Լև Գումիլյով
Լև Նիկոլայի Գումիլյով (ռուս.՝ Лев Николаевич Гумилёв, հոկտեմբերի 1, 1912[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 15, 1992[2][3][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[2]), խորհրդային ռուս պատմաբան-ազգագրագետ, հնագետ, արևելագետ, գրող, թարգմանիչ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր։ Առավել հայտնի է որպես էթնոգենեզի պասիոնարության տեսության հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի բանաստեղծ Աննա Ախմատովայի և Նիկոլայ Գումիլյովի որդին էր։ 1930-1940-ականներին գիտակցելով իր հետաքրքրությունը դեպի պատմություն, սկսում է սեփական բանաստեղծություններ և արձակ գրել։ 1950-1960-ականներին պարսկերենից բանաստեղծություններ էր թարգմանում։ 1931 թվականից ակտիվ մասնակցում էր երկրաբանական և հնագիտական գիտարշավների (մինչև 1967 թ. մասնակցել է 21 գիտարշավային սեզոնի)։ 1934 թվականին ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի նոր վերաբացված պատմության ֆակուլտետ։ Չորս անգամ ձերբակալվել է, ընդ որում առաջին անգամ՝ 1933 թվականի դեկտեմբերին, 9 օրից ազատ է արձակվել առանց մեղադրանքի առաջադրման։ 1935 թվականին երկրորդ անգամ է ձերբակալվել, սակայն գրականության բազմաթիվ գործիչների միջնորդության շնորհիվ կրկին ազատ է արձակվում և վերականգնվում համալսարանում։ 1938 թվականին երրորդ անգամ է ձերբակալվում և ստանում 5 տարի ազատազրկում ճամբարներում՝ պատիժը կատարել է Նորիլսկում։ 1944 թվականին սեփական ցանկությամբ մտել է Կարմիր բանակ, մասնակցել է Բեռլինի գործողության։ Զորացրումից հետո էքստերնով ավարտել է պատմության ֆակուլտետը, 1948 թվականին պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն։ 1949 թվականին կրկին ձերբակալվել է, իսկ մեղադրանքները կրկնօրինկվել էին 1935 թվականի քննչական գործից։ Դատապարտվել է 10 տարվա ճամբարներում՝ պատիժը կատարել է Ղազախստանում, Ալթայում և Սիբիրում։ 1956 թվականին ԽՄԿԿ XX-րդ նիստից հետո ազատ է արձակվել և ռեաբիլիտացվել, մի քանի տարի աշխատել է Էրմիտաժում, 1962 թվականից մինչև 1987 թվականին թոշակի գնալը եղել է Լենինգրադի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետին կից գիտահետազոտական ինստիտուտի հաստիքում։
Պասիոնարության տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Գումիլյովի տեսության, էթնոսը ոչ թե սոցիալական ֆենոմեն է, այլ մոլորակի կենսաօրգանիկ աշխարհի (Երկիր մոլորակի կենսոլորտի) տարր։ Նրա զարգացումը կախված է տիեզերական էներգիայի ներհոսքից։ Տիեզերական ճառագայթման ալիքի ազդեցության տակ տեղի է ունենում գենային մուտացիա (պասիոնար զարկ)։ Արդյունքում, մարդիկ սկսում են կլանել շատ ավելի էներգիա, քան նրանց պետք է բնականոն կենսագործունեության համար։ Ավելցուկային էներգիան վերածվում է մարդկային պասիոնարության։ Էքստրեմալ եռանդուն մարդկանց՝ պասիոնարների ազդեցության տակ տեղի է ունենում նոր տարածքների նվաճում և յուրացում, նոր կրոնների և գիտական տեսությունների ստեղծում։ Տվյալ տարածքում մեծ թվով պասիոնարների առկայությունը հանգեցնում է նոր էթնոսի կազմավորմանը։ Պասիոնար ծնողների էներգիան մասամբ փոխանցվում է իրենց զավակներին։ Բացի դրանից, պասիոնարները ձևավորում են վարքի յուրահատուկ կանոններ, որոնք գործում են երկար ժամանակ։
Զարգանալով՝ էթնոսն ըստ Գումիլյովի անցնում է վեց շրջան.
