Կատարսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կատարսիս[1] (հուն․՝ κάθαρσις` մաքրում, ապաքինում), բարձր ներդաշնակության զգացումն է, որն ունի դաստիարակող նշանակություն:

  1. Դասական փիլիսոփայության հասկացություն, տերմին, որն ուղղված է մարդու վրա ազդող տարբեր գործոնները բնութագրող գործընթացների թեթևացմանն ու մաքրմանը:
  2. Հին հունական էսթետիկական հայեցակարգ, որը բնութագրում է մարդու վրա արվեստի էսթետիկ ազդեցությունը: «Կատարսիս» տերմինը օգտագործվում է բազմակիորեն . կրոնական նշանակությամբ (հուզական փորձառությունների միջոցով` հոգու մաքրում), էթիկական` (մարդու գիտակցության բարձրացում, նրա զգացմունքների ազնվացում), ֆիզիոլոգիական` (ուժեղ հուզական ապրումներից հետո` թեթևացում), բժշկական:
  3. Տերմինն օգտագործվել է Արիստոտելի կողմից՝ ողբերգությունն ուսուցանելիս: Ըստ Արիստոտելի՝ որբերգությունը, որն առաջացնում է ապրումակցում և վախ, ստիպում է հանդիսատեսին կարեկցել, այդպիսով՝ մաքրում է նրա հոգին, բարձրացնում և դաստիրարակում:
  4. Ժամանակակից հոգեբանության մեջ (մասնավորապես՝ հոգեվերլուծություն, հոգեդրամա, մարմնակենտրոն հոգեթերապիա) կատարսիսն ընդունվում է որպես՝ հոգեկան էներգիայի ազատագրման, էմոցիոնալ լիցքավորման անհատական կամ խմբային գործընթաց, որն օգնում է նվազեցնել կամ հանել տագնապայնությունը, կոնֆլիկտայնությունը, ֆրուստրացիան՝ տալով դրանց խոսքային կամ մարմնական արտահայտություն, որն ունենում է բուժիչ ազդեցություն և լավ ինքնաընկալում[2][3]:

Հասկացության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական գրականության մեջ կատարսիս հասկացությունն ունի ավելի քան մեկ ու կես հազար տարբեր մեկնաբանություններ: Ավանդաբար մեկնաբանվում է որպես՝ հին հունական փիլիսոփայության և էսթետիկայի կատեգորիա, որը բնութագրում է՝ էսթետիկ ապրումների բնույթն ու ազդեցությունը՝ կապված հոգու մաքրման հետ: Կատարսիսի գաղափարն առառջին անգամ օգտագործվել է հին հունական մշակույթում՝ որոշ միստերիաների և կրոնական տարրերի բնութագրման նպատակով: Հունական կրոնական բուժումներում կատարսիսը դա՝ մարմնի ազատումն է որևէ վնասակար մատերիայից, հոգու ազատումը՝ «ապականությունից» և ցավոտ աֆեկտներից: Հին հունական փիլիսոփայության մեջ օգտագործվում էր տարբեր իմաստներով (մոգական, առեղծվածային, կրոնական, հոգեբանական, բժշկական, բանաստեղծական, փիլիսոփայական և այլն): Կատարսիսի մասին պատկերացումները տեղափոխվել են կրանական-բժշկական ոլորտից դեպի արվեստի տեսություն՝ մինչ Արիստոտելը: Հերակլիտը, ըստ ստոիկների վկայության, խոսում էր կրակի միջոցով մաքրման մասին: Ավանդական պատկերացումներում տերմինը ծագում է հնագույն պյութագորասականությունից, որը՝ հոգու մագրման համար, խորհուրդ էր տալիս երաժշտությունը: Կատարսիսի մասին պյութագորասականության ուսմունքը ազդեցություն են թողել Պլատոնի և Արիստոտելի վրա[4]: Պլատոնն առաջարկեց ուսմունք, ըստ որի կատարսիսը հոգիների ազատագրումն է մարմնից[5], կրքերից կամ հաճույքներից:

Կատարսիսն ըստ Արիստոտելի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելը նշում էր երաժշտության դաստիարակող և մաքրող նշանակությունը, որի շնորհիվ մարդիկ թեթևանում են և մաքրվում աֆեկտներից, այսպիսով ապրելով՝ «անվանաս հաճույք»: Կիրառման համակարգային վերլուծության ենթարկելով «կատարսիս» (κάθαρσις [τῆς ψυχῆς]) տերմինը, Արիստոտելը և այլ հնագույն վերլուծաբաններ պնդում էին, որ կատարսիսը չպետք է ընկալվի բարոյագիտական իմաստով՝ որպես աֆեկտների բարոյական մաքրում (Լեսսինգ և այլք), այլ՝ բժշկական: Բոլոր մարդիկ էլ հակված են՝ թուլացնող աֆեկտների և, համաձայն Արիստոտելի ուսմունքի, արվեստի խնդիրներից մեկն է՝ այս աֆեկտների անցավ առաջացումը, որը տանում է կատարսիսի, այսինքն՝ լիցքաթափման: Արդյունքում աֆեկտները (ժամանակավորապես), այսպես ասած, հեռացվում են հոգուց[6]:

