Հառաչանք (պոեմ)
| Հառաչանք | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | քնարապատմողական |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1890-ական թվականներ |
| Վիքիդարան | Հառաչանք |
«Հառաչանք», Հովհաննես Թումանյանի պոեմը՝ գրված 1890-ական թվականին։
Պոեմը պատմում է Չոբան Չատիի մասին, որն ընդհարվում է գյուղի թավադի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանը «Հառաչանք» պոեմի վրա սկսել է աշխատել 1890 թվականի վերջից։ Այդ ժամանակ Մոսկվայում տպագրվել էր «Բանաստեղծություններ» ժողովածուի առաջին հատորը և բանաստեղծը գտնվում էր ստեղծագործական վերելքի հոգեվիճակում[1]։
1890 թվականին պոեմի առաջին տարբերակը գրելուց հետո հեղինակը մի քանի տարի շարունակել է աշխատել պոեմի վրա, ձգտել կատարելագործել այն։
Պոեմի ստեղծման շառժառիթ է հանդիսացել հայրենի լեռնաշխարհում անարդարության դեմ ծավալված գյուղացիական ըմբոստացումները։ Ինչպես մի քանի անգամ նշել է Թումանյանը՝ «Հառաչանք» պոեմը կապված է 1880-ական թվականներին Լոռիում մեծ աղմուկ առաջացրած դսեղցի «Չոփուռի տղաների» զինված պայքարն ընդդեմ ցարական իշխանության և հարստահարիչների[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Չատիի ոչխարները մտել էին թավադի հանդը, բայց նա չի ցանկանում հեռացնել ոչխարներին այնտեղից։ Այդ պատմությունը այնքան է երկարում, որ Չատիին աքսորում են Սիբիր։ Գյուղացիներն տեսնելով աշխարհի անիրավ կարգը դիմում են հրացանին, զենք են վերցնում և լեռները քաշվում։ Հենց նրանք էլ կոչվում են «ղաչաղներ»[3][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (1989). Երկեր լիակատար ժողովածու. Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 507.
- ↑ Թումանյան, Հովհաննես (1989). Երկեր լիակատար ժողովածու. Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 510.
- ↑ Simonyan, Arpine (суббота, 28 февраля 2015 г.). «Արփի Սիմոնյան։ <Հառաչանք> վերլուծություն». Արփի Սիմոնյան. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Հովհաննես Թումանյան | Հառաչանք | համառոտ». Տարընթերցում. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.