Երազատեսությունը գրականության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երազատեսությունը գրականության մեջ (արվեստում), տարածված սյուժե, գրական հնարք, որը հանդիպում է առասպելներում, էպոսներում, կրոնական տեքստերում, պատմական ժամանակագրություններում, բելետրիստիկայում և աշխարհի ժողովուրդների պոեզիայում՝ սկսած հնագույն ժամանակներից[1].

Որպես գրական հնարք, երազատեսությունը «ծառայում է ամենաբազմազան նպատակների ֆորմալ ձևավորման և ամբողջ ստեղծագործության գեղարվեստական կոմպոզիցիայի ու նրա բաղկացուցիչ մասերի, գործող դեմքերի գաղափարախոսական և հոգեբանական բնութագրերի և, վերջապես, ներկայացնում է հենց հեղինակի հայացքները»[2]։

Բովանդակություն

Հին Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիլգամեշի էպոս. մեզ հասած տեքստում (ոչ լիարժեք) հանդիպում են ամենաքիչը յոթ երազներ։ Երկու երազը տեսնում է Գիլգամեշը Էնկիդուի հետ կռվից առաջ, ևս երկուսը՝ նախքան Խումբաբայի հետ գոտեմարտը, երկու երազ տեսնում է Էնկիդուն մահվանից առաջ։

Հին Կտակարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Կտակարանի երազատեսության ցանկում Էրլիխը հիշատակում է 35 երազ, Մարտին Դյուլեյը այդ ցանկն ընդլայնեց մինչև 45-ի։ Ժակ լը Գոֆֆի կարծիքով կարելի է կանգ առնել 43-ի վրա[3]։ Լը Գոֆֆը նշում է, որ «առանձնահատուկ նշանակություն է տրված Տիրոջ՝ Աստծո կողմից ուղարկված երազներին, որը դրանց միջոցով նախազգուշացնում էր իր ընտրյալներին կամ նրանց տալիս պատվերներ (Հին Կտակարանում ընտրյալների դերում հրեաներն էին), ինչպես նաև Աստված երազներ էր ուղարկում բարձրաստիճան կռապաշտներին (փարավոն, Նաբուգոդոնոսոր): Վերջինս, այսպես կոչված, թագավորական երազներն են՝ դեռևս մարդկության պատմության ամենաառաջին օրերից ներկայացնելով երազատեսության արտոնյալ կատեգորիան (…): Քրիստոնեության մեջ երազատեսությունը համընկնում է կրոնական մարդաբանության մեկ այլ ընդարձակ ոլորտի հետ, որն է երազի վիճակը (sommeil): Այս երկու վիճակների միջև սահմանը երբեմն բոլորովին աննշմարելի է: Աստվածաշնչի Թվեր գրքում (XII, 6—8) Աստված, կարծես թե, առանձնացնում է «visio» և «somnium» այն դեպքերում, երբ նա հանդիպում է իր ընտրյալների հետ երես առ երես (…) Այդ տեքստում տրված է երազատեսների հիերարխիայի ուրվագծերը՝ հիմնված աստվածային օնիրիկական (երազային) ուղերձների ավելի շատ կամ քիչ պարզ բնույթի և համապատասխանաբար Աստծո հետ երազատեսների շատ կամ քիչ մերձավորություն վրա։ Հին Կտակարանում որպես տեսիլքների հասցեատերեր կարելի է միավորել Մովսեսին և հայրապետներին մեկ խմբում, որոնց համար Աստծո խոսքը մեկնաբանության կարիք չունի, երկրորդ խմբում՝ արքաներին և մարգարեներին, որոնք տեսնում էին ավելի հանելուկային երազներ և տեսիլքներ, իսկ երրորդ խմբում՝ հեթանոս թագավորներին, որոնք ստանում էին օնիրիկական ուղերձներ, որոնք մեկնության կարիք ունեին»։ Նա ընդգծում է, որ աստվածաշնչյան երազներում չեն հայտնվում հանգուցյալներ և դևեր։

Ջեյմս Ջորջ Ֆրեզերը իր «Հին Կտակարանի բանահյուսությունը» գրքում մանրամասն չի անդրադարձել այդ թեմային, միայն նշել է, որ «Հակոբի երազատեսության մասին ավանդությունը պատմվում է հավանաբար նրա համար, որ բացատրվի, թե ինչու է Բեթ Էլը անհիշելի ժամանակներից համարվում սրբավայր», ինչպես նաև բերել է այլ մշակույթներում երազում աստվածների հայտնվելու օրինակներ[4]։

Աբրահամի երազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուխտ կնքելիս Աստծուն զոհաբերված կենդանիները կտրտելուց հետո Աբրահամը խոր քնի մեջ է ընկնում, որում Աստված բացահայտում է նրա սերունդների ճակատագիրը (Ծն. 15:12-16)[5]։

Հակոբի սանդուղք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը Գիրք ծննդոցից է. Հակոբը (Ք. ա. 17-րդ դար) քնում է Բեթ Էլում և երազում տեսնում է «երկրի վրա հաստատված էր մի սանդուղք, որի ծայրը հասնում էր երկինք, իսկ Աստծու հրեշտակները դրանով ելնում և իջնում էին» (Ծն. 28:12), ինչպես նաև լսում է իր սերունդների փրկության ու այդ երկիրը նրանց տալու Աստծո խոստումը:

Այս խոստման հետ կապված մոտիվը մեծ նշանակություն ունի հրեաների պատմության համար։ Այս թեմայով կան մի շարք գեղարվեստական ստեղծագործություններ, ինչպես նաև «Հակոբի սանդուղք» ապոկրիֆը (աստվածաշնչյան թեմայով պարականոն գրվածք)[6][7][8]։ Հետագայում Փանուել կոչվող վայրում «Հակոբը մնաց միայնակ: Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչև առավոտ», որի արդյունքում նրա ջիլը վնասվեց ու ստացավ նոր անուն՝ «Իսրայել» (Ծն. 32:34-32)։ Այս իրադարձությունը Գիրք ծննդոցում ներկայացված է որպես իրականություն, այլ ոչ թե որպես երազ։

Հովսեփ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փարավոնի երազը». գերմանական փորագրություն

Հակոբի որդի Հովսեփի (Ք. ա. 16-րդ դար) հետ կապված են երազատեսության մի շարք պատմություններ, որտեղ նա հանդես է գալիս ոչ միայն որպես երազատես, այլև որպես երազների խորագիտակ մեկնիչ։

  • Երիտասարդ Հովսեփի տեսած երազները (Ծն. 37:2-11)
    • «Երազ տեսավ Հովսեփն ու այն պատմեց իր եղբայրներին<...>: Թվում էր, թե մի դաշտում հասկերի խուրձ էինք կապում: Իմ խուրձը բարձրացավ, կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը դարձան ու երկրպագեցին իմ խրձին» (Ծն. 37:5-7):
    • «Նա տեսավ մի այլ երազ ևս <...>: Իբրև թե արեգակն ու լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագում էին ինձ» (Ծն. 37:9):

Տեքստում այս երազները չեն մեկնաբանվում. Հովսեփի հայրը և եղբայրները հասկանում են դա առանց բացատրության։ Դրանք խորհրդանշում էին Հովսեփի ապագան, երբ նրա ընտանիքը կերկրպագեր նրան (ինչը և կատարվում է, երբ նա դառնում է եգիպտացի կառավարիչ)։

  • Հովսեփի բանտակիցների երազները եգիպտական բանտում. Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը (Ծն. 40).
    • Տակառապետի երազը. «Երևաց մի որթատունկ: Որթատունկն ուներ երեք շատ կանաչ ճյուղեր և հասունացած խաղողի երեք ողկույզներ: Փարավոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճմլում փարավոնի բաժակի մեջ և բաժակը տալիս էի փարավոնի ձեռքը»: Հովսեփի մեկնաբանությունը՝ երեք օրից քեզ կվերանշանակեն նույն պաշտոնում։
    • Մատակարարի երազը. «Գլխիս վրա ընտիր ալյուրով լի երեք զամբյուղ կար: Վերևի զամբյուղի մեջ կային մատակարարների պատրաստած այն բոլոր ուտելիքները, որ ուտում էր փարավոն արքան: Թռչուններն ուտում էին իմ գլխի վրա գտնվող զամբյուղից»։ Հովսեփի մեկնաբանությունը՝ երեք օրից փարավոնը գլխատել կտա քեզ, մարմինդ կկախեն ծառից, թռչունները կհոշոտեն այն։
  • Փարավոնի երազները, որոնց մեկնությամբ Հովսեփը դուրս է գալիս բանտից, ապա նշանակվում է կառավարելու երկիրը (Ծն. 41).
    • Գետից դուրս եկող յոթ պարարտ և յոթ նիհար երինջների մասին երազը, երբ նիհար երինջներն ուտում են պարարտներին։
    • Յոթ չորուկ հասկերի երազը, որոնք ուտում են յոթ հասուն հասկերին։ Երկու երազներն էլ Հովսեփը մեկնաբանում է յոթ բերքառատ, ապա դրան հաջորդող յոթ սովի տարիներով։

