Լոռեցի Սաքոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոռեցի Սաքոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպոեմ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889-1902 թվականներ
ՎիքիդարանԼոռեցի Սաքոն

«Լոռեցի Սաքոն», Հովհաննես Թումանյանի պոեմը, որը գրվել է 1889-1902 թվականներին։ Պոեմը պատմում է Սաքոյի մասին, որը պոեմի վերջում խելագարվում է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաքոն մի հուժկու հովիվ էր, ումից անգամ գող ու գազաններն էին վախենում: Սաքոն մի ընկեր ունի, ում հետ ամեն անգամ պահպանում է հոտը, սակայն այդ անգամ նրա ընկերը այդտեղ չէր, գուցե կարոտել էր իր նշանածին կամ էլ զոքանչի ձվածեղ էր ուզում ուտել:

Սաքոն միայնակ նստել էր բուխարու մոտ և հիշում իր տատի պատմությունները.

Aquote1.png

Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց...
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում...
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

Aquote2.png


Ու հիշելով այս ամենը՝ Սաքոն սկսում է ամեն բանից վախենալ․ նրան թվում էր, որ դռան հետևից մեկը իրեն է մատնացույց անում: Ի վերջո Սաքոն խելագարվում է[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հովհաննես Թումանյան | Լոռեցի Սաքոն | համառոտ»։ Տարընթերցում։ Վերցված է 2018-11-30