Վլադիմիր Կորոլենկո
Վլադիմիր Կորոլենկո ռուս.՝ Владимир Короленко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15 (27), 1853[1] |
Ծննդավայր | Ժիտոմիր, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 25, 1921[2][3][4][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ |
Գերեզման | Պոլտավա |
Մասնագիտություն | գրող, ինքնակենսագիր, գրական քննադատ, լրագրող, հեղինակ, արձակագիր և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ամուսին | Եվդոկիա Իվանովսկայա |
Զավակներ | Sofya Korolenko? |
![]() | |
Վլադիմիր Կորոլենկո Վիքիքաղվածքում | |
Վլադիմիր Կորոլենկո Վիքիդարանում | |
![]() |
Վլադիմիր Գալակտիոնովիչ Կորոլենկո (ռուս.՝ Владимир Галактионович Короленко, հուլիսի 15 (27), 1853[1], Ժիտոմիր, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1921[2][3][4][…], Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ), ռուս և ուկրաինացի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1871-1977 թվականներին սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական և լեռնային ինստիտուտներում, Մոսկվայի Պետրովյան երկրագործական ակադեմիայում։ Ցար Ալեքսանդր III-ին հավատարմության երդում տալուց հրաժարվելու համար 1881 թվականին աքսորվել է Յակուտիա։ 1885 թվականից ապրել է Նիժնի Նովգորոդում։ Բանտում գրել է «Տարօրինակ աղջիկը» (1893, հայերեն հրատարակությունը 1904 թվականին) պատմվածքը, ստեղծել խիզախ և անհաշտ աքսորական-հեղափոխական աղջկա կերպար։ Սիբիրյան տպավորությունները երկար տարիներ նյութ են տվել Կորոլենկոի ստեղծագործությանը՝ «Ֆեոդոր Անապաստանը», «Չերկես» (1888), «Աթ-Դավան» (1892), «Մարուսյայի հողակտորը» (1899), «Կրակներ» (1901) և այլն։ Այս և «Վոլինսկի շարքի» պատմվածքներում հանդես են գալիս «բարեկիրթ» հասարակությունից «դուրս ընկած» և նրա դեմ ծառացող ազատասեր թափառաշրջիկներ, տաժանակիրներ, աքսորականներ, մուրացկաններ։ «Կույր երաժիշտը» (1886, հայերեն հրտ. 1901) վիպակում հնչում է ֆիզիկական ու բարոյական ախտերը հաղթահարելու մոտիվը։ 1893 թվականին Ամերիկա կատարած ճանապարհորդությունը գրողին նյութ տվեց գեղարվեստական ու հրապարակախոսական մի շարք ստեղծագործությունների համար, որոնցից ամենանշանակալին «Անլեզու մարդը» (1895, հայերեն հրտ. 1954) վիպակն է։ 1905-1921 թթ. Կորոլենկոն աշխատել է «Իմ ժամանակակցի պատմությունը» (1922, հայերեն հրտ. 1959) հուշագրության վրա։
Եղել է ցարիզմի, իսկ կյանքի վերջին տարիներին՝ բոլշևիզմի սուր քննադատողներից։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Венгеров С. А. Короленко, Владимир Галактионович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVI. — С. 314—316.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 661)։ ![]() |
|
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1853 ծնունդներ
- Ժիտոմիր քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 25 մահեր
- 1921 մահեր
- Ուկրաինայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Սոցիալիստներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս գրաքննադատներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ինքնակենսագիրներ