Եզեկիել մարգարե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եզեկիելի տեսիլքը»
(Ռաֆայել)
  • Աստվածաշնչի մարգարեական ամենահայտնի տեսիլքներից մեկը Եզեկիելի՝ «Աստվածային կառքի» և աստվածային թևավոր էակների տեսիլքն է (Եզ. 1:4-28): Եզեկիելն իր տեսիլքը նկարագրում է հետևյալ կերպ. «հյուսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ <...>։ Դրա մեջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային: Եվ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունեին: Ամեն մեկը չորս դեմք ուներ, ամեն մեկը՝ չորս թև: Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թևավոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, և դրանցից կայծեր էին թափվում, ինչպես պղնձի փայլատակումներից: Նրանց թևերն արագաշարժ էին: Նրանց թևերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ <...> Նրանց չորսի դեմքի տեսքը աջից մարդու եւ առյուծի կերպարանք ուներ, իսկ ձախից՝ եզան եւ արծվի կերպարանք. այս էր նրանց տեսքը: Նրանց չորսի թևերը տարածված էին վերևից. յուրաքանչյուր երկուսն իրար էին կցված ու վերևից զույգ-զույգ ծածկում էին նրանց մարմինները: <...> Կենդանի էակների մեջ բորբոքված հրի պես մի պատկեր կար, ասես շարժվող լապտերների պատկեր լիներ. կրակի լույս կար, և այն կրակից փայլատակումներ էին սփռվում: Եվ կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթև պտտվում էին, արեգակի պես: Երկրի վրա, չորս կենդանի էակների հետևից մի անիվ էի տեսնում. անիվների կերպարանքն ու դրանց կառուցվածքը ոսկեքարի տեսքն ունեին: <...> նրանց թիկունքները, չորս կողմերում էլ, լիքն էին աչքերով: <...> կենդանի էակների գլխավերևում երկնակամարի նման մի բան կար, որ բյուրեղի տեսք ուներ ու վերևից տարածվում էր նրանց թևերի վրա: <...> Նրանց գլխավերևի երկնակամարից է՛լ ավելի վեր կար գահի պես մի բան, որ շափյուղա ակի էր նմանում, իսկ գահի վրա՝ մարդու կերպարանքով մի բան: Այդ կերպարանքի մեջ բազմագույն ակի պես մի պատկեր էի տեսնում, նրանից ավելի ներքև՝ շուրջանակի կրակի պատկեր, մեջքից վեր՝ արեգակի նմանությամբ, իսկ մեջքից ներքև՝ կրակի: Եվ լույսը, որ նրա շուրջը բոլորակ էր կազմել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին ամպերի մեջ է ձգվում: Եվ այսպես նրա շուրջը լույսի ահագին մի տեսիլք կար» (Եզ. 1:4-28):
  • Եզեկիելի մյուս հայտնի տեսիլքը «չորացած ոսկորների տեսիլքն» է (Եզ. 37), որն իրենից ներկայացնում է արդեն մեռած թվացող հրեա ժողովրդի վերածննդի խորհրդանիշը։ Աստված Եզեկիելին ցույց է տալիս չորացած ոսկորներով լի դաշտ։ Դրանք շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին, հոգին հարցրեց. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»: «Տե՛ր Աստված, այդ դու գիտես»,-պատասխանեց Եզեկիելը: Աստված նրա բերանով ասել է տալիս մարգարեությունը. «Չորացա՛ծ ոսկորներ, լսեցե՛ք Տիրոջ պատգամները: Ահա ես ձեզ վրա կենդանի շունչ եմ բերելու, ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու և մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, և դուք կենդանանալու եք: Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը» (Եզ. 37:4,5): Հենց մարգարեն արտաբերում է Աստծո բառերը, ոսկորներն սկսում են շարժվել և միանալով կմախք կազմել, մաշկ էր ձգվում նրանց վրա, բայց մարմիններն անշունչ էին։ Այդ ժամանակ Աստված ասում է. «Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրա, և նրանք կկենդանանան» (Եզ. 37:9)։ Շունչ է մտնում մարմինների մեջ, և նրանք ոտքի են ելնում։ Եվ աստված ասում է Եզեկիելին. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են։ Դրանք ասում են. «Չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց, ու մենք մեռանք»: <...> Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայելի երկիրը: <...> Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, և դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը: Ասացի ու կատարելու եմ» (Եզ. 37:11-14):

Դանիել[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելը (Ք. ա. 6-րդ դար) հայտնի հուդայական տոհմի հետնորդն էր։ Ք. ա. 607 թվականին Նաբուգոդոնոսոր II-ի կողմից Երուսաղեմի գրավումից հետո պատանի հասակում ազգակիցների հետ գերի է ընկել Բաբելոնում։ Այնտեղ նա ստացել է քաղդեական կրթություն և սկսել է ծառայել արքունիքում։ Համաձայն՝ Աստվածաշնչի՝ Դանիելը երազները մեկնելու շնորհ ուներ, ինչով էլ ճանաչման է հասնում Նաբուգոդոնոսորի արքունիքում, իսկ Բաբելոնի անկումից հետո՝ Դարեհի և Կյուրոս Բ Մեծի։

  • Կուռքի մասին երազը։ Նաբուգոդոնոսորը տեսնում է երազ և հրամայում է, որ իմաստունները մեկնեն այն։ Իմաստունները խնդրում են գոնե պատմել երազը, սակայն արքան պատասխանում է, որ եթե նրանք իմաստուն են, իրենք պիտի գուշակեն, թե ինչի մասին էր երազը և բացատրեն այն։ Հակառակ դեպքում կոտորել կտար նրանց։ Աստված հայտնում է Դանիելին երազի մեկնությունը. այդ երազը կավե ոտքերով կուռքի մասին էր։ Հաջող մեկնությունից հետո արքան Դանիելին «Բաբելոնի վրա կառավարիչ նշանակեց և նախարարների իշխան՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա» (Դն. 2:48), իսկ նրա ընկեր երեք պատանիներին՝ Սեդրակին, Միսակին և Աբեդնագովին, «գործավարներ նշանակեց բաբելացիների երկրի վրա» (Դն. 2:49):
  • Նաբուգոդոնոսորի երկրորդ երազը. «Իմ անկողնում տեսնում էի, որ ահա կար մի ծառ հողի մեջ, և նա շատ-շատ բարձր էր. ծառը մեծացավ, զորացավ. նրա բարձրությունը հասավ մինչև երկինք, և նրա լայնությունը՝ աշխարհի բոլոր կողմերը: Նրա տերևը գեղեցիկ էր, և նրա պտուղը՝ առատ: Բոլորի կերակուրը նրանից էր: Վայրի գազաններ էին ապրում նրա տակ, ճյուղերին հանգստանում էին երկնքի թռչունները, և նրանից էր կերակրվում ամեն մարմնավոր արարած» (Դն. 4:7-9): Այնուհետև երկնային ձայնը հրամայում է. «Կտրեցե՛ք այդ ծառը, հատեցե՛ք նրա ճյուղերը, թոթափեցե՛ք դրա տերևները, շա՛ղ տվեք դրա պտուղները, թող գազանները հեռանան նրա տակից, և թռչունները՝ նրա ճյուղերից: Բայց նրա արմատի շառավիղը թողե՛ք հողում՝ երկաթե և պղնձե լարերով պատած, դալար մի վայրում. թող այն թրջվի երկնքի ցողից, և նրա կենդանի մասը անապատի գազանների հետ երկրի խոտից բաժին ունենա. <...> որպեսզի ապրողները իմանան, թե Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա, այն տալիս է, ում որ կամենա, և մարդկանցից ամենաանարգին բարձրացնում է դրա վրա» (Դն. 4:11-14):
Դանիելի մեկնությունը. ծառը հենց Նաբուգոդոնոսորն է և նրա թագավորությունը, որը պիտի բնաջնջվելու և ոչնչացվելու է, սակայն ծառի հիմնական արմատը մնալու է, որ թագավորությունը նրան մնա, երբ կճանաչի երկնային իշխանությունը (Դն. 4:23)

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբիմելեքը՝ գերարացիների արքան, ցանկանալով կնության առնել Աբրահամի կին Սառային, որին վախից նա որպես իր քույր էր ներկայացրել, երազ է տեսնում, որում Աստված ասում է նրան, որ «մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև այդ կինը ամուսին ունի» (Ծն. 20:3):
  • Սողոմոնը երազ է տեսնում, որում Աստված հարցնում է նրան,թե ինչ է նա ցանկանում ստանալ որպես պարգև (Գ.Թգ. 3:5-14)։ Սողոմոնը խնդրում է՝ «Իմաստնությու՛ն տուր քո ծառային, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը» (Գ.Թգ. 3:9) և ստանում է հանճարեղ միտք՝ դառնալով մարդկանց մեջ ամենաիմաստունը։
  • Գեդեոնը լսում է մեկի երազ այն մասին, որ «գարե մի հաց գլորվում էր դեպի Մադիամի բանակները և եկավ մինչև Մադիամի վրանը, հարվածեց նրան ու կործանեց, և վրանը գլխիվայր ընկավ» (Դատաւորներ|Դտ. 7:13)։ Գեդեոնը հասկանում է, որ Աստված իրենց ձեռքն է տալիս մադիամացիներին և սկսում է կռիվը։
  • Սեպտուագինտայում Եսթերի գրքի առաջին գլխում պատմվում է Մուրթքեի հաջորդ երազի մասին. «ալեկոծության, որոտի եւ երկրաշարժի ձայն. երկրի վրա մեծ խառնաշփոթություն էր: Եվ ահա երկու շատ մեծ վիշապներ ելնում էին իրար դեմ՝ պատրաստ կռվելու: (…) նրանց այդ ձայնից բոլոր ազգերը պատրաստվեցին պատերազմի, որպեսզի կռվեն մի արդար ազգի դեմ: Դա խավարի ու մթի օր էր, տառապանքի ու նեղությունների օր, իսկ երկրի վրա մեծ խառնաշփոթություն էր: Խռովքի մատնվեց ամբողջ արդար ազգը՝ իր վրա հասնող չարիքների պատճառով և պատրաստվեց կործանման: Նրանք կանչեցին Աստծուն: Նրանց ձայնից՝ ինչպես փոքրիկ աղբյուրից, առաջացավ մի մեծ ու հստակ գետ: Արեգակը ծագեց, խոնարհ մարդիկ բարձրացան եւ ոչնչացրին սնափառներին» (Դատաւորներ|Դտ. 1:2-12): Այդ գրքի վերջին գլխում նա բացատրում է երազը. «ես հիշեցի երազը, որը տեսել էի. դրանում չկատարված ոչինչ չի մնացել։ Գետը Եսթերն էր, որին կնության առավ թագավորը և թագուհի դարձրեց։ Իսկ երկու օձերը ես ու Համանն էինք, ժողովուրդը՝ իսրայելցիները, որոնք աղերսեցին Աստծուն և փրկվեցին»։

