Ալլահից ղրկված
Արտաքին տեսք
Ալլահից ղրկված | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Երկիր | Դսեղ |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1905 |
Հրատարակչություն | Հորիզոն |
Վիքիդարան | Ալլահից ղրկված |
«Ալլահից ղրկված», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ գրված 1905 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ լույս է տեսել Թիֆլիզում՝ 1911 թվականի հունվարի 6-ին տպագրված «Հորիզոն» օրաթերթի № 3-ում[1]։ Այնուհետև տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 86-88)[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։
Այս հատվածը հեղինակը գրել է 1905 թվականին Դսեղ գյուղում՝ հայ-թուրքական ընդհարումների առիթով, Լոռու և Ղազախի շրջանների հայ և թուրք բնակչությանն ուղղված կոչում[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հորիզոն» օրաթերթից։