Մայրը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայրը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունՀասկեր
Հրատարակություն1908
ՎիքիդարանՄայրը

«Մայրը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի այս պատմվածքի գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։

Առաջին անգամ լույս է տեսել 1908 թվականին՝ «Հասկեր» մանկական ամսագրի № 5-ում (էջ 178-179) այնուհետև՝ 1908 թվականին լույս տեսած «Լուսաբեր» դասագրքում (էջ 97-98)։ Դրանից հետո տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լուս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 72-73)։

Ինքնագիրը չի պահպանվել։

Պահպանվել է 1909 թվականին լույս տեսած «Լուսաբեր» դասագրքի բնագիրը՝ հեղինակի ուղղումներով (Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան Թումանյանի ֆոնդի, № 1360), որից և տպագրվել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան Հովհաննես (1994)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։ էջ 751 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մայրը (պատմվածք)