Ուրախ գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրախ գիշեր
Ժանրպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունՀասկեր
Հրատարակվել է1911
ՎիքիդարանՈւրախ գիշեր

«Ուրախ գիշեր», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի ինքնագիրը չի պահպանվել։

Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Պատմվածքն առաջին անգամ կարդացվել է 1910 թվականին «Հասկերի» խմաբագրական ժողովում։ Ընթերցանության ավարտից հետո Թումանյանն ավելացրել է․

Aquote1.png Թշվառ մարդիկ էլ իրենց ուրախությունն ունեն․ մենք էդ ուրախությունը չենք տեսնում․ էդ ուրախությունն էլ պիտի փնտրենք, տանք․․․։
- Հովհաննես Թումանյան
Aquote2.png


Ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1911 թվականին «Հասկեր» մանկական ամսագրի №1-ում (էջ 3-5), այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 89-91)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հասկեր» մանկական ամսագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան Հովհաննես (1994)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։ էջեր 754–755 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ուրախ գիշեր