Խելոքն ու հիմարը
Խելոքն ու հիմարը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Հասկեր |
Հրատարակվել է | 1908 |
Վիքիդարան | Խելոքն ու հիմարը |
«Խելոքն ու հիմարը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ այս հեքիաթը տպագրվել է 1908 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Հասկեր» ամսագրի № 2-ում (էջ 52-55)։
«Հեքիաթ» ենթավերնագրով տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 155-157)։
Ինքնագիրը չի պահպանվել[1]։
Թումանյանն այս հեքիաթը գրելիս նկատի է ունեցել հայկական, ռուսական, վրացական, օսեթական և այլ ժողովուրդների մեջ տարածված բազմաթիվ հեքիաթներ[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահպանվել է հեքիաթի մշակման նախնական սևագրի տարբերակը[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հասկեր» ամսագրից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|