Խորհրդավոր ծերունին
Արտաքին տեսք
| Խորհրդավոր ծերունին | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | պատմվածք |
| Ձև | պատմվածք |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Հրատարակչություն | Տարազ |
| Հրատարակվել է | 1899 |
| Վիքիդարան | Խորհրդավոր ծերունին |
«Խորհրդավոր ծերունին», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործության ինքնագիրը չի պահպանվել։ Պահպանվում է «Տարազ» շաբաթաթերթի բնագիրը։
Գրվելու ստույգ տարեթիվը հայտնի չէ․ հավանաբար գրվել է 1898 թվականին[1]։
Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է «Տարազ» շաբաթաթերթում՝ 1899 թվականի հունվարի 1-ին ( էջ 3-4), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 58-59)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Տարազ» շաբաթաթերթից[1]։