Հին արևելքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եգիպտական փարավոն Թութմոս IV-ը (Ք. ա. 1397—1388 թվականներ) պատմել է իր տեսած հիասքանչ երազի մասին, երբ որսից հետո հանգստանում էր Մեծ Սֆինքսի ստվերում։ Երազում նրան հայտնվել է Հորեմ-ախետ-Հեպրի-Ռա-Ատում աստվածը, որը նրան հայտնվել էր Սֆինքսի տեսքով։ Նա պահանջել է մաքրել իրեն ավազից, որը բերում էր անապատի քամին, և որը Թութմոսի կառավարման ժամանակահատվածում ամբողջովին թաղել էր Մեծ Սֆինքսը։ Ի պատասխախան Թութմոսի քայլի՝ աստվածը խոստացել է փարավոն դարձնել նրան։ Արթնանալով Թութմոսը հավաքել է աշխատողներին և մաքրել Սֆինքսի մերձակայքը։ Շուտով նա դարձել է փարավոն։ Վերը նշված արձանագրության հիմքը Սֆինքսի ոտքերի մոտից գտնված սալահատիկն է։
  • Լիդիայի թագավոր Գիգեսը երազում տեսել է Աշշուր աստծուն, որը կարգադրել է նրան դառնալ Ասորեստանի վասալ և նրանից օգնություն խնդրել կիմերների դեմ պայքարելիս. «Ընկի՛ր Ասորեստանի արքա Աշուրբանիպալի ոտքերը, նրա անունով հաղթիր քո թշնամիներին»։ Սրա շնորհիվ կիմերները դուրս հանվեցին Փոքր Ասիայից, և Լիդիան հզորացավ (Ք.ա. 7-րդ դար)։ Սյուժեն ուշագրավ է որպես ոչ աստվածաշնչային ամենավաղ օրինակներից մեկը։
  • Մարական Աստիագես արքան (Ք.ա. 6-րդ դար) իր երազում տեսել է, որ իր դուստր Մանդանայի որովայնից աճում է խաղողի թուփ, որը չափազանց բազմանալով՝ խճճվում է հողում։ Մյուս գիշեր նա կրկին երազ է տեսնում, որ «դուստրը այնքան շատ մեզ է արձակում, որ ծածկում է ամբողջ մայրաքաղաքն է ու Ասիան»։ Երազը բացատրվում է որպես հզոր մարդու ծննդյան նախագուշակում, և իրապես, Աստիագեսի թոռը եղել է Կյուրոս II Մեծը։ Իշխանությունը կորցնելու ահից արքան հրամայել է սպանել նորածնին, սակայն նա հրաշքով փրկվել է։ Երազների մասին այլ լեգենդների ազդեցությամբ պատմությունը վերաշարադրել է Հեսիոդոսը։
  • Հին հնդկական «Յոգավասիշտհայում» լեգենդ կա Լավանա կառավարչի մասին։ Մի անգամ մի կախարդ նրան խնդրում է լսել իրեն. Լավանան առանց վստահելու ընդունում է նրան։ Կախարդը նայում է նրա աչքերին, և Լավանան հանկարծ հայտնվում է այլ վայրում։ Մի շարք տարօրինակ պատահարներից հետո նա դառնում է ստորին կաստայի մարդ. իր ընտանիքով թափառելով և տեսնելով սովից զավակների մոտալուտ մահը՝ նա որոշում է սպանել իրեն և իր մարմնով կերակրել նրանց։ Այդ ժամանակ, թաքնվելով բլրի հետևում, կանչում է կնոջը. «Չմոռանա՛ս աղ անել մսին»։ Եվ հանկարծ նա արթնանում է իր պալատում։ Երազում նա յոթանասուն տարի ապրում է տանջալից կյանքով, իսկ իրականում անցել էր ընդամենը երկու րոպե[9]։

Անտիկ աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լե Գոֆը կարծում էր, որ երազատեսությունը հունա-հռոմեական հեթանոսության շրջանում ունեցել է վեց հիմնական առանձնահատկություն՝ երազների իրական և կեղծ բաժանումը, անդրաշխարհի հետ կապը, ճիշտ երազների գերակշռությունը, երազների տիպաբանական համակարգումը կախված այն բանից, թե «ով է այն ուղարկել»[Ն 1], մարմնից զատված հոգու երազ-երազատեսություն, երազների մեկնության համար մասնագետների կիրառում[3]։

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ դիցաբանությունում բազմիցս հիշատակվում է երազներում ինչ-որ աստծո հայտնվելու մասին, սակայն նման մոտիվները կարելի է դիտարկել ավելի շատ որպես կախարդական իրողություն, այլ ոչ թե որպես երազատեսություն։

  • «Իլիականի» ամենասկզբում Զևսը երազում նախագուշակում է Ագամեմնոնին, որ նա պետք է աքայացիներին զինվելու հրաման տա, քանի որ հասել է Տրոյայի՝ ճակատագրով կանխորոշված անկման ժամանակը։ Ագամեմնոնը ճառ է արտասանում ավագանու խորհրդում, որտեղ ցանկանալով ստուգել իրենց զինվորների պատրաստվածությունը՝ հայտարարում են, որ թողնում են պաշարումը և վերադառնում են տուն։ Խուճապ և անկարգություն է առաջանում, իրավիճակը փրկում է միայն Ոդիսևսի հերթական խորամանկությունը։
  • Պենելոպեի երազը «Ոդիսականում». նա տեսնում է երկու պարիսպ, որոնք տանում էին երազի աշխարհ՝ չափազանց հիշեցնելով Հադեսի թագավորությունը. պարիսպներից մեկը փղոսկրից էր. այնտեղից դուրս էին գալիս կեղծ երազները, որոնք չէին կատարվում, իսկ մյուսով, որը եղջյուրե էր, անցնում էին իրական երազները, որոնք կատարվում էին։
  • Հեկուբը՝ Տրոյայի թագուհին, հղի լինելով Պարիսով, երազ է տեսնում, թե իբր ինքը ջահ է ծնում, որից այրվում է ողջ քաղաքը։ Երազը մեկնում է գուշակ սիբիլլա Հերոֆիլոսը, և նորածնին թողնում են լեռներում։ Սակայն երբ շատ տարիներ անց արդեն մեծացած Պարիսը հայտնվում է Տրոյայում, նրան ընդունում են որպես հարազատի՝ մոռանալով նախազգուշացումը։ Պարիսի՝ Հեղինեին փախցնելու պատճառով Տրոյան իրոք հրի է մատնվում։
    • Այս նույն պատմությունը շարադրում են «Աստվածային կատակերգության» մեջ հիշատակված Աձձոլինն IV դա Ռոմանոյի՝ պադուացի բռնակալի մասին. իբր մորը երազ է եկել, որ ծնել է վառվող ջահ, որով այրվել է ամբողջ Տրևիզանի մարզը (մարկա)[10]։
  • «Էնեականի» 4-րդ գրքում հանդերձյալ թագավորության նկարագրությունը։ Էնեասը Հադեսի թագավորությունում տեսնում է, թե ինչպես են ճշմարիտ երազները դուրս գալիս porta cornea-ից (եղջյուրե դարպասներ), իսկ porta eburnea-ից (փղոսկրե դարպասներ) դուրս էին գալիս կեղծ երազները («Էնեական», VI)։

