Jump to content

Անգին քարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգին քարը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունՀասկեր
Հրատարակվել է1914
ՎիքիդարանԱնգին քարը

«Անգին քարը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։

Առաջին անգամ հեքիաթը լույս է տեսել 1914 թվականին Թիֆլիսում տպագրված «Հասկեր» ամսագրի վեցերորդ  համարում (էջ 168-174)՝ «Չիստյակովի պատմվածքից» ենթավերնագրով։ Այնուհետև՝ 1916 թվականին Թիֆլիսում լույս տեսած Հովհանննես Թումանյանի «Օտար հեքիաթներ» գրքում (պրակ 2, էջ 3-11)։ Ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 280-286)[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Թարգմանված է արաբական «Драгоценный камень» հեքիաթից[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Օտար հեքիաթներ» գրքից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 795.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Անգին քարը