Ծիտը
Ծիտը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | հայտնի չէ |
Հրատարակվել է | 1907 թվական |
Վիքիդարան | Ծիտը |
«Ծիտը», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։ Ակունքը ժողովրդական է։ Գրության թվականը։ հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիր։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունն առաջին անգամ «Ծիտը» վերնագրով տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 71-72-րդ էջերում, այնուհետև, առանց 5-6 տողերի՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 86-րդ էջում։ «Ծիտը» բանաստեղծությունը «Հուռին» վերնագրով տպագրվել է 1920 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 75-րդ էջում, ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում գիտական հրատարակության 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 227-րդ էջում[1]։
Բանաստեղծությունն արտատպվում է 1920 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիից։ Պահվել է նախորդ հրատարակությունների «Ծիտը» վերնագիրը, որովհետև Թումանյանն այն փոխել է՝ նկատի ունենալով, որ նույն դասագրքում ունի նաև «Ծիտը» վերնագրելով հեքիաթ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 616-617.