Միխայիլ Ֆոկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Ֆոկին
ֆր.՝ Michel Fokine
Paquita -Lucien d'Hervilly -Mikhail Fokine -circa 1905.JPG
Ծնվել էապրիլի 11 (23), 1880
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 22, 1942(1942-08-22)[1][2][3][4][5] (62 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունՖրանսիա
Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԱՄՆ
ԿրոնՈւղղափառություն
ԿրթությունԱ. Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, բալետմայստեր, գրող և լիբրետիստ
ԱմուսինVera Fokina?
Պարգևներ և
մրցանակներ
Ակադեմիական արմավենիների ֆրանսիական շքանշան
Michel Fokine Վիքիպահեստում

Միխայիլ Միխայլովիչ Ֆոկին (ռուս.՝ Михаил Михайлович Фокин; ապրիլի 11 (23), 1880, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 22, 1942(1942-08-22)[1][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), բալետի ռուս արտիստ, բալետմայստեր, մանկավարժ։

1898 թվականին ավարտել է Պետերբուրգի թատերական ուսումնարանը (Ն. Գ. Լեգատի դասարանը)։ Եղել է Մարիինյան թատրոնի մենապարող։ 1918 թվականից ապրել և աշխատել է արտասահմանում (1921-ից՝ ԱՄՆ–ում)։ Ստեղծել է պարարվեստի միասնական լեզվով լուծված անկրկնելի ներկայացումներ, դիմել պարային ֆոլկլորին և հարակից արվեստներին։ Որպես պարող Ֆոկինը տիրապետել է կատարման վեհ նրբագեղ շարժումների, թեթև բարձր թռիչքի (կատարել է դասական խաղացանկի դերապարեր)։

Ֆոկինի բեմադրություններից են Չերեպնինի «Արմիդայի տաղավարը», Շոպենի երաժշտությամբ՝ «Շոպենիանա», Արենսկու «Եգիպտական գիշերներ» (Մարիինյան թատրոն), Ստրավինսկու «Պետրուշկա», Ռավելի «Դափնիս և Քլոե» (Ռուս. թատերաշրջաններ)։

Աննա Պավլովայի համար ըստ Սեն–Սանսի երաժշտության բեմադրել է «Մեռնող կարապը» պարային էտյուդը։

1934–35-ին աշխատել է «Գրանդ օպերա»-ում, 1936–39-ին՝ «Բալլե ռյուս դե Մոնտե Կսալո» թատերախմբում։ 1923–42–ին, Նյու Յորքում ղեկավարել է ստուդիա։

Հեղինակ է հուշագրությունների և բալետի մասին հոդվածների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иванов И., М. Фокин, П., 1923; Красорская В. М., Русский балет– ный театр начала XX века, Л., 1971.
  • Фокин М. М. Против течения. Воспоминания балетмейстера / Ред. Г. Н. Добровольская; составление Ю. В. Слонимского, Г. Н. Добровольской. — 2-е изд., доп. и испр. — Л.: «Искусство», 1981. — 510 с.
  • Добровольская Г. Н. Михаил Фокин. Русский период. — СПб.: Гиперион, 2004. — 496 с. — ISBN 5-89332-099-9.
  • Мариус Петипа. Материалы. Воспоминания. Статьи / Отв ред. Ю. И. Слонимский; составитель и автор примечаний А. Н. Нехендзи. — 1-е. — Л. : «Искусство», 1971. — 446 с. — 40 000 экз.
  • Соколов-Каминский А. А. Фокин Михаил Михайлович. Электронный словарь. «Меч и трость». Православный монархический журнал. Проверено 15 мая 2017.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Фокин Михаил Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.