Ճամփորդները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճամփորդները
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1907
ՀրատարակչությունԼուսաբեր
Հրատարակվել է1907
Թվային տարբերակtoumanian.am/tangaran/works.php?clear=1&cont=7&poem=6
ՎիքիդարանՃամփորդները

«Ճամփորդները», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ հավանաբար գրված 1907 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ լույս է տեսել 1907 թվականին՝ «Լուսաբեր» դասագրքում (էջ 50-51)։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 123-ում պահվում է այս ստեղծագործության տարբերակներից մեկի ինքնագիրը՝ «Աքլարն ու աղվեսը» վերնագրով, որի երկրորդ՝ թերի էջի վրա պահպանվել է «Ուլիկը» հեքիաթից մի սևագիր հատված։ Քանի որ Թումանյանը վերջինս գրել է 1907 թվականին, ուստի այս հեքիաթը ևս պետք է, որ գրված լիներ նույն թվականին[1]։

«Աքլարն ու աղվեսը» տարբերակն առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության 3-րդ հատորում (էջ 418-419)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է 1921 թվականին լույս տեսած «Լուսաբեր» դասագրքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 768.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ճամփորդները