Անտիկ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագարիստան երազում տեսնում է, որ առյուծ է ծնում, և մի քանի օր անց ունենում է Պերիկլեսին[11]։
  • Ալեքսանդր Մակեդոնացու ծնողների երազներ:
    • Ըստ ավանդության՝ Օլիմպիադան հարսանիքի նախորդ օրը երազ է տեսնում, որ իր շուրջը փոթորկում է հողմը, սուր կայծակը հարվածում է նրա արգանդին, որտեղից փայլատակում է վառ կրակը, լափող բոցերը լայն տարածվում են, ապա անհետանում։
    • Փիլիպոս II-ը հարսանիքից որոշ ժամանակ անց երազ է տեսնում, որ ինքը կնիքով դրոշմում է կնոջ՝ Օլիմպիադայի արգանդը, որտեղից դուրս էր եկել առյուծ. «բոլոր գուշակները այդ երազը մեկնեցին այն իմաստով, որ Փիլիպոսը պետք է զգուշորեն հետևի իր ամուսնական կապերին, սակայն Արիստանդերն ասում է, որ Օլիմպիադան հղի է, քանի որ ոչ մի դատարկ բան չեն կնիքում, և որ նա տղայով է հղի, որն ունենալու է խիզախ, առյուծային բնավորություն[12]։
  • Թալմուդում առկա է Ալեքսանդր Մակեդոնացու երազի մասին պատմությունը, որը կրկնվում էր կարևոր ճակատամարտերից առաջ։ Երազում մի ծերունի էր, որը նրան հաղթանակ էր մաղթում։ Երբ Ալեքսանդր Մակեդոնացին հասնում է Երուսաղեմ, իրեն այնտեղ հանդիպած Սիմոն Բարեպաշտին տեսնելով ճանաչել է երազի իմաստունին։
  • «Ասում են, որ երբ Սոկրատեսը պատրաստվում էր ընդունել Պլատոնին իր մոտ, երազ է տեսնում, ասես իր ծնկներին նստած է առանց թևերի կարապ, իսկ հետո հանկարծ կարապի վրա թևեր են աճում, և նա բարձր ճիչով վերև է ճախրում՝ ձայնով հմայելով բոլորին։ Այդպես նախազդարարվում է Պլատոնի ապագա փառքը»[13]։
  • Հուլիոս Կեսարի երազը, որի մասին պատմել է Սվետոնիոսը։ Կեսարը երազ է տեսնում, որում ինքը բռնանում է մորը, ինչը նրան շատ վրդովեցնում է։ «Մեկնիչները էլ ավելի են հրահրում նրա հույսերը՝ հայտարարելով, որ երազը նախագուշակում է նրա իշխանությունը ամբողջ աշխարհում, քանի որ մայրը խորհրդանշում է հողը՝ բոլոր կենդանի էակների ծնողը»[14]։ Ինչպես հայտնի է, նրա փառասիրական ձգտումներն իրականանում են։
  • Կալիգուլայի երազը իր սպանության նախօրեին։ Կայսրը երազ է տեսնում, որ ինքը կանգնած է Յուպիտերի երկնային գահի առաջ, աստվածը աջ ոտքի հարվածով հանկարծ նրան հետ է ուղարկում երկիր (Սվետոնիոս)։
  • Ցիցերոնի աշխատության մեջ «Սկիպիոնի երազը» (Dream of Scipio), ինչպես նաև Մակրոբիուսի «Սկիպիոնի երազը» փիլիսոփայական տրակտատը։ Համեմատել նաև «Հերակլեսը ճամփաբաժանին»։

Նոր կտակարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կտակարանը, ի տարբերություն Հնի, ներառում է միայն 9 երազատեսություն (տեսիլք կամ երազ), 5-ը՝ Մաթևոսի ավետարանում, որոնցից 4-ը կապված են Հիսուսի ծնունդի հետ (Մտ. 1:20, Մտ. 2:12-19, Մտ. 2:22), երազներից մեկն էլ Պիղատոսի կնոջինն է։ Մնացած 4 երազները նկարագրված են Գործք առաքելոցում (XVI, 9; XVIII, 9; XXIII, 11; XXVII, 23), և պատկանում են Պողոս առաքյալին[3]։ Դրանց մեծ մասում երազատեսին բանբերը՝ հրեշտակը, ավետիս է հայտնում, և պետք է քննարկվեն ավելի շատ որպես տեսիլք, այլ ոչ որպես երազ։

Ի տարբերություն անտիկ սյուժեների, այս տեսիլքներն ավելի լայն տարածում են ունեցել կերպարվեստում։ Դրանք են.

  • Հովակիմի երազը կնոջ՝ Աննայի անսպասելի երեխա ունենալու մասին, որը կույս Մարիամն էր (հրեշտակի հայտնվել, «Հակոբի նախավետարան» պարականոն գրվածք)։
  • Մոգերը երազում հրեշտակից հրաման են ստանում՝ հետ չդառնալ Հերովդեսի մոտ, և ուրիշ ճանապարհով գնացին իրանց երկիրը:
  • Հովսեփի երազները (կրկին հրեշտակի տեսիլքներ).
  1. Ավետաբեր հրեշտակի հայտնվելը, երբ Հովսեփը համոզված էր, որ իր հարսնացու Մարիամը հղի է, և ցանկանում էր «լուռ լքել նրան»։
  2. Հրեշտակի հայտնվելը, որով զգուշացնում է նրան նորածինների կոտորածի մասին և հարկադրում փախչել Եգիպտոս։
  3. Հրեշտակի հայտնվելը Եգիպտոսում, որը մի քանի տարի անց՝ Հերովդեսի մահից հետո, հայտնում է, որ կարող են վերադառնալ Իսրայելի երկիրը։
  • Մի երազ, որը հայտնվում է Պիղատոսի կնոջը։ Մատթեոս Ավետարանիչը գրում է, որ Հիսուսի դատի ժամանակ Պիղատոսի կինը ծառա է ուղարկում նրա մոտ՝ ասելու. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան» (Մտ. 27:19
  • Գործք առաքելոցում ներկայացված Պետրոս առաքյալի երազը (տեսիլք) երկնքից իջնող ինչ-որ անոթի մասին, որտեղ «կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները և երկնքի թռչունները»։ Երկնքից եկող ձայնն ասում է. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր»: Եվ երբ Պետրոսն ընդդիմանում է, որ երբեք չի կերել պիղծ և անմաքուր կենդանիների, պատասխան է տրվում. «Ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր» (Գրծ. 10:12-15)։ Աստվածաբանները դիտարկում են որպես պարտադիր քարոզ բոլոր ժողովուրդների շրջանում՝ չնայած նրաց ազգային և կրոնական ավանդույթներին։ Այդ տեսիլքը նաև խորհրդանշում էր հեթանոսների՝ քրիստոնեկան Աստծո արքայության մեջ տեղ ունենալը։ Այդ երազը Պետրոս առաքյալը տեսնում է այն բանից առաջ, երբ դարձի է բերում հռոմեացի Կոռնելիոսին։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նա պատմում է, որ առաջին բացահայտումն իր հետ եղել է հենց երազում. հայտնվում է Ջաբրայիլ (Գաբրիել) հրեշտակը, որը հրահանգում է նրան կարդալ։
  2. Հայտնի Միրաջը՝ մարգարեի համբառնալը երկինք, տեղի է ունենում քնի և արթնության միջանկյալ վիճակում։ Իսլամական որոշ աստվածաբաններ այն մեկնաբանում են որպես քուն։
  • Մարգարեի ապագա ծնունդի մասին երազը հայտնվում է նրա հորը՝ Աբդուլին. նա տեսնում է ծառի աճելը, որը մեծանում է և վերև է բարձրանում, հասնելով հսկայական բարձրության՝ սկսում է իր շուրջը լույս արձակել, որը նշանակում էր մարդու հայտնվելը, որը կարող էր դա իրականացնել։
  • Կրոնի հայտնի խորհրդանշական արտահայտությունը «Չկա այլ աստված Ալլահից բացի, իսկ Մուհամմադը նրա մարգարեն է» երազում հայտնվում է Մուհամմեդի զինակից Աբդուլ Բեն Զայդին։ Նա քնում է աղոթքի ժամանակ, և նրա երազում հայտնվում է կանաչ հագած մի մարդ, որը Աբդուլին սովորեցնում է այդ արտահայտությունը։

Իսլամական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հազար ու մի գիշեր» գրքում կոմպոզիցիոն շրջանակի հնարքը, որտեղ վաճառական Աբու Հասանի երազը հանդիպում է պատմվածքի սկզբում և վերջում և հանդիսանում է հիմնական սյուժեի զարգացման շրջանակը[2]։

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լե Գոֆը վկայել է, որ 2-րդից 4-րդ դարերում հեթանոսներն ու քրիստոնյաններն ապրում էին միասնական բարոյական համակարգում, այսինքն՝ տագնապի մթնոլորտում։ Մտքերի սաստկացած դյուրագրգռությունն արտահայտվել է նաև երազատեսության մեջ։ «Երազատեսությունը կարևոր դեր ուներ փիլիսոփայության թարմացման մեջ։ (…) այնպիսի կրքով էին մարդիկ ձգտում դեպի կրոն, որը թույլ կտար անձնական շփում ունենալ աստծո հետ, այդ կրոնում երազատեսությունը դառնում է աստվածության հետ կապող ուղի[3]։ Էլի Արիստիդը հանդիսանում է գրական ժանրի հիմնադիր, որը Գեորգ Միշն անվանել է օնիրիկ ինքնակենսագրություն (autobiographie onirique)։ Այդպիսի ինքնակենսագրության հիմնական իրադարձությունները համարվում են բուժիչ երազատեսությունը, նախագուշակ երազները կամ պարզապես աստվածության կամ Աստծո գոյությամբ լուսավորված սրբազան երազները[3]։

Կոստանդիանոսի երազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Միլվյան կամրջի ճակատամարտի նախօրեին տեսել է երազ, որտեղ կոստանդյան խաչը կապույտ երկնքում փայլում էր արևի շողերից «In hoc signo vinces» (Այս նշանի տակ դու կհաղթե՛ս), 312 թվական։

