Դեպի անհունը
Դեպի անհունը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պոեմ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Դեպի անհունը |
Վիքիքաղվածք | Դեպի անհունը |
Դեպի անհունը, Հովհաննես Թումանյանի պոեմներից։ Գրել է 1890-ական թվականների առաջին կեսին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դեպի անհունը» պոեմը Թումանյանը սկսել է գրել 1890-ական թվականների առաջին կեսին։ Պոեմի առաջին տարբերակը ավարտվել է 1894 թվականին, այդ իսկ պատճառով բոլոր հրատարակությունների մեջ նշվել է 1894 թվականը։ Ըստ պահպանված տվյալների՝ պոեմի գրության տարբեր փուլերում այն ունեցել է տարբեր վերնագրեր՝ «Կենդանի թաղվածը», «Ճերմակ աղավնի», «Սրհար Խավարի մեջ» «Դեպի մութը»[1]։
Թումանյանը սկզբնապես ծրագրել էր այս պոեմում ներկայացնել նահապետական աշխարհի հետամնաց բարքերի ու պատկերացումների դրսևորումներից մեկը՝ լեթարգիկ քնի մեջ ընկած մարդկանց մահացած համարելու և կենդանի թաղելու սոսկալի երևույթը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (1989)։ Երկեր լիակատար ժողովածու։ Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 524
|