Աստղերից իջած կինը
Աստղերից իջած կինը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | «Հասկեր» |
Հրատարակվել է | 1913 |
Վիքիդարան | Աստղերից իջած կինը |
«Աստղերից իջած կինը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Հասկեր» մանկական ամսագրի № 11-ում (էջ 294-300)՝ «Հնդկական հեքիաթ» ենթավերնագրով, ապա՝ Թիֆլիսում՝ 1916 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի «Օտար հեքիաթներ» գրքում (պրակ 2, էջ 15-23)։
Այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 268-274)[1]։
Ամերիկյան կարմրամորթների մասին այս հեքիաթը թարգմանվել է ռուսերենից[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Օտար հեքիաթներ»-ից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|