Բարեկենդանը (հեքիաթ)
Բարեկենդանը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | «Հասկեր» |
Հրատարակվել է | 1910 |
Վիքիդարան | Բարեկենդանը |
«Բարեկենդանը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ տպագրվել է 1910 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Հասկեր» մանկական ամսագրի № 11-ում (էջ 318-319)` «Հեքիաթ» ենթավերնագրով, տպագրվել է նաև վրացերեն «Չեչիլի» ամսագրում, (Թիֆլիս, 1911, № 2), Լ․ Կարապետյանի թարգմանությամբ[1]։
Այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 172-173)։
Հեքիաթի համար Թումանյանը նկատի է ունեցել հայկական «Рамазан», իմերեթական «Кто глупее», «Где есть дураки?» և այլ հեքիաթներ, հիմնականում օգտագործելով հայկական տարբերակի առաջին մասը[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հասկեր» ամսագրից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|