Ակնարկ (ոճաբանական)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնարկ (այլ կիրառումներ)
Ակնարկ, լեզվի պատկերավորման միջոց, այլաբերության տեսակ։
Ակնարկը ուղղակիորեն չի կապվում բառերի փոխաբերական իմաստների և նրանց գործածության հետ։ Այստեղ հեղինակը որևէ միտք կամ իրողություն մանրամասն նկարագրելու փոխարեն այն ներկայացնում է շատ սեղմ, բայց բազմիմաստ մի արտահայտությամբ, որի հետ տրամաբանորեն կամ զուգորդաբար կապվում է այն, ինչ խոսողը ցանկանում է հաղորդել։ Այս առումով ակնարկը ինչ-որ տեղ նմանվում է փոխաբերությանը, երբեմն նաև սիմվոլին, այն տարբերությամբ, որ այստեղ բառերն արտահայտում են իրենց բուն, ուղղակի իմաստները՝ առանց այլաբանության։
Ոճական նման հնարքներով հարուստ է Հրանտ Մաթևոսյանի արձակը։ Այսպես՝ 1930-ականներին բնորոշ հայկական իրականությունն ու քաղաքական իրավիճակը ներկայացվում է հետևյալ դիպուկ ակնարկով. «Ասող-խոսող տղա էր Հայկազը, դրա համար էին աքսորում»։[1]
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լևոն Եզեկյան (2006). Ոճաբանություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 353.
|