Այս թեման հաճախ է հանդիպել կերպարվեստում, քանի որ այս ճակատամարտում հաղթանակը դիտվում է որպես պատմության շրջադարձային պահերից մեկը, ինչի պատճառով նաև Կոստանդիանոսը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Բացի այդ՝ ավելի վաղ աղբյուրներում (Սոկրատես Սքոլաստիկոս, Թեոֆանես Խոստովանող) հայտնվել է նրա մոր՝ սուրբ Հեղինեի երազը. «տեսիլք ունեցավ, որտեղ նրան պատվիրվեց գնալ Երուսաղեմ, լույս աշխարհ հանել սրբազան վայրերը, որոնք անհայտ էին մեղսավորներին»[15]։ Համարվում է, որ նրան երազում երևացել է Կենսատու խաչը, որից հետո նա գնացել է Երուսաղեմ, որտեղից քանդել, հանել է սուրբ մասունքները։ Տղայի և մոր երազների սյուժների միջև կան հետաքրքիր զուգահեռներ։

Կառլոս Մեծի երազներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառլոս Մեծի (8-րդ դար) մասին լեգենդներում պատմվում է, որ մի անգամ կայսրը երազ է տեսնում, թե իբր փոքրիկ մերկ մի տղա որսի ժամանակ փրկում է նրան մահից և որպես պարգև հագուստ է խնդրում։ Եպիսկոպոսներից մեկը բացատրում է, որ նրան երազում երևացել է սուրբ Կիրիկոս մանուկը (սպանվել է մանկահասակ), որը փոխաբերաբար ակնարկել է իրեն նվիրված մայր տաճարի տանիքի անհրաժեշտության մասին։
  • Կայսրի երազը մեծ նշանակություն է ունենում ուխտագնացության Սուրբ Հակոբոսի ճանապարհի կազմակերպման համար։ Երազում տա տեսնում է Ծիր Կաթինը, որը տարածվել է Ֆրանսիայի և Իսպանիայի սրբազան վայրերով, իսկ Աստված կոչ է անում Կառլոսին մաքրել «աստղային» ճանապարհը մավրերից։ Կայսրը զորքը տանում է Պիրենեյներով և ազատագրում Կաստիլիան և Լեոնը, Գալիսիան, Նավառան և Լա Ռիոխան։
  • Որպես «Երգ Ռոլանդի մասին» էպոսի հերոս՝ Կառլոս Մեծի երազները, որտեղ գործողությունների զարգացման չորս եզրափակիչ կետերում թագավորը տեսնում է երազներ, որոնք նրան դրդում են գնալ արշավանքի, քանի որ սուրբ Հակոբ առաքյալը նրան կանչում էր ազատագրելու Գալլիան սարակինոսներից։ Ռոլանդի համար ճակատագրական մարտի նախօրեին Կառլոսը կրկին մարգարեական երազ է տեսնում։

Քրիստոնեական սրբերի երազներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան և վարքագրական գրականության պատմության մեջ հիշատակվում են սրբերի բավականին մեծ թվով տարբեր երազներ, բայց այդ երազների մեծ մասը հենց աստվածային տեսիլներ են, այս պարագայում արդեն Հիսուս Քրիստոսի կամ մեկ այլ կրոնական կերպարի, որոնք հասկանալի արտահայտություններով նրանց դրդում էին ինչ-որ բանի։ Ավելի հետաքրքրական են երկրորդ, ավելի հազվագյուտ տիպի երազները։

Երանելի Հիերոնիմոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիերոնիմոս Ստրիդոնցին 370 թվականին ճանապարհորդության ժամանակ տեսել է երազ, որում նրան քոթակում են անտիկ (հեթանոսական) գրականության հանդեպ ավելորդ տարվածության համար.

Aquote1.png …Հանկարծ ես պարուրվեցի հոգով և տարվեցի Դատավորի գահի առաջ …Երբ ինձ հարցրին, թե ով եմ ես, ես պատասխանեցի՝ քրիտոնյա։ «Դու խաբում ես,-եղավ պատասխանը,-Դու Ցիցերոնի հետևորդն ես, այլ ոչ թե քրիստոնյա։ Որովհետև որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սիրտն է գտնվում»։ Ես անմիջապես լալկվեցի, և մինչ ինձ հարվածում էին մտրակներով (քանի որ Նա հրամայեց ինձ պատժել մտրակի հարվածներով), ես առավել տանջվում էի խղճի խայթերից …Ես երդում կերա և տվեցի Նրա անունը. «Տե՛ր Աստված, եթե ինչ-որ պահի ինձ մոտ կլինեն աշխարհիկ գրքեր կամ ես կկարդամ դրանք, ուրեմն դա կնշանակի, որ ես հրաժարվել եմ Քեզնից» …Այդ ժամանակից ի վեր ես ավելի մեծ ջանասիրությամբ եմ կարդացել Աստծո գրքերը, քան երբևէ մինչ այդ կարդացել էի մարդկային գրքերը (Նամակ 22։30)։ Aquote2.png


Այն բանից հետո, երբ Հիերոնիմոսը երդում է տալիս՝ այլևս ձեռը չվերցնել դասականներին, նա իրավամբ 15 տարի շարունակ չի կարդում ոչ Ցիցերոն, ոչ Վերգիլիոս[16]։

Երանելի Օգոստինիոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրելիոս Օգոստինիոսը (354—430 թվականներ), ընդգծելով իր կյանքում երազատեսության կարևորությունը, առաջին երազը, որը նախագուշակում էր նրա վերափոխումը, վերագրել է իր մորը՝ Մոնիկային։ Իր հեթանոս որդու ծանր հիվանդության ժամանակ քրիստոնյա Մոնիկան երազում տեսնում է պատանու, որը հավատացնում է նրան, որ որդին առողջ է ոչ միայն ֆիզիկապես, այլ մոտ ապագայում՝ նաև հոգեպես։ Փայտե բաժնեգծի վրա, որտեղ կագնած էր Մոնիկան, նա տեսնում է Ավրելիոս Օգոստինիոսին այդ պատանու հետ և լսում է, ինչպես է Աստված ասում իրեն. «Այնտեղ, որտեղ դու կանգնած ես, նա ևս կանգնած կլինի»։

Օգոստինիոսի դարձը, որը տեղի ունենում 386 թվականին՝ մոր մահից ինը տարի անց, ազդարարվում է միլանյան այգում հայտնի տեսարանով։ Բուռն լացից հետո, որը նախորդում էր Օգոստինիոսի և նրա ընկեր Ալիպիոսի դարձի գալուն, Օգոստինիոսը հարցնում է Աստծուն «մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ» է նա բարկանալու իր վրա և կարող է արդյոք ինքն ընդհանրապես վերափոխվել։ «Կրկին ու կրկին. «վա՛ղը, վա՛ղը»։ Միլանի իր այգում թզենու տակ պառկելով՝ Օգոստինիոսը քնում է։ Այնուհետև նա «հարևան տնից» ձայն է լսում, «ասես տղա կամ աղջնակ լիներ», որը թելադրում էր նրան. «Tolle, lege» («Վերցրու՛, կարդա՛»), և բացելով Ավետարանի տեքստը՝ նա բացում է Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին (XIII, 13). «…Շարժվենք առաքինութեամբ, ինչպես ցերեկով, ո՛չ անառակություններով եւ հարբեցողությամբ, ո՛չ պոռնկությամբ և պղծությամբ, ո՛չ նախանձով և կռվազանցությամբ. զգեստավորուեցե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնին խնամք մի՛ տարեք ցանկությունները գոհացնելու համար»[17] (Խոստովանանք, VIII, XII, 28—29)[3]։

Ֆրանցիսկ Ասսիզեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում բավականին ազդեցիկ դարձած Ֆրանցիսկյան ուխտի հիմնադիր Ֆրանցիսկ Ասսիզեցու (13-րդ դար) անվան հետ կապվում են մի քանի երազ, որոնք ներկայացված են նրա վարքագրության մեջ.

  1. Երազ պալատի մասին. հայտնվում է երիտասարդ Ֆրանցիսկին, որը դեռ չէր գտել իր ճանապարհը։ «Հսկայական և ճոխ ապարանք բազմաթիվ զենքերով, որոնք զարդարված էին Քրիստոսի խաչով։ Նա սկսում է երազում հարցնել, թե ում ապարանքն է և որտեղ է ինքը, ու լսում է պատասխանը և հաստատումը, որ այս ամենը կպատկանի իրեն ու իր զորքին»։ Երազը խոստանում է հզոր ապագա այն ամենին, ինչ անում է Ֆրանցիսկը։
  2. Հռոմի Իննոկենտիոս III պապի երազը. թափառական ֆրանցիսկյան ուխտը դիմում է Հռոմին՝ իրեն տալու պաշտոնական կարգավիճակ, սակայն Հռոմի պապը հրաժարվում է դա անել, մինչև որ նա չի տեսնում, «թե ինչպես Լաթերանի բազիլիկ եկեղեցին սարսափելի ձևով կործանվում է, սյուները ջարդվում են, կամարները՝ փլվում։ Բայց հանկարծ հայտնվում է ասսիզեցի խեղճ միաբանյալը, սկսում է աճել, հասնել հսկայական չափերի և մեջքը դեմ է անում ընկնող շինությանը։ Մի հրաշալի կերպով պատերը վերականգնվում են, և եկեղեցին կանգուն է դառնում»։ Պապը հասկանում է, որ Աստված ցանկանում է օգտագործել այդ մարդուն, որ վերականգնի իր Եկեղեցին, որին սպառնում են հերետիկոսները և քրիստոնեական այլ աղանդներ, և հաստատում է ֆրանցիսկյան ուխտի կանոնագիրը։
  3. «Գրիգորիոս IX-ի տեսիլքը». երբ Ֆրանցիսկոսը մահանում է, Գրիգորիոս IX պապը կասկածում է, թե արդյոք նա իրականում ձեռք է բերել մաշկախոցեր։ Սակայն մի անգամ գիշերը նա երազում տեսնում է սուրբ Ֆրանցիսկոսին։ Նրա դեմքը խոժոռ էր, և հանդիմանում է Գրիգորիոսին կասկածների համար։ Ապա նա բարձրացնում է իր աջ ձեռքը և ցույց է տալիս կողատակի վերքը, իսկ հետո ասում է, որ վերցնի թասն ու հավաքի իր վերքից հոսող արյունը։ Պապը վերցնում է թասը, և արյունը պռնկեպռունկ լցվում է այնտեղ։ Այդ գիշերվանից հետո Գրիգորիոսը այնպես է հավատում մաշկախոցի գոյությանը, որ արգելում է բոլորին կասկածել այդ կախարդական նշաններին և խստորեն պատժում է այդպիսի մարդկանց։ Ֆրանցիսկոսը կանոնականացվում է, և նրա խոցավորումը դառնում է դոգմատիկ։
Սուրբ Դոմինիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Դոմինիկի մայրը, որին սովորաբար կոչում են Խուանա դե Ազա, երազ է տեսնում, որ ծնում է սև ու սպիտակ շան, որը բերանին ուներ վառվող ջահ։ Հետագայում հիմնադրվում է Դոմինիկյան միաբանությունը (domini canum բառակապակցությունը կարելի է վերծանել որպես «Տիրոջ շներ»)։ Միաբանյալները կրում էին սև և սպիտակ գույներով հագուստներ, և իրենց մեծ լուման են ունեցել ինկվիզիցիայի ստեղծման մեջ։

