Մեհրի
Մեհրի | |
---|---|
Ժանր | պոեմ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Վիքիդարան | Մեհրի |
«Մեհրի», Հովհաննես Թումանյանի պոեմներից է։ Գրել է 1890 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանն այս պոեմը գրել է 1890 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականին Մոսկվայում հրատարակված «Բանաստեղծություններ» ժողովածուի առաջին հատորի 21-41 էջերում։ Հովհաննես Թումանյանի մահից հետո վերահրատարակվել է 1940-1959 թվականներին Երևանում հրատաակված Հովհաննես Թումանյանի Երկերի ժողովածուի 6-րդ հատորի 24-35 էջերում[1]։
«Մեհրին» Թումանյանի՝ արևմտության կյանքի և ճակատագրի նկատմամբ ցուցաբերած քաղաքացիական և ստեղծագործական հետաքրքրության դրսևորումներից մեկն է։
1891 թվականին Տիգրան Փիրումյանը բանաստեղծի խոսքերից գրի է առել պոեմի ստեղծման պատմության որոշ տվյալներ։ Ըստ այդ վկայության պոեմի 4-րդ գլխի «Սիրելի Մեհրի, մնացիր բարով…» տողով սկսվող հատվածը Թումանյանը ստեղծել է երզում և թղթին հանձնել պոեմի ստեղծումից մեկ տարի առաջ, այնուհետև անգիտագցաբար ու տառ առ տառ վերարտադրել «Մեհրիի» մեջ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|