Լոռեցի Սաքոն
Լոռեցի Սաքոն | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պոեմ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Լոռեցի Սաքոն |
«Լոռեցի Սաքոն», Հովհաննես Թումանյանի պոեմը, որը գրվել է 1889-1902 թվականներին։ Պոեմը պատմում է Սաքոյի մասին, որը պոեմի վերջում խելագարվում է:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լոռեցի Սաքո» պոեմը առաջին անգամ հրատարակվել է Մոսկվայում լույս տեսնող Բանաստեղծություններ ամսագրի՝ 5-20 էջերում: Պոեմը երկրորդ տարբերակը առանձին գրքով տպագրվել է 1896 թվականին՝ Թիֆլիսում[1]:
Պոեմի առաջին տարբերակը Թումանյանը գրել է 1889 թվականին:
Պոեմի առաջին և երկրորդ հրատարակությունների մեջ Թումանյանը տողատակերում ծանոթագրություններ է տվել, որտեղ բացատրել է գյուղական կենցաղի և բարբառի հետ կապված բազմաթիվ հասկացություններ:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաքոն մի հուժկու հովիվ էր, ումից անգամ գող ու գազաններն էին վախենում: Սաքոն մի ընկեր ունի, ում հետ ամեն անգամ պահպանում է հոտը, սակայն այդ անգամ նրա ընկերը այդտեղ չէր, գուցե կարոտել էր իր նշանածին կամ էլ զոքանչի ձվածեղ էր ուզում ուտել:
Սաքոն միայնակ նստել էր բուխարու մոտ և հիշում իր տատի պատմությունները.
Ու հիշելով այս ամենը՝ Սաքոն սկսում է ամեն բանից վախենալ․ նրան թվում էր, որ դռան հետևից մեկը իրեն է մատնացույց անում: Ի վերջո Սաքոն խելագարվում է[2]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (1989)։ Երկեր լիակատար ժողովածու։ Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 497
- ↑ «Հովհաննես Թումանյան | Լոռեցի Սաքոն | համառոտ»։ Տարընթերցում։ Վերցված է 2018-11-30
|