Ջահ կրող շունը դարձել է սուրբ Դոմինիկի պատկերման հիմնական ատրիբուտներից մեկը։

Երազատեսություն էպիկական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպոսում «…երազները կարևոր են, որովհետև իրենց մեջ կրում են ճակատագրի զգացողությունը։ Եթե բանաստեղծն իր տրամադրության տակ ունի տարածություն և ցանկանում է պատմություն ստեղծել, որն իր կարծիքով կծառայի ճակատագրի ամենազորության գաղափարի լուսաբանմանը, նա կարող է շատ արդյունավետ ձևով օգտագործել երազները և նույնիսկ բազմապատկել դրանց թիվը, որպեսզի սաստկացնի ազդեցությունը[18]։

  • «Երգ Ռոլանդի մասին» էպոսում երազները հայտնվում են պոեմի երկու առավել նշանակալի դրվագներում. առաջին անգամ այն բանից հետո, երբ Կառլոս Մեծը Ռոլանդին նշանակում է արիերգարդի (վերջապահ զորք) հրամանատար, երկրորդ անգամ սարակինոսներին պատասխան հարձակումից առաջ։ Յուրաքանչյուր դեպքում կայսրը տեսնում է երկու երազ, բայց դրանցից ոչ մեկը նրան այնքան չի անհանգստացնում, որպեսզի արթնանա։
  • Օսսիանի երազը։
  • Հովվի երազը, որը փոխանցել է Բեդա Պատվելին։
  • «Վեպ Աղվեսի մասին» պոեմում Շանտեկլերի և Ռենարի մարգարեական երազները, որտեղ ծաղրանմանակվում է Ռոնսևալյան կիրճի ճակատամարտից առաջ Կառլոս Մեծի երազը։

Նիկոլա Ֆլամել[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ալքիմիկոս Ֆլամելը երիտասարդ տարիներին տեսել է հետևյալ երազը. երազում նրան երևում է հրեշտակ, որն իր ձեռքին ուներ պղնձե կազմով գիրք և ցույց տալով ֆորզացը (կազմածածկը գրքին միացնող կրկնաթերթ)՝ ասում է. «Ֆլամել, ուշադիր նայիր այս գրքին, դու սրանից ոչինչ չես հասկանա, ինչպես այլք, սակայն մի հրաշալի օր դու կտեսնես այն, ինչ ոչ ոք չի կարող ճանաչել»[19]։ Ֆլամելն իր «Հիերոգլիֆական նշանների մեկնություն» («Explication des figures hieroglyphiques») աշխատության մեջ նկարագրում է, որ շատ տարիներ անց պատահականորեն իր ձեռքն է ընկել երազում տեսած գիրքը, և ինքը դրանից բազմաթիվ գաղտնիքներ է իմացել։

Ռուսների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսական «Իշխան Ռոման» բիլինայում կենտրոնական թեման երազն է և դրա իրականացումը։
  • «Ասք Իգորի ճակատամարտի մասին» գործում Սվյատոսլավի երազը, որտեղ նա տեսնում է, որ իրեն պատրաստում են սրբապիղծ թաղման[20]։
  • Պերեյասլավլ Սուզդալցու տարեգրության մեջ իշխան Մալի երազը։

Մեզոամերիկյան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի թագավոր Ուիրակուչա Ինկի (մահացել է 1437 թվականին) մարգարեական երազը։ Երազում նրա մոտ է գալիս Վիրակոչա աստվածը (ամենայն շնչավորի և աստվածայինի ստեղծողը և տեղական պանթեոնում միակ մորուքավոր աստվածը) և ասում, որ գալիս են սպիտակ մաշկով մարդիկ, նրանք կրակ ժայթքող փայտեր ունեն իրենց ձեռքերին։ Այդ երազի շնորհիվ 1531 թվականին Ֆրանսիսկո Պիսառոն սկզբնապես ինկերի կողմից ընդունվել է զարմանքով և ակնածանքով։

Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա թագուհին, որը հետագայում լինելու էր Բուդդայի (մ.թ.ա 6-րդ դար) մայրը երազում տեսնում է սպիտակ փիղ, որը հայտնում է, որ նա «բոլոր էակներին կտանի դեպի սեր և համերաշխություն և նրանց կմիավորի սերտ կապերով»։ Այդ ժամանակ տեղի է ունենում բեղմնավորումը։

Դաոսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժուան Ցզիի հայտնի երազը, որը դրդել էր նրան իր հայեցակարգի ստեղծմանը։ Մի անգամ Չժուն Ցզին երազ է տեսնում, թե իբր թիթեռնիկ է, որ անհոգ ճախրում է մարգագետնում և ապա երազ տեսնում, որ ինքը Չժուան Ցզին է: Արթնանալով նա զարմանում է, որ գտնվում եմ մարդկային մարմնի մեջ: Այդ ժամանակից ի վեր անընդհատ մտածում է, թե ո՞վ եմ ինքն իրականում՝ մարդ, որ երազ է տեսնում, որ ինքը թիթեռնիկ է, թե՞ թիթեռնիկ, որ երազ է տեսնում, թե ինքը մարդ է[21][22]:

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գո-Դայգո կայսրը (Emperor Go-Daigo), որին գահընկեց էին արել, տեսնում է մի երազ, որ դրդում է նրան իր կողմը գրավել Կուսունոկի Մասասիգեին (Kusunoki Masashige), որն օգնում է նրան վերադառնալ գահին։ Կայսրը ննջում է և երազում տեսնում, որ գտնվում էի Կիոտոյի իր պալատի այգում։

«Նա տեսավ մի հսկա սաղարթախիտ մշտադալար ծառ, որի ճյուղերի մեծ մասն ուղղված էին դեպի հարավ։ Ծառի տակ գտնվում էին Երեք մեծ նախարարները և բոլոր բարձրագույն պաշտոնյաները՝ նստած ըստ իրենց աստիճանական հերթականության։ Գլխավոր տեղը, որը գտնվում էր հարավում, բարձրացված էր իրար վրա դրված խսիրներով, սակայն այդտեղ ոչ ոք նստած չէր։ «Ու՞մ համար է պատրաստված այդ տեղը»,-մտածեց կայսրը երազում։ Հանկարծ հայտնվեցին հերաբաժան երկու երեխա։ Ծնրադրելով կայսեր առաջ՝ նրանք լացեցին թևքերի վրա և խոսեցին. «Ամբողջ աշխարհում չկա այնպիսի տեղ, որտեղ Նորին մեծությունը կարողանա թաքնվել գոնե կարճ ժամանակով։ Բայց այս ծառի տակ կա տեղ, որտեղ նստելով՝ շրջվում ես դեպի հարավ։ Դա կայսերական գահն է, որը սահմանված է Ձեզ համար։ Խնդրեմ, նստե՛ք այնտեղ մի փոքր»։ Հետո կայսրը տեսավ, թե ինչպես երեխաները օդ բարձրացան և անհետացան, և արագ արթնացավ»։

Կայսերը թվաց, որ երազում տեսել է երկնային ինչ-որ նախանշան։ Նա հանգամանորեն մտածեց և հասկացավ, որ տեղադրելով «հարավ» հիերոգլիֆը «ծառ» հիերոգլիֆի կողքին՝ ստացվում է «կամֆորայի ծառ» բառը, որը հնչում է «կուսունոկի»։ «Երբ այդ երկու երեխաները խնդրեցին ինձ նստել ծառի տակ՝ թեքվելով դեպի հարավ,-մտածեց կայսրը,-դա պիտի որ լիներ նշան Նիկկոյի և Գակկոյի բոդհիսատվայից, որ ես կրկին իշխանության եմ գալու այդ տարածքներում և պիտի կառավարեմ դրանց ժողովուրդներին»։ Վաղ առավոտյան նա կանչեց Կասագի տաճարի Ձյոձյուբո անունով վանականին և հարցրեց նրան, թե այդ կողմերում կա արդյոք Կուսունոկի անունով ռազմիկ, որն էլ նրան հետագայում օգնում է[23][24]։

