Ալեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեք
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպոեմ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանԱլեք

«Ալեք», Հովհաննես Թումանյանի պոեմներից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեք» պոեմը առաջին անգամ տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսնող «Բանաստեղծություններ» ժողովածուի 1-ին հատորի 42-54 էջերում։ Այս հրատարակությունից հետո այն այլևս հայերեն չի արտատպվել՝ ոչ հեղինակի կենդանության օրոք, ոչ էլ մահից հետո։ Հեղինակը պոեմի միայն մի հատված ընդգրկել է 1893 թվականին տպագրված «Դաշնակներ» գրքույկի մեջ[1]։ Պոեմում պատկերված են հեղինակի վաղ տարիների տպավորությունները՝ կապված հայրենի լեռնաշխարհի հետ։ Ազգային թշնամանքի, լեռնային գյուղերի բնակիչների վրա կատարվող ավազակային հարձակումների, առևանգումների թալանի դեպքերը եզակի չէին նրա հայրենի գավառի կյանքում։

«Ալեքի» կերպարների մեջ ժամանակակիցները տեսել են իրական նախատիպեր։ 1890 թվականի դեկտեմբերի 27-ին Տ. Վերանյանի Թումանյանին հասցեագրած նամակում պոեմի մեջ նկարագրված քահանայի կերպարը կապել է Թումանյանի հոր՝ Տեր-Թադևոսի բնավորության հետ։ Տ. Փիրումյանը նշել է, որ Ալեքի նախատիպը Դսեղ գյուղի բնակիչ մի երիտասարդ է, մի հայտնի ավազակ[2]։

Ալեք պոեմը լավ ընդունելության է արժանացել ընթերցողների և քննադատների շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան Հովհաննես (1989)։ Երկեր լիակատար ժողովածու։ Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 502 
  2. Թումանյան Հովհաննես (1989)։ Երկեր լիակատար ժողովածու։ Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 503