Ոսկու կարասը
Ոսկու կարասը | |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Հասկեր |
Հրատարակվել է | 1908 |
Վիքիդարան | Ոսկու կարասը |
«Ոսկու կարասը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանի այս հեքիաթի գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։ Առաջին անգամ 1908 թվականին լույս է տեսել «Հասկեր» ամսագրի համար 3-ում (էջ 107-108)՝ «Հեքիաթ Հովհաննես Թումանյանի» ենթավերնագրով, այնուհետև՝ 1908 թվականին լույս է տեսել «Լուսաբեր» դասագրքում (2-րդ տարի, (էջ 52-54), ինչպես նաև 1913 թվականին Կոստանդնուպոլսում՝ «Մեղրագետ» դասագրքում։ Ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 149-150)։ Այս հեքիաթը գրելիս՝ Թումանյանն օգտագործել է հայկական «Բախտ», «Տատ ու պետատ» «Աստոծ մարդի որ ուզենա հարստություն տա, կբվերի երդկով էլ վե կածի» հեքիաթներից։
Ինքնագիրը չի պահպանվել։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հասկեր» ամսագրից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|