Անհաղթ աքլորը
Արտաքին տեսք
Անհաղթ աքլոր | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1909 |
Վիքիդարան | Անհաղթ աքլորը |
«Անհաղթ աքլորը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 170-171)։
Ինքնագիրը չի պահպանվել։
Այս հեքիաթի համար, ամենայն հավանականությամբ, հիմք է ծառայել թաթարական մի փոքրիկ անվերնագիր հեքիաթ, որը բերված է Ա․ Զախարովի «Народное обичение у закавказких татар» ուսումնասիրության մեջ[1]։
1909 թվականին Հովհ․ Տեր-Միրաքյանի գրախոսականում նշվել է մանուկ ընթերցողների մեջ այս հեքիաթի ունեցած մեծ հաջողությունը։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է առանձին հրատարակությունից[1]։