Աննա Ախմատովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Աննա Ախմատովա
Anna Achmatowa 1950.jpg
Ծնվել է մայիսի 30 (հունիսի 11), 1889
Ծննդավայր Օդեսա[1]
Վախճանվել է մարտի 5, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:5|2|0}})[2][3] (76 տարեկանում)
Վախճանի վայր Դոմոդեդովո[4]
Մասնագիտություն բանաստեղծ[5], գրող և թարգմանիչ
Լեզու ռուսերեն[6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Շևչենկոյի անվան համալսարան
Ամուսին Նիկոլայ Գումիլյով[5], Վլադիմիր Շիլեյկո և Նիկոլայ Պունին
Զավակներ Լև Գումիլյով
Anna Akhmatova Վիքիպահեստում
Աննա Ախմատովա

Աննա Անդրեևնա Ախմատովա (ռուս.՝ А́нна Андре́евна Ахма́това, օրիորդական ազգանունը՝ Գորենկո, առաջին ամուսնու ազգանունով՝ Գորենկո-Գումիլյովա[7], ամուսնալուծությունից հետո վերցրել է Ախմատովա ազգանունը, երկրորդ ամուսնու ազգանունով՝ Ախմատովա-Շիլեյկո[8], ամուսնալուծությունից հետո՝ Ախմատովա[9], 11 (23) հունիս 1889, Օդեսա, Ռուսական կայսրություն - 5 մարտ 1966, Դոմոդեդովո, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ), 20-րդ դարի ռուս բանաստեղծուհի, գրականագետ, գրական քննադատ, թարգմանիչ։ 1965 թվականին ներկայացվել է Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում[10]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օդեսայի Մեծ շատրվան շրջանում՝ ինժեներ-մեխանիկի ընտանիքում։ Մայրը՝ Իննա Էրազմովնա Ստոգովան (1856-1930) Աննա Բունինայի, ով համարվում էր ռուսական առաջին բանաստեղծուհին, հեռու ազգականն էր։ Նա մոր գծով իր նախահայր էր համարում թաթար խան Ահմադին, որի անունն էլ հետագայում դառնում է նրա գրական կեղծանվան հիմքը։ 1890 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Ցարսկոե սելո, իսկ Աննան ամառները անց է կացնում Սևաստոպոլի մոտակայքում, որտեղ հանդգնության և համառության համար ստացել է «վայրի աղջնակ» մականունը։ Նա ոտաբոբիկ էր քայլում, առանց գլխարկի, նավակներով բաց ծով էր դուրս գալիս, փոթորկի ժամանակ լողում էր ծովում։ Նա հիշում էր, որ կարդալ է սովորել Լև Տոլստոյի այբբենարանով, իսկ հինգ տարեկանում, լսելով թե ուսուցչուհին ինչպես է դասավանդել մեծ երեխաներին, սովորել է ֆրանսերեն։ 1907 թվականին ավարտել է Կիևի գիմնազիան։ Նույն թվին տպվել է նրա առաջին բանաստեղծությունը Աննա Գ. անունով, իսկ Աննա Ախմատովա անունով նա սկսել է աշխատել 1911 թվականից։ Պետերբուրգում սովորել է Ռաևի Բարձրագույն պատմական-գրական դասընթացներում, 1910-1912 թվականներին ճանապարհորդել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։

Արդեն առաջին բանաստեղծությունները Ախմատովային բերեցին համառուսական ճանաչում։ Նրա ստեղծագործությունները առավելապես սիրային բնույթ ունեն՝ հագեցած դրամատիզմով, տագնապի, մոտալուտ աղետի սպասումով։

Մահվան, կորստյան, տխրության մոտիվները նրա պոեզիայի մշտական ուղեկիցներն են։

Ախմատովան հոգու նրբին ելևէջների, անցումների, հուզումների ու խռովքների պատկերման մեծ վարպետ է։

Նրա լեզուն ձգտում է պարզության, մոտ է խոսակցականին, միաժամանակ հագեցած իմաստային խտացումներով ու աֆորիզմներով։

Ախմատովայի պոեզիայում կարևոր տեղ են գրավում հայրենիքի, հայրենասիրության թեմաները։ Այս գործերում խոսակցական լեզվաոճին փոխարինելու է գալիս պաթետիկ-հռետորական ոճը, զտված բանաստեղծական բառապաշարը։

Ախմատովան իր ռուս բանաստեղծություններում հենվում է դասական բանաստեղծների՝ Ալեքսանդր Պուշկինի, Բարատինսկու, Ֆեոդոր Տյուտչևի, Նիկոլայ Նեկրասովի, Ալեքսանդր Բլոկի ստեղծագործական փորձի ու ավանդների վրա։ Ամենամեծ ազդեցությունը, սակայն, նրա վրա թողել է Ինոկենտի Անենսկու պոեզիան։[11]

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1900-1905 ուսումը Ցարսկոսելյան գիմնազիայում, ապա մեկ տարի Եվպատորիայում։
  • 1906-1907 ուսումը Կիևի Ֆունդուկլեեվյան գիմնազիայում։
  • 1910 ապրիլին ամուսնացել է Նիկոլայ Գումիլյովի հետ։
  • 1910-1912 երկու անգամ եղել է Փարիզում, ճամփորդել է Իտալիայում։ Այս ճամփորդությունները և Փարիզում Ամեդեո Մոդիլիանիի հետ ծանոթությունը մեծ ազդեցություն են թողել բանաստեղծուհու ստեղծագործությունների վրա։
  • 1912 մարտին լույս է տեսնում նրա առաջին գիրքը «Երեկո» ժողովածուն 300 օրինակով։ Իսկ հոկտեմբերին ծնվում է նրա որդին՝ Լև Գումիլյովը։
  • 1918 ամուսնալուծվում է և ամուսնանում Վլադիմիր Շիլեյկոյի հետ, որի հետ ամուսնալուծվում է 1921 թ.-ին։
  • 1922 դառնում է մշակութագետ Նիկոլայ Պունինի ոչ օրինական կինը, որից բաժանվում է 1938 թ.-ին։
  • 1939 ընդունվում է Սովետական գրողների միություն։
  • 1966 մարտի հինգին մահանում է բժիշկների և քույրերի ներկայությամբ, որոնք եկել էին նրան ստուգելու։ Թաղված է Լենինգրադի մոտ գտնվող Կոմարովո գերեզմանատանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ахматова Анна Андреевна, Ахматова Анна Андреевна // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  2. Ахматова Анна Андреевна, Ахматова Анна Андреевна // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 27-ին 2015:
  3. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. Record #118637584 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 2-ին 2015:
  5. 5,0 5,1 Chambers Biographical Dictionary (1990 edition)
  6. http://data.bnf.fr/ark:/12148/cb118882553 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  7. http://magazines.russ.ru/novyi_mi/1998/8/march.html Марченко А. С ней уходил я в море… // Новый мир. — 1998. — № 8.
  8. http://www.akhmatova.org/bio/razvod_sh.htm Решение суда о расторжении брака. Владимир Шилейко: последняя любовь / Сост. Шилейко А., Шилейко Т. — М.: Вагриус, 2003. — С. 71-72.
  9. http://ahmatova.niv.ru/ahmatova/dokumenty/kaminskaya-o-zaveschanii-ahmatovoj.htm Каминская А. Г. О завещании А. А. Ахматовой // Звезда. — 2005. — № 5. — С. 190—203
  10. Nabokov, Neruda and Borges revealed as losers of 1965 Nobel prize
  11. 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1983. էջ էջ 513-514. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]