Վասիլի Ստրուվե (արևելագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Վասիլի Ստրուվե
ВасилийСтруве
Ծնվել է հունվարի 21 (փետրվարի 2), 1889
Սանկտ Պետերբուրգ[1]
Մահացել է սեպտեմբերի 15, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:15|2|0}})[1] (76 տարեկանում)
Սանկտ Պետերբուրգ[1]
Գերեզման Սերաֆիմովսկոէ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն մաթեմատիկոս, հնագետ, մաթեմատիկայի պատմաբան, պատմաբան և եգիպտագետ
Անդամակցություն Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր
Պարգևներ Լենինի շքանշան կամ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան


Վասիլի Վասիլևիչ Ստրուվե (ռուս.՝ Василий Васильевич Струве, 1889-1965), խորհրդային արևելագետ, Հին Արևելքի պատմության մասնագետների սովետական դպրոցի հիմնադիր։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935

Ավարտել է (1911) Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Դասավանդել է Լենինգրադի համալսարանում, եղել է Էրմիտաժի Եգիպտոսի բաժնի վարիչ (1918-1933), ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինսիտուտը (1937-40), արևելագիտության ինսիտուտի (1941-50) դիրեկտոր, նույն ինսիտուտի Հին Արևելքի բաժնի վարիչ (1959-65), Լենինգրադի համալսարանի Հին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ։ Խորհրդային և արտասահմանյան գիտական մի շարք կազմակերպությունների անդամ։

Շումերական հասարակության սոցիալ-տնտեսական կառուցվածքի ուսումնասիրությամբ պարզել է, որ Հին Արևելքի երկրներում չի եղել «հավիտենական» ֆեոդալիզմ, ինչպես ընդունված էր, այլ դրան նախորդել է ստրկատիրական հասարակարգը։

Ստրուվեի հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են Եգիպտոսի, Շումերի, Բաբելոնի, Ասորեստանի, Ուգարիթի, Ուրարտուի, Իրանի,Պաղեստինի, Փոքր Ասիայի, հյուսիսային մերձսևծովյան երկրների և Միջին Ասիայի ժողովուրդների քաղաքակրթության ու մշակույթի պատմության հարցերին։ Ստրուվեն անդրադարձել է նաև մ․ թ․ ա․ 521/520-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։

Եղել է մի շարք գիտական պարբերականների և կոլեկտիվ աշխատությունների խմբագիր, Սովետական պատմական հանրագիտարանի հրատարակության նախաձեռնողներից։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png