Խենթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Խենթը
Հեղինակ Րաֆֆի
Անվանվել է Սամսոն Տեր-Պողոսյան
Բնօրինակ լեզու հայերեն
Հրատարակման տարեթիվ 1881

Խենթը, հայ գրող Րաֆֆու վեպերից:

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացավ նաև «Խենթը» վեպը, որը նա գրեց 1881 թվականին[1]: Գլխավոր հերոսը Վարդանն է, ում նախատիպը հանդիսացել է ռուսական բանակի գեներալ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյանը[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսը Վարդանն է, ով ստանձնում է օգնություն խնդրող նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին: Միքայել Դուդուկջյանը, նույն ինքը Սալմանը, քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում:

Հետո նկարագրվում են մի քանի տարի դրանից առաջ կատարված դեպքերը: Ալաշկերտում խաղաղություն է տիրում, չնայած, որ մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը, լինելով հայ, կեղեքում է յուրայիններին:

Վարդանը սիրում է տանուտեր Խաչոյի աղջիկ Լալային, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանում։ Նրան սիրում են նաև Ֆաթթահ Բեկը և Էֆենդին: Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվում են Խաչոյի որդիները, Սալմանը, Վարդանը: Լալան փախուստի է դիմում:

Թուրքերի կոտորածներից փրկվելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը գաղթի ճամփան է բռնել, Լալան նրանց հետ միասին գաղթում է Վաղարշապատ, ուր և ծանր հիվանդանում ու մահանում է: Վարդանը, որը ձերբակլումից հետո հայտնվել էր Բայազետի բերդում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո սկսում է փնտրել Լալային, սակայն գտնում է միայն նրա գերեզմանը: Լալայի շիրիմը գրկած Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը[3]:

Մտքեր գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Երջանիկ է այն ժողովուրդը, որ ատել գիտե: Նա, ով ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացումից Aquote2.png
Aquote1.png Համբերությունը մահ է... գերեզմանի մեջ է միայն մարդ համբերող դառնում: Մեր տանուտերերը, մեր վարդապետները մեզ համբերություն են քարոզում… Ախար նրանք քանդեցին մեր տունը և այս ստրկական վիճակին հասցրին մեզ: Եթե կա մի բան, որ կարող է փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է՝ բողոքը, ինչ կերպով և հայտնվելու լիներ նա…
- Սալման, այսպիսով Րաֆֆին արտահայտում է իր դժգոհությունը եկեղեցու կողմից քարոզված համբերությանը և հնազանդությանը
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]