Նոր ժամանակների վերլուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելյան կատարսիսի գաղափարը նոր զարգացման խթան ունեցավ վերածննդի դարաշրջանում: Ողբերգության դաստիարակչական ազդեցությունը զարգանում էր որպես մարդկային կրքերի մաքրման միջոց: Այդ ժամանակահատվածում զարգանում էր նաև, այսպես ասած, կատարսիսի հեդոնիստական ըմբռնումը, այսինքն՝ անմիջապես հաճույքի համար բարձր գեղագիտական ապրումների ընկալումը: XIX դարի վերջում կատարսիսի գաղափարը նշանակալի տարածում գտավ հոգեբանությունում և հոգեթերապիայում: Որոշիչ էր նաև, որ Յոզեֆ Բրեյերն ու Զիգմունդ Ֆրոյդը օգտագործեցին այն իրենց տեսությունում և հոգեթերապևտիկ պրակտիկայում: Մեթոդի էությունը կայանում էր նրանում, որ հիվանդին հասցնում էին հիպնոսային վիճակի, որտեղ հնարավոր էր ստանալ ախտաբանական հիշողությունների և տարբեր տրավմատիկ ապրումների մասին ինֆորմացիա: Արդյունքում, հիվանդի մոտ առաջացած հիշողությունները տանում են ախտածին էֆեկտների ազատագրման, նաև հնարավոր է վերացնել հիստերիկ ախտանշանները: Ֆրոյդի ուսմունքում «կատարսիս» տերմինն օգտագործվում էր հոգեթերապիայի մեթոդներից մեկի բացատրության համար, որը տանում էր՝ խորը կոնֆլիկտներից հոգու մաքրմանը և հիվանդի վիճակի թեթևացմանը: Ժամանակակից մի շարք հոգեթերապևտիկ մեթոդներ և հնարներ հիմնված են կատարսիսի ձեռքբերումների վրա:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. * Катарсис // Словарь иностранных слов. — 15-е изд., испр. — М.: Русский язык, 1988. — С. 220. — 608 с. — 200 000 экз. — ISBN 5-200-00317-2.
    • Катарсис, Катарсис // Большой толковый словарь русского языка / Гл. ред. С. А. Кузнецов. — СПб.: Норинт, 1998 Катарсис // Крысин Л. П. Толковый словарь иноязычных слов. — 2-е изд., доп. — М.: Русский язык, 2000. — С. 312. — 856 с. — (Библиотека словарей русского языка). — 5000 экз. — ISBN 5-200-02699-7.
    • Катарсис // Научно-информационный «Орфографический академический ресурс АКАДЕМОС» Института русского языка им. В. В. Виноградова РАН.
    • Зарва М. В. Катарсис // Русское словесное ударение. Словарь. — М. : НЦ ЭНАС, 2001. — 600 с. — 6000 экз. — ISBN 5-93196-084-8.
  2. Райх В. Характероанализ: Техника и основные положения для обучающихся и практикующих аналитиков. — М., 1999.
  3. Рудестам К. Групповая психотерапия. — СПб., 1999.
  4. Долгов К. М. Катарсис // Новая философская энциклопедия / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин, заместители предс.: А. А. Гусейнов, Г. Ю. Семигин, уч. секр. А. П. Огурцов. — 2-е изд., испр. и допол. — М.: Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9.
  5. http://www.ksu.ru/uni/sank/db/filebase/files/733.doc
  6. Теоретическая поэтика: понятия и определения. Хрестоматия. Сост. Н. Д. Тамарченко

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аристотель. Поэтика / Перев. Н. И. Новосадского. — Л., 1927. — С. 111—113.
  • Ахманов А. С., Петровский Ф. А. Вступительная статья // Аристотель. Об искусстве поэзии. — М., 1957.
  • Бычков В. В. Эстетика. — М.: Гардарики, 2005.
  • Катарсис: метаморфозы трагического сознания / Сост. и общ. ред. В. П. Шестакова. — СПб.: Алетейя, 2007.
  • Иванов В. Дионис и прадионисийство. — 1923.
  • Лосев А. Ф. Очерки античного символизма и мифологии. — М., 1930. — Т. 1. — С. 728—734.
  • Лосев А. Ф., Шестаков В. П. История эстетических категорий. — М., 1965. — С. 85–99.
  • Лосев А. Ф. История античной эстетики: Итоги тысячелетнего развития, кн. II. — М., 1994. — С. 76–87.
  • Рабинович Е. Г. «Безвредная радость»: О трагическом катарсисе у Аристотеля // Mathesis. Из истории античной науки и философии. — М., 1991.
  • Троцкий И. М. Катарсис // Литературная энциклопедия: В 11 т. — М.: Изд-во Ком. Акад., 1931. — Т. 5. — Стб. 156—157
  • Фрейд 3. О клиническом психоанализе. — М., 1991.