Պոչատ աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոչատ աղվես
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունԼուսաբեր
Հրատարակվել է1908
ՎիքիդարանՊոչատ աղվես

«Պոչատ աղվես», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ 1908 թվականին լույս է տեսել «Լուսաբեր» դասագրքում (1-ին տարի, էջ 76-78), այնուհետև՝ 1909 թվականին լույս է տեսել «Լուսաբեր» դասագրքում (1-ին տարի, էջ 75-77)։ Ապա, Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս է տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովաժուի գիտական հրատարակության երրորդ հատորում[1]։

Հեքիաթի համար, ինչպես նշել է Թումանյանն ինքնագրում, գրողն օգտագործել է հայկական ժողովրդական «Աղվես ու պառավ», «Անծեղն և յուր պոչիկ», «Պառավ և անձեղ», «Լուն ու ոջիլ», «Ճետ ու գուզ» և այլ հեքիաթներ՝ մասնավորապես նկատի ունենալով առաջինը։

Թումանյանի հեքիաթի սյուժեն և կերպարները, նույնիսկ լեզվական որոշ արտահայտչամիջոցներ, քաղված են «Աղվես ու պառավ» հեքիաթից։

Ինքնագիրը չի պահպանվել։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է ըստ 1922 թվականին լույս է տեսած «Լուսաբեր» դասագրքի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան Հովհաննես (1994)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։ էջեր 778–779 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պոչատ աղվես