Հառաչանք (պոեմ)
Հառաչանք | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պոեմ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890-ական թվականներ |
Վիքիդարան | Հառաչանք |
«Հառաչանք», Հովհաննես Թումանյանի պոեմը՝ գրված 1890-ական թվականին։
Պոեմը պատմում է Չոբան Չատիի մասին, որն ընդհարվում է գյուղի թավադի հետ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանը «Հառաչանք» պոեմի վրա սկսել է աշխատել 1890 թվականի վերջից: Այդ ժամանակ Մոսկվայում տպագրվել էր «Բանաստեղծություններ» ժողովածուի առաջին հատորը և բանաստեղծը գտնվում էր ստեղծագործական վերելքի հոգեվիճակում[1]:
1890 թվականին պոեմի առաջին տարբերակը գրելուց հետո հեղինակը մի քանի տարի շարունակել է աշխատել պոեմի վրա, ձգտել կատարելագործել այն:
Պոեմի ստեղծման շառժառիթ է հանդիսացել հայրենի լեռնաշխարհում անարդարության դեմ ծավալված գյուղացիական ըմբոստացումները: Ինչպես մի քանի անգամ նշել է Թումանյանը՝ «Հառաչանք» պոեմը կապված է 1880-ական թվականներին Լոռիում մեծ աղմուկ առաջացրած դսեղցի «Չոփուռի տղաների» զինված պայքարն ընդդեմ ցարական իշխանության և հարստահարիչների[2]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Չատիի ոչխարները մտել էին թավադի հանդը, բայց նա չի ցանկանում հեռացնել ոչխարներին այնտեղից: Այդ պատմությունը այնքան է երկարում, որ Չատիին աքսորում են Սիբիր: Գյուղացիներն տեսնելով աշխարհի անիրավ կարգը դիմում են հրացանին, զենք են վերցնում և լեռները քաշվում: Հենց նրանք էլ կոչվում են «ղաչաղներ»[3][4]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (1989)։ Երկեր լիակատար ժողովածու։ Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 507
- ↑ Թումանյան Հովհաննես (1989)։ Երկեր լիակատար ժողովածու։ Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 510
- ↑ Simonyan Arpine (суббота, 28 февраля 2015 г.)։ «Արփի Սիմոնյան: <Հառաչանք> վերլուծություն»։ Արփի Սիմոնյան։ Վերցված է 2018-11-28
- ↑ «Հովհաննես Թումանյան | Հառաչանք | համառոտ»։ Տարընթերցում։ Վերցված է 2018-11-28
|