Պոետն ու Մուսան
Պոետն ու մուսան | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պոեմ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Պոետն ու Մուսան |
Վիքիքաղվածք | Պոետն ու Մուսան |
Պոետն ու մուսան, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։ Առաջին անգամ հրատարակվել է 1901 թվականին Թիֆլիսում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պոետն ու մուսան» պոեմը առաջին անգամ լույս է տեսել 1901 թվականին Թիֆլիսում՝ Վրթ. Փափազյանի խմբագրությամբ «Վտակ» գրական-բանասիրական ժողովածուի մեջ։ Թումանյանի մոտ ժամանակակից հասարակության մեջ բանաստեղծի իրական վիճակի մասին գեղարվեստական-երգիծական գործ ստեղծելու մտահղացումը ծագել է շատ վաղ՝ 1890-ական թվականների սկզբին[1]։
«Պոետն ու մուսան» պոեմի մեջ Թումանյանը ներկայացրել է մի շարք ինքնակենսագրական փաստեր, ժամանակակից հասարակական-գրական կյանքի իրողությունններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (1989)։ Երկեր լիակատար ժողովածու։ Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 532
|