- Վերելքի շրջան, բնութագրվում է պասիոնարների թվի կտրուկ աճով (տևողությունը մոտ 300 տարի)
- Ակմատիկ շրջան, պասիոնար լարումը իր բարձրակետին է, պասիոնարները ձգտում են առավելագույն ինքնադրսևորման (տևողությունը՝ շուրջ 300 տարի)
- Ճեղքում, պասիոնարների թիվը կտրուկ նվազում է, և միաժամանակ՝ բնակչության պասիվ զանգվածի (ենթապասիոնարների) թիվն ավելանում է (շրջանի տևողությունը շուրջ 200 տարի է)
- Իներցիոն շրջան, լարումը շարունակում է ընկնել, սակայն արդեն ոչ թե ցատկերով, այլ սահուն կերպով, էթնոսը ապրում է խաղաղ զարգացման շրջան, տեղի է ունենում պետական իշխանության և սոցիալական ինստիտուտների ամրապնդում (տևողությունը՝ շուրջ 300 տարի)
- Օբսկուրացիա, պասիոնար լարումը վերադառնում է նախնական մակարդակի վրա, էթնոսում գերակշռում են ենթապասիոնարները, օրինականացվում է կոռուպցիան, տարածվում է հանցավորությունը, բանակը կորցնում է ռազմունակությունը (տևողությունը՝ շուրջ 300 տարի)
- Հուշային շրջան, նախկին մեծությունից մնում են միայն հիշողությունները, այնուհետև տեղի է ունենում անցյալի ավանդույթների լիակատար մոռացում, էթնոսի զարգացման շրջափուլն ավարտվում է (տևողությունը՝ շուրջ 300 տարի)։
Հիմնական աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էթնոգենեզը և Երկիր մոլորակի կենսաոլորտը («Этногенез и биосфера Земли»)
- Վերջ և նորից սկիզբ («Конец и вновь начало»)
- Հնարված թագավորության որոնումներում («В поисках вымышленного царства»)
- Հին Ռուսիան և Մեծ տափաստանը («Древняя Русь и Великая степь»)
- Հին թյուրքերը (Древние тюрки)
- Հուննու ժողովրդի պատմությունը («История народа хунну»)
- Հազարամյակ Կասպից ծովի շուրջ («Тысячелетие вокруг Каспия»)
- Սև առասպել (Черная легенда)
- Հին Տիբեթ («Древний Тибет»)
- Խազարիայի բացահայտումը («Открытие Хазарии»)
- Հուննու։ Եռապետությունը Չինաստանում։ Հոները Չինաստանում (Хунну. Троецарствие в Китае. Хунны в Китае)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 4,0 4,1 4,2 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Լև Գումիլյովի կենտրոն» տեղեկատվական-վերլուծաբանական պորտալ».
- «Լև Գումիլյով (1912—1992)». Ռեպրեսիայի ենթարկված արևելագետների մատենագրական բառարան «Մարդիկ և ճակատագրեր».
- «Լև Գումիլյովի տուն-թանգարանի վիրտուալ էքսկուրսիա». «Gumilevica» պորտալ.
- «Լև Գումիլյովի հոդվածները». «Gumilevica» պորտալ.
- «Լև Գումիլյով։ Քաոսի հաղթահարումа» Արխիվացված 2014-09-06 Wayback Machine. Վավերագրական ֆիլմ, 2007 թ.։ Հեղինակ և ռեժիսորи՝ Վիկտոր Պրավդյուկ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Գումիլյով» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 1992 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի պատմաբաններ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Անձինք նամականիշերի վրա
- Աշխարհագրական գիտությունների դոկտորներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ-ում բռնադատվածներ
- Խորհրդային ազգագրագետներ
- Խորհրդային աշխարհագրագետներ
- Խորհրդային արևելագետներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային պատմաբաններ
- Խորհրդային փիլիսոփաներ
- Հակասեմականություն
- Պասիոնարության տեսություն
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Ռուս ազգագրագետներ
- Ռուս աշխարհագրագետներ
- Ռուս արևելագետներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս մարդաբաններ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս փիլիսոփաներ
- Խորհրդային լեզվաբաններ
- Խորհրդային գիտնականներ