Անխելք մարդը
Անխելք մարդը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Աղբյուր |
Հրատարակվել է | 1894 |
Վիքիդարան | Անխելք մարդը |
«Անխելք մարդը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեքիաթի ինքնագիրը չի պահպանվել։
Ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1894 թվականին «Աղբյուր» ամսագրի №4-ում (էջ 148-153) «Հեքիաթ» ենթավերնագրով։
Այնուհետև տպագրվել է Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ101-103)[1]։
Թումանյանն օգտագործել է այս հեքիաթի հայկական, վրացական, իմերեթական և կովկասյան ժողովուրդների մոտ լայնորեն տարածված այլ տարբերակներ։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Աղբյուր» ամսագրից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|