Նոր ժամանակների գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երազատեսության հնարքը նոր ժամանակների գրականության մեջ ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն՝ ստանալով ավելի բարդ կառուցվածք և գործառույթներ»[1]։

«Պոստմոդեռնիզմում երազատեսությունը կորցրել է իր ռոմանտիկ երանգը, որը մասամբ հատուկ էր Արծաթե դարաշրջանի գրականության երազներին։ Նրան ձեռք են բերում ծաղրերգականություն, խաղային բնույթ։ Դադարում են լինել «երկրորդ աշխարհ», «առանձին իրականություն», իրենց տեղն են զբաղեցնում առօրեականության մեջ, դառնում դրան հավասար կամ նույն նրանից ավելին (…) Երազատեսությունը ձեռք է բերում կամ առտնին իրականությունը, սովորականությունը դուրս մղող կպչուն զառանցանքի, կամ էլ աշխարհակառուցվածքի տարօրինակ, կյանքի տարբեր ձևերում գոյություն ունեցող բացահայտումների բնույթ»[25]։

  • «Պոլիֆիլի հիպներոտոմախիա», Ֆրանչեսկո Կոլոնա։ Փոխաբերական ստեղծագործություն, որում պատմվում է Պոլիֆիլի արկածների մասին, որը երազում հայտնվում է վայրի անտառում։
  • Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտ» պոեմում հովվի երազը։
  • Շեքսպիր.
    • Սկզբնապես «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսում, որտեղից Շեքսպիրը փոխառել է նույնանուն կատակերգության սյուժեն, նախերգանքում պղնձագործ Քրիստոֆեր Սլայի երազը դառնում է կատակերգության դեպքերի զարգացման միջոց, իսկ վերջաբանում ներկայացվող նրա երազը վկայում է հիմնական սյուժեի ավարտը։ Շեքսպիրը «Անսանձ կնոջ սանձահարումը» կատակերգությունում դիմում է նույն հնարքին, սակայն փոքր-ինչ փոփոխում է այն՝ Քրիստոֆեր Սլային հանդես բերելով միայն նախերգանքում և առաջին գործողության վերջում՝ անհրաժեշտ չհամարելով նրա երազին անդրադառնալ վերջերգում[2]։
    • «Մակբեթ» (Դունկանի և ծառայի երազը)
    • «Ցիմբելին» (Իմոգենայի երազը)։
  • Թոմաս դե Քվինսիի «Ափիոն ծխողի օրագիրը» վեպում թմրադեղի ազդեցությամբ տեսիլքները։
  • Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան երգ» վիպակում Սքրուջի մղձավանջը։
  • Նովալիսի «Հայնրիխ ֆոն Օֆտերդինգեն» անավարտ վեպի առաջին գլխում է կապույտ ծաղկի մասին հայտնի երազը. այդ երազի շուրջ է ծավալվում վեպի ողջ բովանդակությունը՝ կապույտ ծաղկի խորհրդանշական փնտրտուքը։
  • Աբրահամ Լինքոլնը՝ ԱՄՆ 16-րդ նախագահը, իր անձնական օրագրում գրություն է թողել երազի մասին, որը տեսել է 1865 թվականի ապրիլի 14-ին «Մեր ամերիկացի զարմիկը» (Ֆորդի թատրոն) ներկայացման ժամանակ իր սպանությունից տասը օր առաջ, որ նախագահին սպանել են[26]։
  • 1902 թվականին Վիլհելմ Ենսենը հրատարակել է «Գրադիվա» վեպը, որը մեծ տպավորություն է գործել Ֆրեյդի և սյուրռեալիստների վրա։
  • Երազատեսության, այդ թվում աստվածաշնչյան թեմաների կիրառման առումով նշանակալի տեղ ունի Դեն Սիմմոնսի գիտաֆանտաստիկ «Հիպերիոնի երգը» քառագրությունը։ Սոլ Վայնտրաուբը երազ է տեսնում, որտեղ հրաման է ստանում զոհաբերել իր դուստր Ռաքելին Հիպերիոն մոլորակում։ Պոլ Դյուրեն երազում տեսնում է լաբիրինթոսում միլիոնավոր դիակներ, որը Եզեկիելի տեսիլքի ակնարկն է (Եզ. 37

Ռուս գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երազատեսության սյուժեն հաճախ է հանդիպում ռուս գրականության մեջ։ Ալեքսեյ Ռեմիզովն իր «Իրերի կրակը։ Երազներ և մեկնություն» գրքում նշում է. «Ռուս գրականության շատ հազվադեպ ստեղծագործություններ են լինում առանց երազի» և քննության է առնում Պուշկինի, Գոգոլի, Տուրգենևի, Դոստոևսկու և այլոց «երազատեսային շնորհը»[1]։ Ամերիկացի հետազոտող Մ. Կացը «Dreams and the unconscious in nineteenth-century Russian fiction»[27] աշխատանքում վերլուծում է Կարամզինի, Ժուկովսկու, Գրիբոյեդովի, Պուշկինի, Գոգոլի, Դոստոևսկու և Տոլստոյի երազատեսային տեքստերը, կիրառում տեքստերի համեմատական-տիպաբանական և կառուցվածքային քննություն՝ ընդհանրացնելով վերջին ժամանակաշրջանի հոգեվերլուծողների աշխատանքային փորձը գրականության մեջ[28]։ Դ. Նեչաենկոն իր «Գրական երազատեսության գեղարվեստական բնույթը (19-րդ դարի ռուսական արձակ)» աշխատության մեջ կարծում է, որ «երազատեսության» ձևը ակտիվ ձևով ներառվել է հեղինակային գրականություն 1830-ական թվականներից։

  • Լոմոնոսովի երազը, որում նա տեսնում է իր հոր մահը Սպիտակ ծովի կղզիներից մեկում, որն իրոք տեղի էր ունենում։
  • Վասիլի Ժուկովսկու «Սվետլանա» բալլադում սարսափելի նախանշանը վերջին տողերում պարզվում է, որ հերոսուհու երազն է։
  • Տատյանա Լարինայի մղձավանջային երազը («Եվգենի Օնեգին»
  • Պուգաչովի մասին Գրինյովի մարգարեական երազը «Կապիտանի աղջիկը» վեպում։
  • Դադոն թագավորի մարգարեական երազը «Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին»-ում։ Պուշկինը փոխառել է Վաշինգտոն Իրվինգի «Ալհամբրա» ժողովածուի նովելներից։
  • Եռակի երազատեսությունը Լերմոնտովի «Երազ» բանաստեղծության մեջ (Նաբոկովը դրանք համարել է մարգարեական)։
  • Ն. Գոգոլի «Սարսափելի քեն» պատմվածքում Դանիլոն ծիկրակում է իր կնոջ երազը՝ դիտելով կախարդի դղյակից, որտեղ նա կանչել էր Դանիլոյի կնոջ քնած հոգուն։
  • Օբլոմովի երազը Օբլոմովկա գյուղի մասին։
  • Լև Տոլստոյ.
    • Պիեռ Բեզուխովի երազները, որոնք նա գրառում է օրագրում, մասնավորապես՝ սառցաշիթից գլոբուսը, ինչպես նաև Նիկոլայ Բալկոնսկու երազը «Պատերազմ և խաղաղություն» վեպի վերջաբանում։
    • Աննա Կարենինայի երազը ամուսնու և Վռոնսկու հետ խմբակային հարաբերություններ ունենալու մասին (Աննա Կարենինայի կերպարը Տոլստոյը հղացել է երազում)։
    • «Ինչքան հող է պետք մարդուն» պատմվածքում մարգարեական երազը գլխավոր հերոսի հանդեպ սատանայի հաղթանակի մասին։
  • Ֆյոդոր Դոստոևսկի։ Դեռևս Միխայիլ Բախտինն է նշել. «Թերևս ամբողջ եվրոպական գրականության մեջ չկա մի գրող, որի ստեղծագործության մեջ երազներն ունենան այնքան մեծ ու էական դեր, ինչքան Դոստոևսկու մոտ»։ «Երազ», «երազատեսություն» բառերը կան նաև Դոստոևսկու ստեղծագործությունների անվանումներում («Հորեղբոր երազը», «Պետերբուրգյան երազատեսություն բանաստեղծություններում և արձակում», «Ծիծաղելի մարդու երազը»)։ Այլ դեպքերում հերոսների երազատեսությունը ներառված է գրողի վեպերի կառուցվածքի մեջ. «Ոճիր և պատիժ» վեպում Ռասկոլնիկովի երազները, «Ապուշը» վեպում Իպոլիտի երազը, «Կարամազով եղբայրներ» վեպում Դմիտրի Կարամազովի երազը լացող երեխայի մասին և այլն[1]։
    • Ռոդիոն Ռասկոլնիկովի երազները՝ ծեր ձիու մասին, պառավի մասին և համաշխարհային համաճարակի մասին[29][30]։
    • Դոստոևսկու «Ծիծաղելի մարդու երազը» պատմվածքը։
  • Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» վեպում Վերա Պավլովնայի երազները հանդիսանում են ռուս գրականության մեջ ուտոպիայի արտահայտության օրինակներից, մեծ ազդեցություն են ունեցել 19-րդ դարի վերջին համայնք ստեղծելու փորձերի վրա։
  • Անդրեյ Բելիի «Պետերբուրգ» վեպում երազների բարդ համակարգը։
  • Անտոն Չեխով, «Հոգյակ». «Նա երազում տեսավ, որ տասներկու արշինանոց, հնգավերշոկանոց գերանների մի ամբողջ գունդ ուղղաձիգ պատերազմի է գնում անտառային պահեստ»։
  • Ալեքսեյ Ռեմիզով, «Իրերի կրակը։ Երազներ և մեկնություն», ինչպես նաև ստեղծել է գիրք իր սեփական, ոչ գրական երազների գիրք՝ «Մարտին Զադեկա։ Երազահան»։
  • Ի. Բունինի «Չանգի երազները» պատմվածքը, որտեղ ներկայացվում է աշխարհը կենդանու աչքերով։
  • Վլադիմիր Կորոլենկոյի «Մակարի երազը» պատմվածքը, որի ամբողջ հիմնական սյուժեն հերոսի երազատեսության բովանդակությունն է։
  • Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպում Նիկանոր Բոսոյի երազը։
  • Նաբոկովի «Terra Incognita» պատմվածքը կառուցված է երազի և իրականության սկզբունքային չտարբերակվածության հիման վրա։
  • Նաբոկովի «Մահապատժի հրավեր» վեպում Ցինցինատի երազները զնդանից դուրս գալու մասին։
  • «Մոսկվա-Պետուշկի» արձակ պոեմում Վենիչկայի երազները։

