Աննա Ախմատովայի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Ախմատովայի թանգարան
Muzeum SPb 2011 3512.jpg
Տեսակթանգարան
Երկիր
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՎայրFontanka River Embankment?
Հիմնադրված էհունիսի 24, 1989
Կայքakhmatova.spb.ru

Աննա Ախմատովայի թանգարան (ռուս.՝ Музей Анны Ахматовой в Фонтанном доме), ռուս բանաստեղծուհի, գրականագետ Աննա Ախմատովային (1889-1966) նվիրված գրական թանգարան Սանկտ Պետերբուրգում[1][2]։ Բացվել է Աննա Ախմատովայի ծննդյան 100-ամյա տարելիցին՝ 1989 թվականի հունիսի 24-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերեմետևների պալատը Ֆոնտանկայի վրա, որտեղ տեղակայված է Աննա ԱԽմատովայի թանգարանը

Թանգարանը բացվել է 1989 թվականին որպես Դոստոևսկու անվան գրականության թանգարանի մասնաճյուղ[3]։ Ավելի ուշ առանձնացել և դարձել է անկախ թանգարան։ 2009 թվականին թանգարանի հավաքածուն ներառել է 50,000 նմուշ, այդ թվում Ախմատովայի ստեղծագործությունների ինքնագրով հրատարակություններ, Ախմատովայի և նրա ժամանակակիցների լուսանկարներ, ձեռագրեր։

Թանգարանը տեղակայված է Ֆոնտանկա գետի երկայնքում գտնվող 18-րդ դարում կառուցված Շերեմետևների պալատի Շատրվանային տուն 34 հասցեում։ 1935-1941 թվականներին այստեղ գործել է Գիտահանրամատչելի թանգարան, որը գերմանական նվաճումների ժամանակ փակվել է։ Աննա Ախմատովան 1918-1920 թվականներին ապրել է Շատրվանային տան հյուսիսային հատվածում, 1920-ական թվականներից մինչև 1952 թվականի փետրվար՝ հարավային հատվածում։

Հետագայում շենքն ամբողջությամբ տրվել է Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտին, և միայն 20-րդ դարի վերջում, երբ ինստիտուտը տեղափոխվել է քաղաք, այն կիրառվել է թանգարանային նպատակներով։

Այժմ շենքի հիմնական մասը հատկացված է Սանկտ Պետերբուրգի երաժշտական թանգարանին, իսկ շենքի թևային հատվածը՝ գրողի թանգարանին։

Ախմատովայի անվան այլ թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգում բանաստեղծուհուն և նրա գործունեությանը նվիրված մյուս թանգարանը կոչվում է «Աննա Ախմատովա։ Արծաթե դար»[4] և գտնվում է Պետերբուրգի Ավտովո մետրոյի կայարանի հարևանությամբ[5]։

Ուկրաինայի Խմելնիցկու մարզի Սլոբոդկա-Շելեխովսկայա գյուղում գործում է Աննա Ախմատովայի անվան գրական թանգարան[6][7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]