Նեսոյի քարաբաղնիսը
Արտաքին տեսք
| Նեսոյի քարաբաղնիսը | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | պատմվածք |
| Ձև | պատմվածք |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Հրատարակչություն | Հորիզոն |
| Հրատարակվել է | 1910 |
| Վիքիդարան | Նեսոյի քարաբաղնիսը |
«Նեսոյի քարաբաղնիսը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պատմվածքի գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։
Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում՝ 1910 թվականի նոյեմբերի 14-ին՝ «Հորիզոն» օրաթերթի № 254-ում՝ «Մերոնք» ընդհանուր վերնագրի տակ, այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 80-82)[1]։
Պահպանվել է պատմվածքի սկզբնական տարբերակը՝ «Թե հարևաններն ինչպես կտրեցին Կիրակոս բիձու դողը» խորագրով։
Ինքնագիրը չի պահպանվել։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հորիզոն» օրաթերթից[1]։
