Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ
Տեսակինստիտուտ
Հիմնադրված է1933
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՊարգևներԺողովուրդների բարեկամության շքանշան
Կայքiea-ras.ru

Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Ն.Ն. Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ, ՌԳԱ ԱՄԻ (ռուս.՝ Институт этнологии и антропологии им. Н. Н. Миклухо-Маклая РАН, ИЭА РАН), նախկինում՝ Միկուխո-Մակլայի անվան ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտ (ռուս.՝ Институт этнографии АН СССР им. Миклухо-Маклая), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական-մշակութային և ֆիզիկական մարդաբանության ոլորտի գիտահետազոտական ինստիտուտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի նախորդն է եղել 1714 թվականին Սանկտ Պետերբուրգում հիմնած Կունստկամերան։ 1836 թվականին նրանից առանձնացել են մարդաբանական և անատոմիական թանգարանները, որոնք 1878 թվականին միավորվել են Մարդաբանության և ազգագրության թանգարանի։ 1917 թվականին Գիտությունների ակադեմիային կից կազմակերպվել է Ռուսաստանի և հարակից երկրների բնակչության ցեղային կազմի հետազոտության կոմիսիա, իսկ 1930 թվականին դրա հիման վրա ձևավորվել է ԽՍՀՄ ժողովուրդների հետազոտության ինստիտուտ։ 1933 թվականին ստեղծվտլ է Մարդաբանության, հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՄՀԱԻ), որի մեջ են մտել ԽՍՀՄ ժողովուրդների հետազոտության ինստիտուտը և Մարդաբանության և ազգագրության թանգարանը։ 1937 թվականին ԽՍՀՄ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի ստեղծման և առանձնացման պատճառով ՄՀԱԻ-ին վերակազմվել և վերանվանվել է ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի (մինչև 1943 թվականը գտնվում էր Լենինգրադոմ, իսկ աշխատանքի կենտորնը տեղափոխվել է Մոսկվա Լենինգրադում Մարդաբանության և ազգագրության թանգարանի բաժանմունքի պահպանմամբ)[1]։ ԽՍՀՄ փլուզումից հետո հաստատությունը վերանվանվել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Ն.Ն. Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]