Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին
ռուս.՝ Сказка о золотом петушке
Տեսակբանաստեղծություն
Ժանրհեքիաթ
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1834
Հրատարակվել է1835
 The Golden Cockerel

Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին (ռուս.՝ Ска́зка о золото́м петушке́), ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հեքիաթը. այս ժանրով նրա գրած ստեղծագործություններից վերջինն է։ Հեքիաթը գրվել է 1834 թվականին, իսկ առաջին անգամ տպագրվել է հաջորդ տարի, «Գրադարան ընթերցանության համար» ամսագրում (IX հատոր, 16-րդ գիրք)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներին Դադոն արքան վնասում էր հարևաններին։ Երբ ծերանում է և որոշում հանգստանալ ռազմական գործերից, հարևաններն, իրենց հերթին, սկսում են հարձակվել նրա վրա` ահռելի վնաս պատճառելով։ Դադոնը օգնության համար դիմում է իմաստունին։ Վերջինս նրան առաջարկում է ոսկե աքաղաղ` վանդակի մեջ։ Եթե երկրում խաղաղություն տիրի, նա հանգիստ կնստի, իսկ եթե վտանգ լինի, աքաղաղը ձայներ կարձակի։

Դրանից հետո Դադոնը խոստանում է իմաստունին կատարել նրա առաջին ցանկությունը։ Նախազգուշացման միջոցով հարևանները դադարում են հարձակվել Դադոնի թագավորության վրա։ Երկու տարի խաղաղ կյանքից հետո աքաղաղն անսպասելիորեն բացականչում է` պտտվելով դեպի արևելք։ Նախ Դադոնն ուղարկում է մեծ տղային, հետո` փոքրին, այն էլ` զորքերով։ Ութ օր ոչ մի տղայից տեղեկություն չի լինում։

Այդ ժամանակ Դադոնը զորքով ինքն է գնում և տեսնում է վրան, իսկ դրա կողքին` սպանված զորքեր և իր տղաներին, որոնք միմյանց խոցել են սրերով։ Վրանից դուրս է գալիս շամախական թագուհին, որի տեսքից թագավորը մոռանում է որդիների մահը։ Կախարդված և հմայված` նա յոթ օր խնջույք է անում թագուհու վրանում։ Մեկ շաբաթ անց Դադոն արքան թագուհու և զորքերի հետ ճանապարհ է ընկնում դեպի տուն։ Տանը նրան հանդիպում է ծեր իմաստունը և, հիշեցնելով պայմանավորվության մասին, պահանջում շամախական թագուհուն։

Թագավորը հայտարարում է, որ ամեն ինչին սահման կա, և նա պատրաստ էշատ բան տալ, բայց աղջկան չի տա (առավել ևս, որ ծեր իմաստունին աղջիկը պետք չէ)։ Նրա զրուցակիցը շարունակում է իրենը պնդել, և թագավորը, զայրանալով, սկզբում պահանջում է նրան հեռանալ, քանի դեռ ողջ է, իսկ հետո սպանում է` երկաթով խփելով ճակատին։ Ասես հրամանով` ոսկե աքաղաղը դուրս է թռչում վանդակից, որտեղ նա նստած էր, թռչում կառքի մոտ և և կտցահարում է Դադոնի գլուխը։ Արդյունքում անշնորհակալ արքան մահանում է, իսկ Շամախական թագուհին անհետանում է, ասես չէր էլ եղել։

Սյուժեի աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադոն արքան հանդիպում է Շամախական թագուհուն (Իվան Բիլիբինի պատկերազարդումը, 1907 թվական)

«Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին» հեքիաթի ուսումնասիրման մեջ կարևոր դեր է կատարել Աննա Ախմատովայի «Պուշկինի վերջին հեքիաթը» փոքրիկ հոդվածը[1], որում նա հաղորդել է հեքիաթի սյուժեի աղբյուրը Վաշինգտոն Իրվինգի «Լեգենդներ արաբական աստագետի մասին» նովելում հայտնաբերելու մասին[2], ինչպես նաև` Վ. Սպիվակովի ցուցումը «Ռուսլան և Լյուդմիլա» հոդվածում[3]` Ֆրիդրիխ Կլինգերի «Պատմություն ոսկե աքաղաղի մասին» ստեղծագործության վերաբերյալ[4]։ Բացի սրանից, Պուշկինի ստեղծագործություններն ուսումնասիրողները հեքիաթի վրա տեսնում են սատիրիկ Իվան Կռիլովի և բանաստեղծ ու պոետ Պավել Կատենինի ազդեցությունը։

Էկրանավորում և բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ахматова А. А. Последняя сказка Пушкина // Звезда. — 1933. — №1. — С. 161—176.
  2. Бойко К. А. Об арабском источнике мотива о золотом петушке в сказке Пушкина // Временник Пушкинской комиссии, 1976. — Л.: Наука, 1979. — С. 113—120.
  3. Сиповский В. В. Руслан и Людмила: к литературной истории поэмы // Пушкин и его современники. — СПб.: 1906. — Выпуск 4. — С. 82.
  4. Алексеев М. П.. Пушкин и повесть Ф. М. Клингера «История о золотом петухе» // Пушкин и мировая литература. — М.: Наука, 1987. — С. 502.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին» հոդվածին։