Ազգագրության ռուսական թանգարան
Ազգագրության ռուսական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | Inzhenernaya str., 1/4 |
Հիմնադրված է | 1902 |
Կայք | ethnomuseum.ru |
![]() | |
![]() |
Ազգագրության ռուսական թանգարան (ռուս.՝ Российский этнографический музей), Եվրոպայի ազգագրական ամենամեծ թանգարաններից մեկը։ Հիմնադրվել է 1902 թվականին հունվարի 22-ին որպես Ռուսական պետական թանգարանի ազգագրական բաժին։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգի` Ինժեներների փողոցի 4/1 տանը` Ռուսական թանգարանի շենքի կողքին։ Թանգարանի շենքը կառուցվել է 1902-1913 թվականներին ճարտարապետ Վասիլի Սվինինի նախագծով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգագրության ռուսական թանգարանի հիմնադրման տարեթիվ է համարվում 1902 թվականը, երբ Ռուսական պետական թանգարանի կազմում ձևավորվեց ազգագրության բաժինը, որ այցելուների առաջ իր դռները բացեց 1923 թվականին։
1934 թվականին Ազգագրության թանգարանը վերածվում է ինքնուրույն կազմակերպության և անվանվում Ազգագրության պետական թանգարան։ 1948 թվականի օգոստոսին՝ ԽՍՀՄ ժողովուրդների թանգարանի հավաքածուի հանձնումից հետո վերանվանվեց ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրության պետական թանգարանի։
1992 թվականից կոչվում է Ազգագրության ռուսական թանգարան։ 2003 թվականին Սանկտ Պետերբուրգի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ[1] Ազգագրության թանգարանը Երուսաղեմ քաղաքից ու Իսրայելի Հանրապետությունից նվեր ստացավ «Երուսաղեմյան առյուծ» քանդակը (հեղինակ՝ Ռուսլան Սերգեև)։
Թանգարանի բաժինները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուս ժողովրդի ազգագրություն
- Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդավիայի ազգագրություն
- Հյուսիս-Արևմուտքի ու Մերձբալթիկայի ազգագրություն
- Կովկասի ժողովուրդների, Միջին Ասիայի ու Ղազախստանի ազգագրություն
- Մերձվոլգյան ու Մերձուրալյան տարածքների ազգագրություն
- Սիբիրի ու Հեռավոր Արևելքի ժողովուրդների ազգագրություն
Թանգարանում գործում է «Ազգագրության մանկական կենտրոն»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ազգագրության ռուսական թանգարան»։ ethnomuseum.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2011-03-10
- «Ազգագրության ռուսական թանգարան»։ roskult.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-06-ին։ Վերցված է 2012-09-19
- «Ազգագրության ռուսական թանգարան»։ saint-petersburg-hotels.com։ Արխիվացված օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2011-03-10
|