Շունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շունը
Տեսակբանաստեղծություն
Ժանրպատմվածք
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1926
ՎիքիդարանՇունը

«Շունը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ լույս տեսած 1926 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության 3-րդ հատորում (էջ 121-127)[1]։

Ինքնագիրը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 131-ում։ Այդ համարի տակ պահպանվում է նաև պատմվածքին վերաբերող հեղինակային գրառումներ, տարբեր գրքերից կատարված մշակումներ։ Այդ գրառումներին և մշակումներին նախորդում է պատմվածքի համար օգտագործված գրականության հեղինակային ցանկը։ Բացի ցանկում նշված գրքերից, հեղինակը օգտվել է մի շարք այլ աղբյուրներից, որոնք նշված են ոչ թե ցանկում, այլ մշակումների մեջ։ Ցանկում և մշակումների մեջ նշված գրքերի ուսումնասիրությունից պարզվում է, որ դրանց մեջ ամենաուշը լույս է տեսել «Էմինյան ազգագրական ժողովածուի 9-րդ հատորը» (Թիֆլիս, 1913), ուստի և պատմվածքի գրության սկզբնական ժամանակաշրջանը պետք է համարել 1913 թվականը։ Գրականության ցանկի համարակալման մեջ կա մի խախտում ՝ 32 համարին հաջորդում է 35-ը[1]։

Ինքնագրի վրա կատարած վերջնական ուղղումները, ինչպես նաև վերոհիշյալ մշակումները և գրառումները տեղադրված են «Տարբերակներ» բաժնում։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 756–757.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Շունը