html
  6. 6,0 6,1 Internet Movie Database — 1990.
  7. Internet Movie Database — 1990.
  8. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 https://www.siamzone.com/movie/m/5815
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 http://www.bbfc.co.uk/releases/inception-2010-2
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 http://www.cinematografo.it/cinedatabase/film/inception/52221/
  12. 12,0 12,1 12,2 http://www.imdb.com/title/tt1375666/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  13. 13,0 13,1 http://www.telerama.fr/cinema/films/inception,413972,critique.php
  14. http://www.fandango.com/inception_126406/plotsummary
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 http://www.imdb.com/title/tt1375666/locations?ref_=tt_dt_dt
  17. https://petitsfrenchies.com/lieux-mythiques-de-tournage-france/
  18. Box Office Mojo — 1999.
  19. Internet Movie Database — 1990.
  20. http://abcnews.go.com/Entertainment/inside-inception-christopher-nolans-dream-world-exist-real/story?id=11174201
  21. «Рецензия на фильм Начало. Кино на Фильм. Ру». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.
  22. 22,0 22,1 «Интервью Нолана газете The New York Times».
  23. «It’s really, at its core, a big action heist movie» (Нолан)
  24. 24,0 24,1 24,2 Nolan C. Inception: The Shooting Script. - Insight Editions, 2010. - ISBN 978-1-60887-015-8.
  25. Production Notes 2010, p. 11.
  26. «"Movie projector: 'Inception' headed for No. 1, 'Sorcerer's Apprentice' to open in third"».
  27. в этот момент в фильме мы видим их молодыми, однако в конце фильма когда Кобб рассказывает жене, что внедрил в ее разум идею, мы видим, что сплетённые на рельсах руки покрыты старческими морщинами
  28. Кобб и Мол, взявшись за руки, лежат на рельсах
  29. Неопределённость усиливается ещё в силу того, что Кобб встречает своих детей в тех же позах и одежде, которые ему вспоминались прежде
  30. Майкл Кейн заявляет, что его персонаж появляется только наяву.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկիզբ (ֆիլմ, 2010)» հոդվածին։