Երազում տեղի ունեցած հայտնագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար նման դեպքեր պատմվում են իրական մարդկանց կենսագրություններում, սակայն դրանց իրական լինելն անստույգ է, այդ իսկ պատճառով երազատեսության այդ դրսևորումները կարելի է ընդունել որպես մարդու սեփական «առասպելաստեղծության» սյուժետային գիծ կազմող տարրերից մեկը։

Գրական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հայտնագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Խորենացին գրել է.

«Եվ տեսնում է ոչ երազ քնի մեջ, ոչ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ` քարի վրա գրելիս, այնպես որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպես ձյունի վրա: Եվ ոչ միայն երևաց, այլև բոլոր գրերի հանգամանքները նրա մտքում հավաքվեցին ինչպես մի ամանում: Եվ աղոթքից վեր կենալով ստեղծեց մեր նշանագրերը…»[32]

  • Մեսրոպ Մաշտոցի երազը, որում Աստված նրան ցույց է տալիս հայոց այբուբենը։
  • Դեկարտի երազը. նա երազում տեսնում է բաց գիրք, որը նա իր համար անվանում է scientia mirabilis՝ բոլոր գիտությունների հանրագումար։ Այդ հայեցակարգը շատ կարևոր է լինում նրա աշխարհայացքի ձևավորման համար և դրել է ժամանակակից գիտական մեթոդի հիմքերը։ Երազի բովանդակությունը գրառվել է Դեկարտի երազատեսությունների՝ մեզ չհասած օրագրում, որը կրել է Olympica անվանումը։ Բարեբախտաբար, երազը պատմվել է Դեկարտի կենսագիր Ադրիեն Բային[33]։ Համաձայն մեկ այլ տեքստի (միգուցե, մեկ այլ երազ նկարագրող)՝ նրա առաջ ներկայանում է մի «ճշմարտության ոգի» և կշտամբում նրան ծուլության համար։ Այդ ոգին ամբողջությամբ տիրում է Դեկարտի գիտակցությանը և նրան համոզում, որ պետք է ապացուցի, որ մաթեմատիկական սկզբունքները կիրառվում են բնության իմացության համար և մեծ օգուտ կարող են տալ` գիտական մտքին տալով խստապահանջություն և ճշգրտություն։

Երազում ստեղծված երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կիկերոնը արձանագրել է այն հետևյալ կերպ. այսպիսի երազեսությունն ունենում է երեք աղբյուր՝ մարդը, ավելի ճիշտ նրա հոգին, իրենք իրենց են առաջացնում երազը, հիմնականում օդում բնակվող անմահ հոգիները, աստվածները, որոնք անմիջականորեն դիմում են քնածին
  2. «When I placed my head upon my pillow, I did not sleep, nor could I be said to think… I saw — with shut eyes, but acute mental vision — I saw the pale student of unhallowed arts kneeling beside the thing he had put together. I saw the hideous phantasm of a man stretched out, and then, on the working of some powerful engine, show signs of life, and stir with an uneasy, half-vital motion. Frightful must it be; for supremely frightful would be the effect of any human endeavor to mock the stupendous Creator of the world… I opened mine in terror. The idea so possessed my mind, that a thrill of fear ran through me, and I wished to exchange the ghastly image of my fancy for the realities around. …I could not so easily get rid of my hideous phantom; still it haunted me. I must try to think of something else. I recurred to my ghost story — my tiresome, unlucky ghost story! O! if I could only contrive one which would frighten my reader as I myself had been frightened that night! Swift as light and as cheering was the idea that broke upon me. 'I have found it! What terrified me will terrify others; and I need only describe the spectre which had haunted me my midnight pillow.' On the morrow I announced that I had thought of a story. I began that day with the words, 'It was on a dreary night of November', making only a transcript of the grim terrors of my waking dream.» (Mary Wollstonecraft Shelley, from her introduction to Frankenstein)
  3. «Like the ideas for some of my other novels, that came to me in a dream. In fact, it happened when I was on Concord, flying over here, to Brown’s [a hotel in England]. I fell asleep on the plane and dreamt about a woman who held a writer prisoner and killed him, skinned him, fed the remains to her pig and bound his novel in human skin. His skin, the writer’s skin. I said to myself, 'I have to write this story.' Of course, the plot changed quite a bit in the telling. But I wrote the first forty or fifty pages right on the landing here, between the ground floor and the first floor of the hotel.»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Корниенко О. А. СНОВИДЕНИЕ КАК ЛИТЕРАТУРНЫЙ ПРИЕМ (НА МАТЕРИАЛЕ РОМАНА Ф. М. ДОСТОЕВСКОГО «ПРЕСТУПЛЕНИЕ И НАКАЗАНИЕ») // Східнослов’янська філологія, вып. 15
  2. 2,0 2,1 2,2 Дынник М. Сон, как литературный приём // Литературная энциклопедия. Словарь литературных терминов: В 2-х т. / Под ред. Н. Бродского, А. Лаврецкого, Э. Лунина и др. — М.; Л.: Изд-во Л. Д. Френкель, 1925. — Т. 2. (Фундаментальная электронная библиотека)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Жак Ле Гофф. Средневековый мир воображаемого
  4. Д. Д. Фрейзер. Фольклор в Ветхом Завете
  5. Աստվածաշունչ. ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ
  6. https://books.google.am/books?id=B5xSAgAAQBAJ&pg=PA73&dq=%22лествица+Иакова%22&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi4nNndtenYAhUE2SwKHXLUBY8Q6AEIKDAA#v=onepage&q=%22лествица%20Иакова%22&f=false
  7. https://books.google.am/books?id=iKnGBwAAQBAJ&pg=PT170&dq=%22лествица+Иакова%22&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi4nNndtenYAhUE2SwKHXLUBY8Q6AEILTAB#v=onepage&q=%22лествица%20Иакова%22&f=false
  8. https://books.google.am/books?id=_u4kDwAAQBAJ&pg=PA30&dq=%22лествица+Иакова%22&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi4nNndtenYAhUE2SwKHXLUBY8Q6AEISjAG#v=onepage&q=%22лествица%20Иакова%22&f=false
  9. Р. Г. Назиров/ Равноправие автора и героя в творчестве Достоевского (К концепции полифонического романа)
  10. Դանտե Ալիգիերի, Աստվածային կատակերգություն, XII, 110
  11. Плутарх. Перикл
  12. Плутарх. «Александр» (II)
  13. Диоген Лаэртский. О жизни, учениях и изречениях знаменитых философов
  14. Светоний. Жизнь 12 цезарей. Гай Юлий Цезарь
  15. «Хронография» Феофана, год 5817 (по александрийской эре) (324/325 н. э.)
  16. Հիերոնիմոս Ստրիդոնցի
  17. Հռոմէացիներ
  18. Боура С.М.։ Героическая поэзия։ էջեր 393—394 
  19. «Алхимия. Никола Фламель, писарь»
  20. Соколова. Сон Святослава // Энциклопедия «Слова о полку Игореве». Т. 5. — 1995
  21. Hans-Georg Möller ZHUANGZI’S «DREAM OF THE BUTTERFLY»--A DAOIST INTERPRETATION
  22. ՉԺՈՒԱՆ- ՑԶԻ
  23. Сон и встреча описаны в Тайхэйки («Хроника Великого Спокойствия»), издание «Нихон котэн бунгаку тайкэй», Токио, 1960, I: 96-98.
  24. Айван Моррис. Благородство поражения
  25. Котряхов Н. В. Сновидения в постмодернистской прозе // Русская словесность. — 2003. — № 8. — С. 14.
  26. «Abraham Lincoln’s dreams»։ Kelly Bulkeley, Ph.D.։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-09-11-ին։ Վերցված է 2011-10-18 
  27. Katz M. Dreams and unconscious in nineteenth-century Russian fiction. Hanover and London, 1984
  28. О. Ю. Славина. Поэтика сновидений: На материале прозы 1920-х гг.
  29. Сны Родиона Раскольникова
  30. «Страшный сон Родиона Раскольникова»։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-06-04-ին։ Վերցված է 2008-07-20 
  31. «Great moments in dream history»։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-07-03-ին։ Վերցված է 2008-07-21 
  32. Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց», III, 53
  33. Сон Декарта