Ոսկի բանալին
Արտաքին տեսք
| Ոսկի բանալին | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | հեքիաթ |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Վիքիդարան | Ոսկի բանալին |
«Ոսկի բանալին», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից՝ թարգմանված ռուսերենից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 421-426)[1]։
Թումանյանն այս գերմանական ժողովրդական հեքիաթը թարգմանել է ռուսերենից, 1910-ական թվականներին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 15-ում պահպանվում է ինքնագիրը։ Ինքնագրի վրա կան Թումանյանի նշումներն ու ուղղումները․ բնագրի բայերը անցյալ կատարյալից փոխված են ներկայի[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է ինքնագրից[1]։
