Սովի ժամանակից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սովի ժամանակից
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1893
Հրատարակություն1893
ՎիքիդարանՍովի ժամանակից

«Սովի ժամանակից», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ գրված 1893 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1893 թվականին «Մուրճ» ամսագրի № 5-ում (էջ 741-749), որտեղ ցանկում, վերնագրի դիմաց գրված է «զրույց», այնուհետև՝ 1940-1959 թվականերին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 9-14)։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Թումանյանն այս պատմվածքը գրել է 1892 թվականին։ Նույն թվականին Ան․ Աբովյանին ուղղված նամակում, որը գրվել է մարտի 24-ին, գրել է․ «Այսօր առավոտյան գրասնյակն եկա և մենակ լինելով մի սորումը վեց թերթից մի վեպ գրեցի, առանց ստորակետ դնելու։ Այս վեպիկը պատմում է «Գյուղացու ձախորդությունը»»։ Նամակի ծանոթագրողներն իրավացիորեն նկատել են, որ խոսքը «Սովի ժամանակից» պատմվածքի մասին է։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Մուրճ» ամսագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան Հովհաննես (1994)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։ էջ 749 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սովի ժամանակից