Սուտլիկ որսկանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուտլիկ որսկանը
Սուտլիկ որսկանը.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1910
Թվային տարբերակarmenianhouse.org/tumanyan/tales-am/hunter.html
ՎիքիդարանՍուտլիկ որսկանը

Սուտլիկ որսկանը, Հովհաննես Թումանյանի հեքիաթը, որը գրվել 1910 թվականին։

Հեղինակը պատմում է մի որսի պատմություն, որը ակնհայտ սուտ է, այդ պատճառով էլ ստացել է «Սուտլիկ որսկան» վերնագիրը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը պատմում է, որ մի քանի հոգով գնում են որսի։ Ապա տեսնում են երեք լիճ՝ «երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա»։ ՄԵկ էլ անջուր լճում տեսնում են երեք լողացող բադ։ Որսորդները ցանկանում են սպանել բադերին, սակայն զենք չի լինում իրենց ձեռքին։ Ամեն թևը հինգ գազ ու կես երկարություն ունեցող բադին սպանում է հեղինակի հայրը՝ կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետով։ Բադը մշակելու համար դանակ էր հարկավոր, սակայն ոչ մեկ չուներ, հեղինակի հայրն էլ դանակ ուներ, բայց առանց բերանի։ Այդ անբերան դանակով էլ մշակում են բադին։ Ապա որսորդները շարունակում են ճանապարհը ու տեսնում երեք գյուղ...[1]

Aquote1.png Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...
- Գրում էր Թումանյանը իր հեքիաթի սկզբում
Aquote2.png


Հեքիաթի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հովհաննես Թումանյան | Սուտլիկ որսկանը»։ Տարընթերցում։ Վերցված է 2018-11-24