Երկաթուղու շինությունը
| Երկաթուղու շինությունը | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | պատմվածք |
| Ձև | պատմվածք |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1895 |
| Հրատարակվել է | 1908 |
| Վիքիդարան | Երկաթուղու շինությունը |
«Երկաթուղու շինությունը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ գրված 1895 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնագիրը հայերենով առաջին անգամ տպագրվել է «Հասկեր» մանկական ամսագրումի №11-ում (էջ 386-388), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 62-64), իսկ «Երկաթուղին» խորագրով՝ «Լուսաբեր» դասագրքում (3-րդ տարի)։
Ինքնագիրը չի պահպանվել[1]։
Հայտնի չէ, թե երբ է գրվել պատմվածքը․ հավանաբար այն հեղինակը գրել է 1895 թվականին Թիֆլիս-Կարս երկաթուղու շիանարարության տարիներին։ «Накануне» վերնագրով ռուսերեն թարգմանությամբ տպագրվել է «Новое обозрение»-ում՝ 1897 թվականին։ Ինչպես պարզվել է, թարգմանիչը Փ․ Վարդազարյանն է։ Թարգմանությունը ռուսերեն լեզվով հրապարակվել է Էդվարդ Ջրբաշյանը 1964 թվականին։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հասկեր» մանակական ամսագրից[1]։
