Քաջերի կյանքից
Քաջերի կյանքից | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1894 |
Վիքիդարան | Քաջերի կյանքից |
«Քաջերի կյանքից», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ստեղծագործության գրման տարեթիվն անհայտ է։
Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում՝ 1894 թվականին լույս տեսած «Հորիզոն» գրական հանդեսի առաջին գրքում (էջ 87-96), այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 25-34)[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։
Պատմվածքը 1896 թվականի փետրվարի 26-ին գրաքննության է ներկայացվել առանձին գրքով հրատարակելու համար, սակայն երկու օր անց մերժվել է[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հորիզոն» գրական հանդեսի առաջին գրքից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|