Jump to content

Եղջերուի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջերուի մահը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1898
ՎիքիդարանԵղջերուի մահը

«Եղջերուի մահը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։

Այս ստեղծագործության գրման տարեթիվն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում՝ 1898 թվականի դեկտեմբերի 20-ին «Տարազ» շաբաթաթերթի № 49 համարում (էջ 1104), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 50-51)[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Գրության ստույգ թվականը հայտնի չէ։ Ըստ Մովսես Արազու հուշերի՝ գրված պետք է լինի 90-ական թվականների վերջին՝ 1897 թվականին․ «Երբ մենք հարցրեցինք, թե ինչ նոր բան է գրել, նա վերցրեց սեղանի վրայից նոր վերջացած մի ձեռագիր՝ իրեն հատուկ խոշոր տառերով գրված։ Զիջելով մեր խնդրին, Թումանյանն սկսեց կարդալ մի փոքրիկ պատմվածք, ավելի ճիշտ՝ արձակ բանաստեղծություն՝ «Եղջերուի մահը» վերնագրով»[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Տարազ» շաբաթաթերթից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 749.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Եղջերուի մահը